ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԼրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ Չնայած ԵԽԽՎ-ն հունվարի 26-ի նիստում պահպանեց այսպես կոչված հավասարակշռությունը՝ ընդունելով հակահայկական 2 բանաձերից մեկը, բայց խորհրդարանական հակամարտությունը բացեց որոշ փակագծեր՝ ցույց տալով հայկական դիվանագիտության ուժեղ և թույլ կողմերը և պառակտում առաջացնելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև:Այն, ինչ տեղի ունեցավ հակահայկական բանաձևերի կոնտեքստում, շրջադարձային էր հայ-ադրբեջանական հակամարտության մեջ: Ավելի քան մեկ տարի Ադրբեջանը դիվանագիտական հարձակման նոր ծրագիր էր իրականացնում՝ նախ գործողության մեջ դնելով սահմանային բռնության աճի վերաբերյալ կեղծ տեղեկություններով հարուստ բանաձև, ապա դժգոհելով, որ ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարից ոռոգման և խմելու ջուր չի մատակարարվում Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերին: «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված կերպով ջրից զրկելու և Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավված շրջաններում վերնագրով նախագծերով նպատակ է հետապնդվում օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններում գտնվող Սարսանգի ջրամբարից ջրի արտահոսքն ապահովելու, նաև Լեռնային Ղարաբաղի շրջաններից հայկական ռազմական միավորներին դուրս բերելու և նրանց փոխարեն ադրբեջանական զինվորական միավորներ տեղակայելուն ուղղված առաջարկները: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գծում պարբերաբար տեղի ունեցող զինված բախումներին հետևող միջազգային խաղաղարար դիտորդները արձանագրում են, որ տարածաշրջանում նոր ռազմական միավորների տեղակայումը չեն նպաստելու խաղաղությանն ու կայունությանը»,-նշված է թուրքական հեղինակավոր Demokrathaber թերթում: Որքան էլ զարմանալի է, թուրք վերլուծաբանները խոսում են ոչ թե ադրբեջանահաճո, այլ օբյեկտիվ բառապաշարով: Ավելին, Թուրքիայի խորհրդարանում պառակտում էր առաջացել խորհրդարանական վեհաժողովում քվեարկելու առումով. արմատականները՝ կողմ, իսկ բազմաթիվ պատգամավորներ պնդում էին հակառակը՝ հրաժարվել Ադրբեջանին մշտապես աջակցողի կեցվածքից և դեմ քվեարկելով հակահայկական բանաձևերին՝ փորձել նոր տեսակի հարաբերություն կառուցել Հայաստանի հետ: Որ Թուրքիայում կասկածում էին Ադրբեջանին օգնելու առումով, դեռևս չի նշանակում մեր դիվանագիտական հաղթանակ, մանավանդ դրա համար դիվանագիտական երկարատև աշխատանք էր պետք մինչև հակահայկական բանաձևերի քննարկումը: Իսկ մինչև այդ Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները ջանք չեն խնայել՝ բառացիորեն գնելու բազմաթիվ եվրոպացի պատգամավորների և ամենակարևորը՝ բանաձևերի հեղինակներին: Բոսնիացի զեկուցող Միլիցա Մարկովիչը մի քանի անգամ այցելել է Բաքու և անձամբ Ալիևից ստացել թանկարժեք նվերներ և բանկային հաշիվների համալրում: Սարսանգի ջրամբարի թեման առավել կարևոր էր Ադրբեջանի համար, ուստի դրա վրա շատ փող ծախսվեց: Թուրքիայի ուսերին մնացին մյուս հակահայկական բանաձևի հեղինակ Ռոբերտ Ուոլտերն ու ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Ուոլտերին շնորհեց Թուրքիայի քաղաքացիություն, հետո նաև նվիրեց բնակարան Բոդրումում՝ Միջերկրական ծովի ափին: Չնայած այսպիսի շքեղ նվերներին՝ Ռոբերտ Ուոլտերը չարդարացրեց սպասելիքները, չկարողացավ պաշտպանել բանաձևը և պարտվեց: Մեվլութ Չավուշօղլուի խոստումը, որ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո Ուոլտերը կստանա Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի պաշտոն, հարցականի տակ է դրվում: Ի՞նչ շահեց Ադրբեջանը հակահայկական բանաձևերը տարածաշրջանի և առավել ևս իր համար ճգնաժամային այս օրերին միջազգային կազմակերպությունում քննարկելով:Միլիոնավոր դոլարների գնով շահեց մեկ խորհրդանշական կոչ ներառող փաստաթուղթ, որը չունի իրավական ուժ, որևէ երկրի չի կարող պարտադրվել: Փոխարենը էժան նավթի շնորհիվ դժվար թե էլ կարողանա գնել եվրոպացի պաշտոնյաներին, մանավանդ որ խավիարի վերջին չափաբաժինն էր ուղարկվել Ստրասբուրգ: Ադրբեջանի համար ամենից ցավալին, սակայն, ավագ եղբայր և հավերժական դաշնակից համարվող Թուրքիայի հարվածն էր թիկունքից: Այդ երկիրը միասնական դիրքորոշում չորդեգրեց խորհրդարանական վեհաժողովում և կիսով չափ պաշտպանեց Ադրբեջանին՝ ապացուցելով փորձված ասույթը՝ հավերժական բարեկամներ չեն լինում: | |
| ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
| 2169 reads | 27.01.2016
| |


Չնայած ԵԽԽՎ-ն հունվարի 26-ի նիստում պահպանեց այսպես կոչված հավասարակշռությունը՝ ընդունելով հակահայկական 2 բանաձերից մեկը, բայց խորհրդարանական հակամարտությունը բացեց որոշ փակագծեր՝ ցույց տալով հայկական դիվանագիտության ուժեղ և թույլ կողմերը և պառակտում առաջացնելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Ուոլտերին շնորհեց Թուրքիայի քաղաքացիություն, հետո նաև նվիրեց բնակարան Բոդրումում՝ Միջերկրական ծովի ափին: Չնայած այսպիսի շքեղ նվերներին՝ Ռոբերտ Ուոլտերը չարդարացրեց սպասելիքները, չկարողացավ պաշտպանել բանաձևը և պարտվեց: Մեվլութ Չավուշօղլուի խոստումը, որ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից հետո Ուոլտերը կստանա Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի պաշտոն, հարցականի տակ է դրվում: Ի՞նչ շահեց Ադրբեջանը հակահայկական բանաձևերը տարածաշրջանի և առավել ևս իր համար ճգնաժամային այս օրերին միջազգային կազմակերպությունում քննարկելով:

