ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն հսկայական թվով չգրված օրենքներ, որոնց անտեսումը կամ, ավելի վատ, չգիտությունը կարող են մեծապես վնասել երկրի արտաքին քաղաքականության շահերին և հետաքրքրություններին։ Այդուհանդերձ, դիվանագիտության մեջ հատուկ նշանակություն ունեն դեպքերի և քաղաքական զարգացումների կանխատեսումը, ծրագրավորումը և, հատկապես, գուշակումը։ Եվ այստեղ սխալվելը կարող է խիստ թանկ նստել երկրի վրա, անգամ պատճառ դառնալ պատերազմերի և ազգային աղետների։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ նման դեպքեր, ինչպես օրինակ, ոչ հեռավոր անցյալում խաղարկված Աֆղանական և Իրաքյան պատերազմները։ ![]() Այնպես որ, բացի կանխատեսման վտանգավորությունից, հարկ է նաև խուսափել այլ երկրի քաղաքական գործչին քննադատելու, մանավանդ նրան պախարակելու ու պարսավելու գայթակղությունից։ Դա վտանգավոր է և հղի անկանխատեսելի հետևանքներով։ Կասկածից դուրս է, այլ երկրի քաղաքական գործչին փնովելը, քննադատելը և նրա մասին չարախոսելը ոչ մի կերպ չի տեղավորվում դիվանագիտական էթիկայի և քաղաքական մշակույթի շրջանակներում։ Իսկ կանխատեսու՞մը։ Իհարկե, քաղաքական կանխատեսումից ամբողջովին հրաժարվելը կլիներ դիվանագիտական պուրիտանիզմ (մաքրակրոնություն)։ Ո՞րն է ելքը։ Մեր կարծիքով, դիվանագիտական գործունեության ընթացքում նախընտրելի է ոչ թե կանխատեսումը, այլ նախազգուշացումը անհնարինի և հնարավորի մասին։ Իսկ քանի որ քաղաքականությունը բաղկացած է հնարավորի և անհնարինի բաղադրյալներից, ապա դիվանագիտության խնդիրն է օտարել անհնարինի սեգմենտները և ուրվագծել հնարավորի սահմաններն ու հավանական հեռանկարները։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4850 reads | 18.12.2016
| |