ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 7-13 մարտ, 2016թ Շաբաթվա կարևոր իրադարձությունը Հայաստանի համար Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի աշխատանքային ձևաչափով տեղի ունեցած հանդիպումն էր Մոսկվայում: ԶԼՄ-ների տեղատվության համաձայն օրակարգում եղել են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցության խնդիրներ, այդ թվում՝ կապված գազի սակագնի հետ:Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում են եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության խնդիրները։ Սերժ Սարգսյան կրկին անգամ փաստել է Հայաստանի դիրքորոշումը Սիրիական հարցի շուրջ, որը համընկնում է ռուսական և ամերիկյան դիրքորոշումների հետ: Լրատվամիջոցներում և քաղաքական որոշ շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացել Ռուսաստանի և քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի՝ ‹‹Военно-промышленный курьер›› պարբերականում հրապարակած հոդվածը ՀՀ և ԼՂՀ-ի զինված ուժերի մասին: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, կատարվածը հավասարազոր է դաշնակցի կողմից թույլ տված դավաճանության և ‹‹թիկունքից հասցրած հարվածի››: Մեր կարծիքով, տեղի ունեցածն առաջին հերթին քաղաքական էթիկայի և մշակույթի խախտում է, անշնորք քայլ, որն իր մեջ ռազմական գաղտնիք, ինչպես նաև դրա արտահոսք չի պարունակում, արված է սիրողական մակարդակով և վնաս չի կարող հասցնել ո՛չ Հայաստանին, ո՛չ ԼՂՀ-ին, քանի որ հոդվածում բերված տվյալները գաղտնիք են միայն դիլետանտների համար: Ինչպես միշտ, միջազգային շաբաթվա քաղաքական իրադարձությունների կենտրոնում կրկին Թուրքիան է: Նա ապրում է խորը ճգնաժամ, որն ունի բազմաշերտ բնույթ, այդ թվում` գործող սոցիալ-քաղաքական մոդելի անարդյունավետություն, ռազմական հեղաշրջման սպառնալիք, երկրի հարավ-արևելքում դանդաղ սողացող քաղաքացիան պատերազմ քրդական զինյալ միավորումների դեմ, որը սպառնում է տարածվել ողջ երկրում, Սիրիական պատերազմ, Էրդողանի ‹‹Արդարւթյուն և զարգացում կուսակցության›› քաղաքական ֆիասկո: Մասնագետների կարծիքով, Թուրքիային սպառնում է զինվորական հեղաշրջման վտանգ: Դրա անհրաժեշտ երկու պայմանն առկա է՝ արտաքին վտանգ և քրդական հիմնահարցի սրում: Բացի այդ ներկայումս տեղի է ունենում Թուրքիայի քրդական շարժման ձևաչափի փոփոխություն: Մինչ օրս քրդերը բաժանվում էին երեք մասիա/ ռադիկալ ‹‹Քրդական բանվորական կուսակցություն›› (PKK), որը զինված պայքար է մղում իշխանությունների դեմ, բ/ ձախ սոցիալ-դեմոկրատական ուղղվածության ալավիտ-քրդեր, գ/ կրոնական-պահպանողական քրդեր, որոնք կազմում են այդ փոքրամասնության 50 տոկոսը: Սիրիական պատերազմի սանձազերծումով և ԴԱԵՇ-ի ասպարեզ գալը, դրությունը միանգամից փոխվում է. քրդական բոլոր ուղղությունները համախմբվում են PKK-ի շուրջը` ընդդեմ իշխանությունների: Պատճառը Թուրքիայի ռազմական գործողություններն են սիրիայի քրդերի դեմ: Ի դերև է ելնում Թուրքիայի` Սիրիա ներխուժելու պլանները, որի պատճառներն են` 1․ ցամաքային զորքերի հարձակումն առանց ավիացիայի ‹‹ծածկույթի›› անիմաստ է (ռուսական ավիացիան ամբողջովին հսկում է այդ տարածքի օդային սահմանները), 2․ Թուրքիան կունենա լուրջ քաղաքական-դիվանագիտական խնդիրներ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ, և դեռ հարցական է Սաուդյան Արաբիան և Ծոցի երկրները կմասնակցե՞ն թուրքական ինտերվենցիային, թե՞ ոչ, 3․սիրիական պատերազմի դեպքում Էրդողանը ստիպված կլինի կռվել մի քանի ճակատով` Ասադի, ‹‹Իսլամական պետության››, զինված ընդդիմության և երկրի ներսում`բնականաբար, քրդերի : Ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս հանդիսանում են ոչ թե լարված, այլ կարելի է ասել` թշնական: Հավանական է դեպքերի զարգացման հետևյալ սցենարը. 1․հաշտություն ‹‹թարմ հետքերով››, 2․թուրքական կողմից որևէ նկատելի քաղաքական դեմքի զոհաբերում, որի վրա կբարդվի ինքնաթիռի կործանումը, 3․առանց փոխզիջման հաշտության երկար ճանապարհ և կոնֆլիկտի աստիճանաբար մարում, 4․հարաբերությունների նորմալացում գլխավոր գործող անձանց քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո: Թուրքական թեմատիկայի մեջ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոյի հայտարարությունն այն մասին, որ ‹‹գրոհայինները (դաեշականները, ծանոթությունը` Ա. Ն.) ստանալով հակահարված Սիրիայում կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի ճանապարհով, որը չի քաշվում աջակցել նրանց››:Ադրբեջանի դիվանագիտական զիգզագները և մանևրները Անկարա-Մոսկվա-Թեհրան եռանկյունում շարունակում են մնալ վերլուծաբանների ուշադրության ու մեկնաբանությունների կենտրոնում: Աչքի է զարնում այն հանգամանքը, որ որքան Թուրքիան փորձում է իր կողմը գրավել Ալիևին` համոզելով նրան կանգնել Սիրիայի դեմ խաչակրած արշավանք ծրագրողների շարքերում, այնքան նա մոտենում է Իրանին: Այցելում է Թեհրան, բարեկամական երդումներ տալիս Ռոհանիին, ստորագրում 11 միջպետական համաձայնագիր: Ինչու՞մն է բանը: Իրո՞ք, Ալիևը փոխում է իր քաղաքական հավատամքը և լքում է ավագ եղբորը: Ո՛չ մեկը, և ո՛չ էլ մյուսը: Եթե Իրանի հետ սիրախաղը նայելու լինենք իսլամական վտանգի տեսանկյունից, ապա կտեսնենք, որ Իլհամը պարզապես վախենում է ահաբեկիչների Ապշերոնյան թերակղզում հայտնվելու վտանգից և այդ իսկ պատճառով փորձում է ապահովագրել իրեն իրանական պաշտապանական հովանոցով: Իսկ աշխարհաքաղաքական շահերի առումով նա հնարավորիս ձգտելու է մերձենալ Իրանի հետ, որը դառնում է տարածաշրջանի առաջատար դերակատարներից մեկը: Բացառված չէ, որ Իրան-Ադրբեջան սիմբիոզը նա կգերադասի Հարավային Կովկասում Թուրքիայի հետ իր կապերից` նկատի ունենալով այն քաղաքական և դիվանագիտական ֆիասկոն, որը կրում է Էրդողանը միջազգային գետնի վրա: Այստեղ հարց է ծագում, իսկ ինչպե՞ս կնայի այդ ամենին Մոսկվան: Կրեմլը լռում է անգամ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարում ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ծրագրվող հանդիպման մասին: Իսկ ի՞նչ անակնկալներ ու վտանգներ կարող են պարունակել իրենց մեջ նման բազմակոմբինացիոն խաղերը Հայաստանի համար, ցույց կտան դեպքերի զարգացումը:
| |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2011 reads | 13.03.2016
| |


Շաբաթվա կարևոր իրադարձությունը Հայաստանի համար Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի աշխատանքային ձևաչափով տեղի ունեցած հանդիպումն էր Մոսկվայում: ԶԼՄ-ների տեղատվության համաձայն օրակարգում եղել են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցության խնդիրներ, այդ թվում՝ կապված գազի սակագնի հետ:
Լրատվամիջոցներում և քաղաքական որոշ շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացել Ռուսաստանի և քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի՝ ‹‹
Մասնագետների կարծիքով, Թուրքիային սպառնում է զինվորական հեղաշրջման վտանգ: Դրա անհրաժեշտ երկու պայմանն առկա է՝ արտաքին վտանգ և քրդական հիմնահարցի սրում: Բացի այդ ներկայումս տեղի է ունենում Թուրքիայի քրդական շարժման ձևաչափի փոփոխություն: Մինչ օրս քրդերը բաժանվում էին երեք մասի
Թուրքական թեմատիկայի մեջ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոյի հայտարարությունն այն մասին, որ ‹‹գրոհայինները (դաեշականները, ծանոթությունը` Ա. Ն.) ստանալով հակահարված Սիրիայում կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի ճանապարհով, որը չի քաշվում աջակցել նրանց››:
Իսկ աշխարհաքաղաքական շահերի առումով նա հնարավորիս ձգտելու է մերձենալ Իրանի հետ, որը դառնում է տարածաշրջանի առաջատար դերակատարներից մեկը: Բացառված չէ, որ Իրան-Ադրբեջան սիմբիոզը նա կգերադասի Հարավային Կովկասում Թուրքիայի հետ իր կապերից` նկատի ունենալով այն քաղաքական և դիվանագիտական ֆիասկոն, որը կրում է Էրդողանը միջազգային գետնի վրա: Այստեղ հարց է ծագում, իսկ ինչպե՞ս կնայի այդ ամենին Մոսկվան: Կրեմլը լռում է անգամ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարում ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ծրագրվող հանդիպման մասին: Իսկ ի՞նչ անակնկալներ ու վտանգներ կարող են պարունակել իրենց մեջ նման բազմակոմբինացիոն խաղերը Հայաստանի համար, ցույց կտան դեպքերի զարգացումը:


