ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 1-8 մարտ, 2016թ ![]() Հոդվածում նաև առաջարկ է հնչում երկու երկրների առաջին տիկնանց` ստեղծել Միջմշակութային հիմնադրամ, որը կունենա կրոնական հանդուրժողականության վերականգնման նպատակ երկու երկրների միջև: Հոդվածը, որը որոշակի հնչեղություն ունեցավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, մեր կարծիքով, պատահական չհայտնվեց լրատվամիջոցներում: Եթե հաշվի առնենք Օբամայի վերջին շրջանում ձեռնարկած խաղաղասիրական ակցիաները, ապա նշված միջնորդական քայլը, եթե այն, իհարկե, հաջողվի, ապա ևս մեկ կարևոր միավոր կավելացնի հեռացող նախագահի իմիջին՝ որպես համաշխարհային մասշտաբի խաղաղության ջատագով: ![]() Ադրբեջանն իր հերթին պետք է ուրախ լինի, որ առիթ կստեղծվի շտկելու լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ: Գալով Հայաստանին` մենք ունենք կոմպլեմենտարային հարաբերություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, այնպես որ, Երևանը, ըստ ամենայնի, պետք է ողջունի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ամեն առիթ, որտեղից էլ այն երևան գա: ![]() Այդ ենթատեքստում կարելի է դիտարկել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ արածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվեց Մոսկվայում, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանի ձեռնարկած վերոնշյալ գործողությունները միանգամայն տրամաբանական են դիտվում սիրիական ոդիսականին Թուրքիայի կրած ռազմական, դիվանագիտական և հոգեբանական պարտությունների ֆոնին: Բացառված չէ, որ Անկարան ռազմական ավանտյուրայի ծանրության կենտրոնը տեղափոխի Ուկրաինա, Միջին Ասիա և Կովկաս: Համենայն դեպս, թուրքական ղեկավարության վերջին ամիսների դեմարշները և սադրիչ գործողությունները ամենևին չեն բացառում դեպքերի նման զարգացումը: ![]() Այս բոլորով հանդերձ ռուս-թուրքական լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը Կովկասում, մեր կարծիքով, գրեթե զրոյական է: Դրա կողքին չի կարելի բացառել թուրքական և ադրբեջանական սադրիչ գործողություններ ՀՀ և ԼՂՀ ուղղությամբ, որը պահանջում է լրացուցիչ զգոնություն և աչալրջություն պետության և հասարակության կողմից: Մարտի 7-ին Բրյուսելում սկսվեց Թուրքիա-Եվրամիություն գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվելու են փախստականների խնդիրը և Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու հարցը: Եվրամիության լիդերները փորձում են համոզել Ահմեդ Դավութօղլուին ընդունել հազար միգրանտ Հունաստանից: Մինչդեռ թուրքական պրեմիերը շեշտը դնում է Թուրքիայի ԵՄ մտնելու վրա: Դրությունը նմանվում է սովորական շանտաժի` Թուրքիան շարունակում է ոլորել ԵՄ-ի ձեռքերը միլիարդավոր եվրոյի ֆինանսական օգնություն ստանալու համար: Կուտակված խնդիրների նկատմամբ ընդհանուր համաձայնություն չկա: Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարեց, որ միգրացիայի հարցում հույս դնել Թուրքիայի վրա չի կարելի և ԵՄ անդամները պետք է ինքնուրույն պաշտպանեն իրենց սահմանները: Երբ կանցլերին հարցրին, թե կարելի՞ է արդյոք Էրդողանին համարել վստահելի գործընկեր, նա պատասխանեց. ‹‹հարցն արդեն բացատրում է շատ բան››: ![]() Հայաստան այցելեց Եվրամիության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Այցն անցավ բարձր մակարդակով և արժանացավ տարբեր մեկնաբանությունների, որոնցում կային և օբյեկտիվ և սուբյեկտիվ գնահատականներ, ինչպես նաև կանխատեսումներ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ: Այցելությունն ինքնին կարևոր քաղաքական իրադարձություն էր Հայաստանի եվրոպական քաղաքականության ուղղությամբ և հաստատում է նրա դիվանագիտության կոմպլեմենտարությունը: Զարգացնել հարաբերությունները ԵՏՄ և ԵՄ հետ: Սա, մեր կարծիքով, ճիշտ քաղաքական օպտիմալ ընտրություն է, որով ապագայում ևս պետք է առաջնորդվի Հայաստանի Հանրապետությունը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2113 reads | 09.03.2016
| |