ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։ Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում խաղաղություն։ ![]() Պատմության զարգացման բերումով հայկական դիվանագիտությունը չունի այն փորձը և ավանդույթները, որոնց տիրապետում են այլ` պետականություն ունեցած երկրները։ Այդուհանդերձ, և՛ Հայաստանը, և՛ Արցախը ներկա խորը գլոբալիզացիայի և աշխույժ ինտեգրացիայի պայմաններում ի զորու են զարգացնելու իրենց դիվանագիտական արվեստը` հենվելով դասական դիվանագիտության և նրա զարգացման հնարավորությունների վրա։ Իսկ շահում են այն պետությունները, որոնք լավ են սերտում անցյալի դասերը։ Դրանց մեջ հատուկ տեղ է գրավում «Մաքիավելիզմը», որի նկատմամբ հինգ հարյուր տարուց ավել չեն նվազում հետաքրքությունը, բանավեճերը, քննադատությունը կամ դրվատանքը։ Այդ ուսումքի հիմնադիր Նիկոլո Մաքիավելիի ‹‹Տիրակալը›› տրակտատը քաղաքագիտական ժանրի գլուխգործոց է պետական կառավարման, պետության ղեկավարի դերի, նրա ռազմավարության և մարտավարության արվեստի մասին։ Հեղինակը ներկայացնում է քաղաքականության փիլիսոփայության աշխարհական տարբերակը` կյանքի փորձը և պատկերականությունը գերադասելով այն վերացական խորհրդածությունից›› (LAROUSSE, Всемирная Иллюстрированная Энциклопедия, Изд. АСТ. Астрель , M. 2010, ст. 922): ![]() Նախ, Մաքիավելին փորձում է զգուշացնել մարդկությանը, թե ինչ վտանգներ են դարանակալում թույլ պետություններին` հետապնդելով մի նվիրական նպատակ` ամրապնդել պետության հիմքերը, պաշտպանել նրա ազգային շահերը: ‹‹Սխալվում են նրանք, ովքեր դիվանագիտական պրոֆեսիան տեսնում են ինտրիգի մեջ››,- ասում է նա ( Цит. по Попову В.И., Современная дипломатия, Теория и практика, Изд. Международные отношения, М., 2004, с. 315): Մաքիավելիի ընդդիմախոսներն առաջին հերթին դատափետում են նրա հետևյալ պոստուլատ. ‹‹…բոլոր գազաններից տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին և աղվեսին: Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը` գայլերից, ուրեմն պետք է աղվեսին նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծին, որպեսզի գայլերին վախեցնես›› ( Մաքիավելի Նիկոլո, “Տիրակալը”, Հեղինակային հրատարակություն, Երևան, 2010 թիվ, էջ 123): Մեր կարծիքով, այս պարադիգմը կարելի է կիրառել դիվանագիտական հարաբերություններում, հատկապես, փոքր երկրների կողմից` նրանց արտաքին քաղաքականության մեջ: Հետաքրքիր է Մաքիավելիի դիտողությունը մեծ և փոքր երկրների փոխհարաբերությունների վերաբերյալ: Խոսելով հռոմեացիների նվաճողական քաղաքանության մասին՝ Մաքիավելին նշում է, որ նրանք ‹‹հիմնում էին գաղութներ, հովանավորում թույլերին` այդուհանդերձ, նրանց թույլ չտալով ուժեղանալ, սանձում էին ուժեղներին ու միջոցներ ձեռք առնում, որ երկիր չթափանցի հզոր օտարերկրացիների ազդեցությունը›› (Նույն տեղում, էջ 16): Քաղաքական նման երևութի մենք ականատես ենք լինում մեր օրերում ևս, խոշոր պետությունների կողմից փոքր երկների նկատմամբ` նրանց անցյալ կամ ներկա հարաբերություններում: Հայ դիվանագիտական մտքի զարգացման, ինչպես նաև գործնական առումով պակաս կարևոր նշանակություն չունի չինական դիվանագիտության ուսումնասիրությունը և փոխառումը, մասնավորապես, չինական ռազմավարական մտքի արգասիք հանդիսացող յուրահատուկ ‹‹դիվանագիտական ստրատագեմաները››։ Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ: ‹‹Ստրատագեմիզմը դարձավ ազգային բնավորության հոգեկերտվածք, ազգային հոգեբանության առանձնահատկություն: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիները ճարպիկ ինտրիգաններ են, խորամանկ խաբեբաներ: Ամենևին: Դա մի ժողովուրդ է, որն առաջին հերթին ունի ռազմավարական մտածողություն, կազմում է երկարաժամկետ պլաններ` ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, կարողանում է հաշվարկել իրադրությունը շատ քայլեր առաջ և օգտագործում է ռազմավարական որոգայթներ` հաջողության հասնելու նպատակով›› (Мясников В.С. Антология хитроумных планов, предисловие книге Харро фон Зенгера Стратагемы, т. 1, М. Изд. ЭКСМО, 2004, с. 10): ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2352 reads | 07.11.2016
| |