ՍԼՈՎԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼՅՈՒԲՈՇ ԲԼԱՀԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ԵԽԽՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06.02.2016 \ 01:27
Reads: 1612
Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան այնուհետև նշել է․ Շատ զգացված եմ այս հարգալից խոսքերի համար, խորին հարգանքով եմ վերաբերվում պարոն դեսպանին և վստահեցնում եմ Հայաստանին, որ ես միշտ կանգնած եմ այն կողմում, ուր ճշմարտությունն է և խաղաղությունը։ Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք։
ԴԻՎԱՆԱԳԵՏ. ԻԼԻՊ-Ը ՇՈՒՏ ՉԻ ՄԵՌՆԻ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ
02.02.2016 \ 00:31
Reads: 1705
Չպետք է վստահ լինել, որ գերտերությունների ռազմական միջամտությունից ԻԼԻՊ-ը կմեռնի կամ շվեյցարական քաղաքում հնարավոր կլինի բանակցության միջոցով խաղաղություն հաստատել: Մերձավոր Արևելքի սոդոմ-գոմորում Արման Նավասարդյանը կարևոր է համարում հայկական պետության ակտիվությունը, հակառակ դեպքում արդյունքի փոխարեն կունենանք հետևանքներ:
ԹԵ ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԵԽԽՎ-ՈՒՄ ՁԱԽՈՂԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ
31.01.2016 \ 20:02
Reads: 3191
Ռոբերտ Ուոլտերի ներկայացրած զեկույցի քվեարկության ժամանակ ձայների տարբերությունը 4 էր՝ հօգուտ Հայաստանի: Եթե Թուրքիայի 3 պատգամավորները կողմ քվեարկեին, ձայների տարբերությունը կհասներ 1-ի, ինչը խիստ վտանգավոր կլիներ ՀՀ-ի համար, եթե չասենք՝ պարտություն: Հետևաբար պետք է արձանագրել, որ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևի տապալումը առաջին հերթին եղավ թուրքական պատվիրակության շնորհիվ:
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՍՏԱՀ Է՝ ԵԽԽՎ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ
29.01.2016 \ 15:36
Reads: 1513
«Մենք կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ջրի խնդիր է, անվտանգության խնդիր է, կա նաեւ ջուրը տեղ հասցնելու խնդիր: Օրինակ՝ եթե շատ ջուր բաց թողնվի ու մի քանի գյուղ ոչնչանա, ո՞վ է պատասխան տալու: Եթե ջրազրկվել են, թող գան, բանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Նրանք պիտի այս պարագայում հաշվի նստեն ԼՂՀ դիրքորոշման փաստի հետ»,- ասել է Ախոյանը:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
29.01.2016 \ 13:50
Reads: 2417
Ֆինանսատնտեսական ծրագրերից զատ Թեհրանը փայփայում է մեծ, շատ մեծ քաղաքական ամբիցիաներ` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական մասշտաբներով: Ունենալով լուրջ նախադրյալներ` Իրանը մտորում է, եթե ոչ գերտերություն, ապա գոնե Մերձավոր Մեծ Արևելքի N 1 տերություն դառնալու ուղղությամբ, որի հնարավորությունն այնքան էլ հեռու չէ ռեալ իրողությունից:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԹՐՔՈՒՀՈՒ ԴԻՄԱՆԿԱՐԸ
27.01.2016 \ 17:41
Reads: 2969
Նման ամերիկացի թուրքերից մեկը Օյա Բեյնն է, որը թուրքական ժխտողական HistoryofTruth.com կայքում վերջերս հրապարակված հարցազրույցում ներկայացվում է որպես «Ամերիկայի թուրքական սփյուռքի առավել ակտիվ անուններից մեկը»: Նա Միացյալ Նահանգներում գործող թյուրքալեզու 60 միությունների համախմբում հանդիսացող թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA) խորհրդի անդամ է:
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
27.01.2016 \ 17:21
Reads: 2165
Թուրք վերլուծաբանները խոսում են ոչ թե ադրբեջանահաճո, այլ օբյեկտիվ բառապաշարով: Ավելին, Թուրքիայի խորհրդարանում պառակտում էր առաջացել խորհրդարանական վեհաժողովում քվեարկելու առումով. արմատականները՝ կողմ, իսկ բազմաթիվ պատգամավորներ պնդում էին հակառակը՝ հրաժարվել Ադրբեջանին մշտապես աջակցողի կեցվածքից և դեմ քվեարկելով հակահայկական բանաձևերին՝ փորձել նոր տեսակի հարաբերություն կառուցել Հայաստանի հետ:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 75ՄԼՆ ԵՎՐՈ ԿՏԱ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
