ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԻՊԱՇԱՐ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Քուրդ ցուցարարների բողոքին չառերեսվելու համար, սակայն, նեոօսմանիզմի գաղափարախօսը ստիպված Դաունինգ Սթրիթ 10-ի «բրիտանական Բաբը Ալի»-ի (Բարձրագույն դուռ, իշխանական պալատ) հետնամուտքի «ստորին դուռից» է հեռացել: 2- Նույնիսկ հեռակա կարգով Թուրքիայի իշխանավորներին դիպչելուց խուսափող ԱՄՆ պետայրերի «պրոտոկոլը» խախտելու համարձակ քայլի է դիմել նախօրէին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջօ Բայդենը: Վերջինս, հենց Անկարայում Դավութօղլուի հետ մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում մարդկային իրավանց (համալսարանական տասնյակ դասախոսների ձերբակալումը) եւ մամուլի ու ինտերնետի սահմանափակումները, ընդգծելով, որ.- «Նման կեցվածքներով Թուրքիան չի կարող համարվել օրինակելի՝ այդ կարգի ազատությունների համար»: ![]() 3- Ամերիկացի տեսաբան-քաղաքագետ Նուամ Չամսկին, որը ավելի քան հազար մտավորականների հետ ստորագրահավաքով քննադատել ու բողոքել էր Թուրքիայի իշխանությունների կողմից քրդաբնակ շրջանների դեմ շարունակվող բռնությունները, «արժանացել է» Էրդողանի հակահարվածին: Թուրք նախագահը ստորագրողներին անվանել է «տգէտ, դավաճան, մի բուռ այսպես ասած մտավորականներ եւ ... խավարամիտ»: Չամսկին եւս պարտավորվել է կրկին անգամ բնութագրել թուրքական քաղաքականությունը «Ալ Ջազիրա» լրատվացանցին տված զրույցի ընթացքում: Հարցին, թե ինչպես եք բնութագրում Թուրքիայի քաղաքականությունը, Չամսկին ընդգծել է. «Դա կատարյալ ոճրագործություն է..., Թուրքիան մի կայացած բռնատիրություն է ու այժմ մտադրված է վերականգնել նախորդ դարի իր ահավոր քաղաքականությունը»: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2603 reads | 25.01.2016
| |