ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ: Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»: Եվ իրավամբ այդպիսի դիվանագիտութվան արգասիքներն են, որ. ![]() 2-Նույն ինքն Զարիֆի օգնական եւ փոխարտգործնախարար Արաղչին հենց երեկ ու այսօր թշնամական կեցվածք որդեգրած Սաուդական Արաբիայի Ջեդդայում համարձակ ու խիզախ ներկայություն է ունենում՝ «Իսլամական համագործակցության կոնֆերանսի» ծանրաշունչ մթնոլորտում պաշտպանելու սեփական երկրի արժանապատիվ շահերը՝ դիվանագիտական սկզբունքայնության օրինաչափություններով: 3-Եւ որ քաղաքակրթական ու երկխոսության վարքականոնի իբրեւ պատգամախոս՝ նախագահ Ռոհանին մոտալուտ պաշտոնական այցեր է իրականացնելու Իտալիա, Վատիկան ու Ֆրանսիա՝ երիցս ապացուցելու, որ վերոգրյալ վարքականոնին կառչելով, հնարավոր ու իրատեսական են՝ ավելի կայուն, ավելի խաղաղ ու ավելի գործընկերային հարաբերությունները, թե տարածաշրջանային, եւ թե միջազգային մակարդակներում: 4- Եւ.... հասկացողաց շատ բարեւ... | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
1890 reads | 22.01.2016
| |