25.01.2016 \ 11:23
Reads: 1447
75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԻՊԱՇԱՐ
25.01.2016 \ 08:54
Reads: 2603
.... Որտեղից որտեղ, բայց Բայդենի այդ հայտարարություններից հետո էր, որ նախագահ Էրդողանը հայտարարեց.- «Ջո Բայդենի հետ քննարկելու ենք Սիրիայի հյուսիսում Ռուսաստանի կողմից նոր ռազմաբազա հիմնելու անթույլատրելիության մասին...: - Մենք թույլ չենք տա, որպեսզի Իրաքից մինչեւ Միջերկրական ծով ձգվող Թուրքիայի սահմանին նման ռազմաբազա հիմնվի,- հոխորտացել է Էրդողանը:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐ
24.01.2016 \ 23:28
Reads: 1402
Իրանի Նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության մասին:
ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
22.01.2016 \ 10:44
Reads: 1890
Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ: Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»:
ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
21.01.2016 \ 23:47
Reads: 1674
Հարավային Կովկասի երկրներից հատկապես Հայաստանի համար Իրանի միջազգային մեկուսացման ավարտը հնարավորություն է տալիս ակտիվացնել տնտեսական և էներգետիկ համագործակցությունը Թեհրանի հետ: Հնարավորություն է բացվում նաև ակտիվացնել տուրիսատական հոսքերը Իրանից Հայաստան և հակառակը, ինչպես նաև միավորել երկու երկրների տուրիստական շուկաները:
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 10 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
21.01.2016 \ 12:08
Reads: 1749
Ադրբեջանցիներն արդեն օգտվել են այս բացառիկ հնարավորությունից՝ Սպիտակ տան կայքում տեղադրելով երկու հակահայկական առաջարկության, որոնք համապատասխանաբար հավաքել են 105.686 և 126.828 ստորագրություն: Ինչպես և սպասվում էր, Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ ի պատասխան ադրբեջանական երկու առաջարկությունների:
Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի 10 հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
Ստորև ներկայացված են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի 10 հարցերը, որոնք որպես առաջարկություն պետք է տեղադրել Սպիտակ տան կայքէջում.
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹ. ԵԽԽՎ ԿՈՒԼԻՍՆԵՐԸ ՑՆՑՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻ ԿԱՇԱՌՔԻՑ
20.01.2016 \ 14:09
Reads: 2464
Թուրքական Demokrathaber պարբերականը ուշագրավ և ցնցող հոդված է տպագրել 2016թ-ի հունվարի 25-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկման դրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու առանձին նախագծերի քվեարկության մասին: Թերթը բացահայտել է, որ նախագծերի հետևում կա կոռուպցիոն համագործակցություն Ադրբեջանի և եվրոպացի պատգամավորների միջև:
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉԴԵՌ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐՆ ԷՐ, ՈՐ ՃԱՆԱՉԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1918-ԻՆ
20.01.2016 \ 11:30
Reads: 2255
Այնուհետև ելույթ ունեցավ քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը (HDP) ներկայացնող Կարո Փայլանը, որը նույնպես խոսեց Հայոց ցեղասպանության մասին. «Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովուրդն արմատախիլ արվեց և բնաջնջվեց: Իմ ընտանիքը՝ պապս և նրա ընտանիքը, նույնպես տուժեց այս իրադարձություններից: Իմ պապը որբացավ՝ կորցնելով ծնողներին: Ես որբերի և սրի մնացորդների սերնդից եմ և ապրում եմ այս երկրում: Իմ ցեղը ջարդվել է»:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՑ՝ ԿԱՐՕ ՓԱՅԼԱՆ. ՊՈԼՍԱՀԱՅ ՄԵՐՕՐՅԱ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐԸ...
