ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ «ՄՈՒԿ ՈՒ ԿԱՏՈՒ» ԽԱՂՈՒՄ
![]() Նրա խոսքով՝ Կովկասը ՌԴ-ի համար շատ կարևոր է, ու Ռուսաստանը փորձում է հեռացնել ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգն այնտեղ: «Այդ կապակցությամբ երկու հիմնական ուղղություններով Մոսկվան սկսեց աշխատել այս ամառ. Մեկը՝ իրանական և ադրբեջանական ուղղությունն է, մյուսը՝ Թուրքիան»: ![]() Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց Պուտինի ելույթի ու հռչակագրի այն հատվածի վրա, որտեղ մասնավորապես խոսվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին: «Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի համար առաջնային խնդիր է, որովհետև կա ԻԼԻՊ, ու կա շատ լուրջ վտանգ այս տարածաշրջանում՝ իսլամական ֆունդամենտալիզմի առաջախաղացման: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ պայմանավորված են նաև այս հարցով: Ռուսաստանն Ալիևի հետ «մուկն ու կատու» է խաղում, որովհետև եթե Ալիևը գնա, այնտեղ կարող է հաստատվել իսլամական ֆունդամենտալիստական պետություն: Դա նաև վտանգ է ներկայացնում մեզ համար»,- նշեց դեսպանը՝ շեշտելով՝ պարադոքսն այն է, որ, եթե Ռուսաստանը որոշում է Ադրբեջանի հետ պայքարել ահաբեկչության դեմ, հարց է ծագում` ո՞վ է լինելու պայքարող կողմը, եթե Ադրբեջանը ահաբեկչական պետություն է: Ըստ նրա՝ քաղաքական ծաղր է նաև այն, որ Թուրքիայի հետ հնարավոր է պայքարել ահաբեկչության դեմ. «Մի պետություն, որը սնեց, զարգացրեց ու հիմա էլ շարունակում է իսլամական ծայրահեղականությունը տարածաշրջանում»: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1794 reads | 16.08.2016
| |