ՈՒՖՈՒԿ ՈՒՐԱՍ
ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ այդ երկրում հայտնի և հեղինակավոր քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը հոդված է հրապարակել տեղի Yeniyuzyil պարբերականում՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի՝ Թուրքիա կատարած այցին, հանդիպումներին և այդ համատեքստում խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին:
Հոդվածը Diplomat.am-ը ներկայացնում է թարգմանաբար.
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, ՀԱՐԵՎԱ՛Ն
Հայաստանի պատգամավոր Արագած Ախոյանն այս շաբաթ այցելեց Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով (TBMM): Առաջին անգամ տեղի ունեցող այսչափ կարևոր և պատմական հանդիպումը մեր ԶԼՄ-ների կողմից անտեսվեց: Ախոյանը, հանդիպելով ԱԶԿ (AKP), ՀԺԿ (CHP) և ԺԴԿ (HDP) պատգամավորների հետ, մեծ ջանքեր է գործադրում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և երկու երկրների պառլամենտների միջև փաստացի գործող բարեկամական խմբի ձևավորման համար:
2016-ին, երբ արդեն ետևում է մնացել 1915-ի 100-ամյակը, հնարավոր է ավելի սառնարյուն, կառուցողական հարաբերություններ հաստատել:
Թուրքիան կարող է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Գրեթե բոլոր թյուրքական պետությունները Հայաստանում ունեն դեսպանություններ: Եթե զգալի թվով ազերի բնակչություն ունեցող Իրանը կարողանում է հաստատել հարաբերություններ, ապա անհասկանալի է, թե ինչու Թուրքիան չի կարողանում մի տեսակ փակուղի մտած արձանագրություններից այն կողմ անցնել:
Երբ Աբդուլլահ Գյուլը ազգային հավաքականի ֆուտբոլի խաղը դիտելու համար Երևան մեկնեց, պառլամենտից միակ մասնակից պատգամվորը ես էի, Էրդողանի` ցավակցական ուղերձը հղելիս կրկին այնտեղ էի և ականատեսն եմ եղել, թե դրական քայլերն ինչ ուրախությամբ են ընդունվում:
Ես, որպես անցյալ տարի կրկին Թուրքիայից Երևան մեկնող միակ քաղաքական գործիչ, հավատում եմ, որ այս հարցի ուղղությամբ էական քայլեր կարող են կատարվել, և շնորհակալություն եմ հայտնում մեր պառլամենտ այցելելած Արագած Ախոյանին:
Առանց նախապայմանների երկխոսությունից ավելի լավ ի՞նչ կա: Այլ կերպ նախապաշարմունքները չեն կոտրվում:
Հրանտն ասում էր. «Ինչպես ուզում եք անվանեք, ամենահին բնիկ ժողովուրդն այլևս Անատոլիայում չի ապրում»:
Կարող է կառուցվել մի երկիր, որտեղ քաղաքացիների համար սահմանված կենտրոնացված սահմանադրության շրջանակներում սփյուռքահայերը, հույները, ասորիները, քրդերը միասին կկարողանան ազատ ապրել իրենց ինքնությամբ, մշակույթով և լեզվով:
Ընդհանուր հայրենիքի կառուցումը այնքան էլ դժվար չէ: Դրա համար բավական է, որ հրաժարվենք ինքնությունների հիերարխայից:
Օրինակ, կարելի է սկսել դասագրքերը ատելություն պարունակող արտահայտություններից մաքրելով և շարունակել ԹԱՄԺ հրապարակումներում Թուրքական թեզ / Հայկական թեզ մոտեցումներից հրաժարվելով: Պետք է հասկանալ, որ այս խորհրդարանը ներկայացնում է նաև ազգությամբ հայ մեր հայրենակիցներին:
Կարող է իրականացվել Օսմանյան խորհրդարանի հայ անդամների իրավունքների վերականգնում, պատրիարքարանի ընտրությունների իրականացում և նմանատիպ այլ գործեր:
Սփյուռքի սատանայացումը, բազմաշերտ մի կառույցի անտեսումը և նմանատիպ մոտեցումներն արդեն պետք է հաղթահարվեն: Մեզ շատ գործեր են սպասում` սկսած Սփյուռքում գտնվողների վերադարձի համար անձնագրային խնդիրների լուծումից մինչև քաղաքացիների իրավունքների վերականգնում ու Երևանում մեծ հիացմունքով իմ դիտած Փարաջանովի ցուցահանդեսն այստեղ բերելու նման ժեստերի կատարում:
Սահմաններն էլ բացենք, որ մեր գլխում էլ արդեն սահամաններն չմնան: Ղարաբաղի / Հայաստանի հարցով կապված ոտքերն ազատելու համար հետաքրքրվողներին բավական մեծ ծավալի նյութ է տրամադրում Թոմաս Դե Ուաալի «Ղարաբաղ» գիրքը:
Ինչպես երևում է` մերժողականությունը որպես օբյեկտիվ մոտեցում ներկայացնելն իրեն չարդարացրեց: 1915-ի հանցագործներին հերոս հռչակողները քաղաքականության տեսանկյունից սողում են հատակին:
Հարցը միայն Իթթիհաթ Թերաքքիի խնդիրը չէ, Աբդուլհամիդի շրջանում տեղի ունեցած կոտորածներն ուսումնասիրելու համար Մեջլիս-ի Մեբուսանում (Օսմանյան շրջանի Խորհրդարանական պառլամենտի անվանումն է) հանձնաժողով ստեղծելու պահանջը մեծ դժգոհություն առաջ բերեց և մերժվեց: Ինչպիսի ծանոթ երևույթ, այնպես չէ՞:
Մի ժողովրդի մինչ օրս «էհլի զիմմեթ» (այսպես էին կոչում Օսմանյան կայսրության ոչ մահմեդական հպատակներին) համարողները պետք է հասնեն այն հասարակության գիտակցությանը, որտեղ որևէ մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի: «Սիրտը քարացածներին» (արտահայտություն Ղուրանից) պետք է թողնել իրենց տեղում: Գոնե դաս քաղեք «Մեկդ մյուսին տանից ու տեղից մի հանեք» տողերից (Ղուրանից):
Բացե՛ք կադաստրի և բնակչության գրանցամատյանները: Ի՞նչն եք փորձում թաքցնել մինչ օրս: Կարելի է քայլեր ձեռնարկել 1915թ. կոտորածի ենթարկվածների ժառանգներին հասցված վնասի փոխհատուցման, նրանց գույքի վերադարձման ուղղությամբ:
Ընկալման զգայական վարագույրը կարծես կամաց-կամաց սկսում է բարձրանալ: Վեջդի Գյոնուլի նման մտածողների` «Եթե հայերին ու հույներին Անատոլիայից չուղարկեինք, Թուրքիան այս վիճակում չէր լինի» մտածելակերպը արդեն պետք է ետևում թողնել:
Քաղաքականությունը օպտիմիզացման և սինխրոնիզացման արվեստ է: 1915-ի ավերակները պետք է համագործակցությամբ հաղթահարենք:
turkce
Ufuk Uras
HOŞGELDIN KOMŞU
Ermenistan milletvekili Akhoyan Aragats bu hafta TBMM’yi ziyaret etti. İlk defa gerçekleşen böylesine anlamlı ve tarihi buluşmayı medyamız atladı. AKP, CHP ve HDP’li milletvekilleriyle görüşen Aragats, Ermenistan- Türkiye ilişkilerinin normalleşmesi ve iki ülkenin meclisleri arasında bir fiili dostluk grubu kurulması için çaba gösteriyor.
1915’in 100. yılı geride kaldığından 2016’da daha soğukkanlı, yapıcı ilişkilerin tesisi mümkün.
Türkiye hem Azerbaycan’la hem de Ermenistan’la önkoşulsuz ilişkiler kurabilir. Hemen bütün Türki Cumhuriyetlerin Ermenistan’da büyükelçilikleri var. Ciddi bir Azeri nüfus barındıran İran, bu ilişkileri kurabilirken Türkiye’nin, bir türlü kilitlenen protokollerin ötesine geçememesi anlaşılır gibi değil.
Abdullah Gül milli maç için Erivan’a gittiğinde meclisten katılan tek vekil olduğum ve Erdoğan’ın taziye mesajında da orada bulunduğumdan, atılacak olumlu adımların nasıl sevinçle karşılandığının tanığıyım.
Geçen yıl yine Türkiye’den Erivan’a giden tek siyasi kimlik olarak bu konuda somut adımlar atılabileceğine inanıyor, meclisimizi ziyaret eden Aragats’a teşekkür ediyorum.
Önkoşulsuz diyalogdan daha güzel ne var. Başka türlü önyargılar kırılmıyor.
Hrant: “Adını ne koyarsanız koyun bir kadim halk artık yaşamıyor Anadolu’da” demişti.
Ermeni diasporasının, Rumların, Süryanilerin, Kürtlerin yurttaş merkezli bir anayasa ekseninde kendi kimliği, kültürü ve diliyle özgürce bir arada yaşayacağı bir ülke kurulabilir.
Ortak vatanın inşası çok zor olmasa gerek. Yeter ki kimlikler hiyerarşisinden vazgeçelim.
Örneğin, ders kitaplarındaki nefret söyleminden arınmakla başlanabilir ve TBMM yayınlarındaki Türk tezi/Ermeni tezi yaklaşımından vazgeçmekle devam edilebilir. Bu meclisin Ermeni yurttaşlarımızı da temsil ettiğini anlamak gerekiyor.
Osmanlı meclisindeki Ermeni mebusların iade-i itibarı, patriklik seçimi gibi işler gerçekleşebilir.
Diasporanın şeytanlaştırılması, çok katmanlı yapısının görülmemesi gibi takıntılar artık aşılmalı. Diasporanın dönmesi için pasaport sorunlarını çözmekten, vatandaşlık hakkı vermeye, Erivan’da hayranlıkla izlediğim Parajanov sergisini buraya getirmek gibi jestler yapmaya değin birçok iş bizi bekliyor.
Sınırları da açalım ki kafamızda da sınır kalmasın artık. Karabağ/ Ermenistan sorununu ayak bağı olmaktan çıkarmak için Thomas De Waal‘ın Karabağ kitabı meraklısına yeterince malzeme sunuyor.
İnkârcılığın objektif bir yaklaşımmış gibi takdim edilmesinin bir karşılığı olmadığı görülüyor. 1915 faillerini kahraman ilan edenler siyaseten yerlerde sürünüyorlar.
Konu tek başına İttihat Terakki meselesi de değil, Abdülhamid dönemi katliamlarının da Meclis-i Mebusan’da bir komisyon kurularak incelenmesi talebi büyük tepkiyle karşılanmış ve reddedilmişti. Ne kadar tanıdık değil mi?
Hâlâ bir halkı “ehli zimmet” gibi görenler kimsenin kimseye zimmetlenmediği bir toplum tahayyülünü akıl edebilmeli. “Kalpleri katılaşanları” kendi haline bırakmak gerekiyor. “Birbirinizi yerinden yurdundan çıkarmayın” ayetinden ders alın bari.
Açın şu tapu ve nüfus kayıtlarını, neyi saklamaya çalışıyorsunuz hâlâ? 1915 katliamının varislerinin zararlarının tazmin edilmesi, mülklerin iade edilmesi için adımlar atılabilir.
Algılama perdesi yavaş yavaş aşılıyor gibi gözüküyor. “Rumları ve Ermenileri Anadolu’dan göndermesek Türkiye bu halde olmazdı” diyen Vecdi Gönüllerin zihniyeti geride kalmalı.
Siyaset optimizasyon ve senkronizasyon sanatıdır.1915’in tahribatını elbirliğiyle aşmak zorundayız.
|