19.01.2016 \ 01:09
Reads: 4148
Կարո Փայլանի քրդամետ կուսակցապետ Դեմիրթաշին արդեն ցեղասպանների ժառանգորդները հասցրել են դավաճանի պիտակով ճնշումների ենթարկել: Հետևաբար, բացառված էլ չէ, որ «չափերն անցած» հայ պատգամավորի (մեղմ ասած) լիազորությունները վար առնելու հայատյացների սադրանքների ականատեսը լինենք հաջորդիվ:
ԻՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
18.01.2016 \ 23:25
Reads: 2541
Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
17.01.2016 \ 23:42
Reads: 1806
Եվ զարմանալի չէ Սաուդական Արաբիայի, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս՝ մանր-մունր արբանյակների հակաիրան ջղաձիգ ու անթաքույց կեցվածքները՝ միջուկային հիմնախնդրի բարվոք լուծման հաշվին, քանզի քաջ գիտակցում են, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա վակուումը չարաշահելու իրենց ձախորդ միտումները հօդս են ցնդելու հզոր, խաղաղասեր և հատկապես հաղթական Իրանի վերադարձով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐԵԼ
17.01.2016 \ 23:11
Reads: 2678
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ այդ երկրում հայտնի և հեղինակավոր քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը հոդված է հրապարակել տեղի Yeniyuzyil պարբերականում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի՝ Թուրքիա կատարած այցին, հանդիպումներին և այդ համատեքստում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին:
Հոդվածը Diplomat.am-ը ներկայացնում է թարգմանաբար.
Հոդվածը Diplomat.am-ը ներկայացնում է թարգմանաբար.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
16.01.2016 \ 00:52
Reads: 2781
Այս առանքային գլոբալ փոփոխությունների հետևանքով միջազգային հարաբերություններում հայտնվեց նոր գործող և մեծ հեռանկարներ ունեցող մի ուժ, որը մենք կոչում ենք ժողովրդական դիվանագիտություն: Այն կյանքի ուղեգիր ստացավ 1970 թվականների վերջերին, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆՈՒՐ
15.01.2016 \ 21:40
Reads: 1856
Այս քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով, քանի որ այն լրացուցիչ գաղափարական սնունդ է հանդիսանում առանց այն էլ դժգոհ զանգվածների համար: Արդյունքում, ԻԼԻՊ-ին կամ այլ ահաբեկչական խմբավորումներին պետք չէ ներթափանցել ԵՄ սահմաններ իրենց սև գործն անելու համար, քանի որ նրանք արդեն այնտեղ են:
ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ
13.01.2016 \ 00:25
Reads: 2111
Անկարայի այս ծուղակը, խորքում փոխհատուցելու ձգողականությամբ, չի բացառվում, որ հայկական շրջանակներ ներգրավի: Ծրագրի չերեւացող ծալքերը, քաղաքական բուն շարժառիթները պետք է բացահայտել եւ համակողմանի կեցվածք ճշտել վտանգավոր այս խաղը կանխարգելելու համար:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
09.01.2016 \ 18:49
Reads: 3864
Ասպարեզում մնում է Իրանը, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող է դուրս գալ մեկուսացման ճահճից, սակայն տարածաշրջանում նրա` ճանաչված գերտերություն դառնալը, մեր կարծիքով, զուրկ է ռեալ հնարավորություններից, որոնց հիմքում ընկած են կրոնական, էթնիկական, ազգային քաղաքատնտեսական և մի շարք այլ գործոններ:
2015-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ՝ DIPLOMAT.AM-Ի ԱՉՔԵՐՈՎ
31.12.2015 \ 11:38
Reads: 2339
Բախումներով ու պատերազմներով լեցուն մեր տարածաշրջանում, սակայն, Հայաստանը մնում է ամենամարտունակ ու կազմակերպված բանակ ունեցող երկիր, իսկ համաշխարհային մակարդակով մենք 10 ամենաանվտանգ պետություններից մեկն ենք: Մաղթենք, որ 2016-ին մեր հարևաններն էլ լինեն այնքան անվտանգ ու մարդասեր, ինչպես մեր 5000-ամյա երկիրն է, իսկ մենք՝ հայերս, վերջապես գիտակցենք, որ արտագաղթելու փոխարեն ազգովի կարող ենք ստեղծել ամենաուժեղ ու բարեկեցիկ հայրենիքը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾ
31.12.2015 \ 11:14
Reads: 2660
Հաշվի առնելով տոնական օրերի բարձր տրամադրությունը, ցանկանում էի իմ հոդվածում անդրադառնալ մի ուրախ թեմայի: Սակայն, երբ տեսա Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ադրբեջանի խորհրդարան ներկայացված արտառոց օրինագծի տեքստը՝ հասկացա, որ ես չէի կարող դրանից ավելի զվարճալի և միաժամանակ զզվելի նյութ ընտրել: