ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ 75ՄԼՆ ԵՎՐՈ ԿՏԱ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
![]() 75 միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները: Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ Էկոնոմիկային նախարարության միջև 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր: Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը 15-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ ներկայությամբ ՀՀ Ֆինանսների նախարար պարոն Գագիկ Խաչատրյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ԶՖԳ Ասիայի վարչության փոխտնօրեն պարոն Ժան-Կլոդ Պիրեսի: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1448 reads | 25.01.2016
| |