ԵՓՐԵՄ ԽԱՆ ԴԱՎԹԵԱՆ. ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...
27.12.2015 \ 20:41
Reads: 2481
Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով:
ԻՐԱՆԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՇԽՈՅԺ ՄԵԿՆԱՐԿԸ. ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է 10 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒ
27.12.2015 \ 20:29
Reads: 2244
Անկախ առաջիկայ ընտրութիւններում մասնակցութեան բարձր ցուցանիշից, չափաւորական ու պահպանողական ճամբարների միջեւ բնական թէ արհեստական մրցակցութիւններից, Իրանի ժողովուրդը, ասել է թէ՝ նոյնինքն ընտրողը մշտապէս օժտւած է եղել այն գիտակցութեամբ, որով ցուցադրել է իր կամարտայայտութիւնը՝ Երկրի տնտեսա-քաղաքական իրավիճակներից ելնելով, ու դրանցից առաւել՝ համընդհանուր պետական ու ազգային շահերի համատեքստում:
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌՈՒՍ -ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ (ՔՆՆԱՐԿՈՒՄ)
24.12.2015 \ 23:24
Reads: 1561
Ա1+-ի տաղավարում հայտնի դիվանագետներ և վերլուծաբաններ քննարկում են ռուս-թուրքական հակամարտության նորագույն փուլն ու դրա հետևանքով ՀՀ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերը:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ, ՈՐՆ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ Է ՖՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
22.12.2015 \ 10:10
Reads: 2813
Էրդողանն այսօր ասոցացվում է Հիտլերի կերպարի հետ` Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Նույն` ոչ համակարգված, պարանոյիկ գործելակերպը, նույն դիմախաղը, ձայնի նույն տոնայնությունը: Պատմությունը ցուցանում է. եթե երկրի ղեկը նման մոլագարի ձեռքում է, կնշանակի քաղաքակիրթ աշխարհը վտանգված է: Թերթեք ֆյուրերի ‹‹Mein Kampf››-ը ‹‹Իմ պայքարը››`կհամոզվեք:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՍԵՑՆԵԼ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
21.12.2015 \ 10:56
Reads: 3704
Համոզված եմ, որ բանաձևը կընդունվի ՄԱԿ ԱԽ-ում, քանի որ ՄԱԿ ԱԽ Մշտական հնգյակի անդամներից Անգլիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ունեն նմանատիպ որոշումներ, իսկ Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ում օժանդակում է Ռուսաստանին, ուստի նա էլ կողմ կքվեարկի այս բանաձևին: Բանաձևը պետք է տնտեսական ու քաղաքական խիստ պատժամիջոցներ նախատեսի այն երկրների ու կազմակերպությունների համար, որոնք կփորձեն շրջանցել այն:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ
14.12.2015 \ 21:54
Reads: 2171
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս օրերին առավել քան կարևոր է, և այդ համատեքստում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, աջակցում է Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղ բանակցությունը շարունակելու ջանքերին»: Սա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի համոզմունք է, մինչդեռ խաղաղ բանակցությունը ոչ միայն չի շարունակվում, այլև Ադրբեջանի կողմից կրակոցների պատճառով կասկածի տակ է դրվել նախագահների առաջիկա հանդիպման հնարավորությունը:
ՄԱԿ-Ի ԺՆԵՎՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
09.12.2015 \ 21:43
Reads: 2348
ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Մոլլերի ուղերձը՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ.
ԴԱՍԱԿԱՆԻՑ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
09.12.2015 \ 11:04
Reads: 1534
Ռադիոեթերում ներկայացվում է, որ ընդամենը մի նովելը փոխել է նրա ամբողջ կյանքը. նա քննադատել է դատապարտված մի զինվորականի՝ տուն վերադարձից հետո մեծարումը. «Այս ամենից հետո նա կովկասյան երկրի ժողովրդի թիվ մեկ թշնամին է»:
ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՑԵԼ Է 27 ՏԱՐԻ
07.12.2015 \ 14:23
Reads: 3095
1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ գյուղում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմեց 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի:
ՀԱՅԼՈՒՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ՝ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
05.12.2015 \ 09:12
Reads: 1681
Հ1-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը խոսել է տարածաշրջանային նոր լարվածության՝ ռուս-թուրքական հակամարտության մասին: Ի՞նչ է սպասվում այս խնդրից, և ի՞նչ լծակներ կարող են օգտագործել ռուսներն ընդդեմ Թուրքիայի:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ԿՏՐԵՑԻՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԱԿՆԵՐԸ
03.12.2015 \ 11:42
Reads: 4410
Մանջուրիան հենց այն կայծն էր, որից էլ բռնկվեց ռուս-ճապոնական պատերազմը. պատերազմ, որը որակվում է 20-րդ դարի առաջին մեծ հակամարտությունն Ասիայի հյուսիս արևելքում ապրող երկու դոմինանտ ազգությունների միջև: Եթե Հեռավոր Արևելքում Ճապոնիայի գերակա շահն առաջնահերթ Կորեան էր (հետո միայն` Մանջուրիան), ապա Ռուսաստանն աչք էր դրել հենց Մանջուրիայի վրա: Մանջուրիան կողմերի դիտակետում էր հայտնվել 19-րդ դարի վերջից. այն պարարտ հող էր իմպերիալիստական էքսպանսիաների համար և ռեգիոնում ռազմական ու տնտեսական գործունեություն ընդլայնելու կարևորագույն մայրուղի:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՄԵՆԱՌԻՍԿԱՅԻՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐԸ՝ ԸՍՏ «ԿՈՄՊԱՍ» ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ
03.12.2015 \ 11:18
Reads: 1332
Այդ ծրագրի նպատակն է համապատասխան վերլուծության արդյուքներով վեր հանել առավել ռիսկային ընտրատեղամասերը, եւ դիտորդների ու համապատասխան պետական կառույցների ուշադրությունը հրավիրել դրանց վրա` առավել վերահսկելի եւ թափանցիկ դարձնելու համար ընտրական գործընթացը: Վերլուծության համար որպես հիմք են ծառայել ՀՀ ոստիկանության կողմից նոյեմբերի սկզբին հրապարակված տվյալները: Մշակվել են 6 գործոններ, որոնք հաշվի առնելով էլ առանձնացվել են առավել ռիսկային տեղամասերը:
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՊԱՍՏ՝ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ
02.12.2015 \ 14:01
Reads: 1540
Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:
ՇՏԵՖԱՆ ԳՐԱՖ ՖՈՆ ԲՈԹՄԵՐ. ՀԱՄՐ ՖԻԼՄ – ՀԱՄԵՐԳ
30.11.2015 \ 17:33
Reads: 2810
Իր «Նոսֆերատուի» համաշխարհային շրջագայությամբ Գրաֆ ֆոն Բոթմերն արդեն հասցրել է գերել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի հարյուրհազարավոր հանդիսատեսների: Այժմ իր շրջագայության հանգրվանը Հայաստանն է: Եկեք վայելելու այս առանձնահատուկ իրադարձությունը ընկերների և բարեկամների հետ:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ II ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
30.11.2015 \ 12:10
Reads: 2833
2015 թ. նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների II-րդ գիտաժողովը»: Գիտաժողովի շնորհիվ կապ ստեղծվեց հայ ուսանողների ու հետազոտողների միջև, համալրվեց հայ չինագետների թիմը, որը Չինաստանում և այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնելով՝ հայկական գիտական միտքը: Մասնակցում էին Չինաստանում գտնվող, թե՛ սփյուռքահայ, թե՛ հայաստանցի հետազոտողները:
ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՈՒՂԵՐՁ ՀՂԵՑ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
10.11.2015 \ 22:38
Reads: 2177
Ըստ Լավրովի. «Ցանկացած ռադիկալ գործողություն, ում կողմից էլ այն ձեռնարկվի, վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք, իսկ համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու ուղղությամբ: Այս առումով Ռուսաստանը սատարում է պաշտոնական Երևանի՝ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու նպատակադրվածությանը»:
ԱԼԻևԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՇԱՌԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՆ
07.11.2015 \ 23:23
Reads: 1987
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանը ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել Ադրբեջանի գազի պաշարները: Նման տեսակետ է հայտնել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` շեշտելով, որ Վրաստանի տարածքով վաղուց անցնում է գազատար, որը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ Վրաստանն էլ գումար է ստանում դրա դիմաց: Ըստ Բիձինա Իվանիշվիլիի, արտասովոր ոչինչ չի լինի, եթե այդ գազատարի միջոցով լրացուցիչ գազ մատակարարվի նաև Վրաստանին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՍԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»
07.11.2015 \ 00:04
Reads: 1765
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նոեմբերի 5-ին ասում էր, թե թեեւ հասկանալի է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ԵԽԽՎ-ում, նրա հետեւում կանգնած է Թուրքիան, բայց 1 տարի է, հայտնի էր, որ նման զեկույց պետք է պատրաստվեր։ «Մեծ Բրիտանիայում մենք ունենք դեսպան՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որին սարքել են համարյա Թալեյրան, նկարներն են ցույց տալիս թագուհուն գրկած եւ այլն։ Դեսպանն ինչի՞ համար է այնտեղ։
ՀԱՐԿ Է ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼ՝ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՁԵՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
04.11.2015 \ 23:08
Reads: 1777
Եթե համանախագահների այցին իրոք հաջորդի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը, այն կարելի է համարել հաջողված և, բացառված չէ, որ դառնա դիվանագիտական ‹‹ճեղքման›› նախաբան: Իսկ իրավիճակն այսօր, իրոք, գերլարված է, ես կասեի՝ պայթյունավտանգ:
ՇՔԱԽՄԲՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
29.10.2015 \ 22:04
Reads: 2260
Երբ սկսեցի շրջել սրահներով, մուտքի մոտ հավաքված թանգարանի աշխատակիցները հետևեցին ինձ: Քիչ անց նրանց միացան մի քանի հոգի ևս: Բավական զավեշտական իրավիճակ էր ստեղծվել: Ինձ արդեն ուղեկցում էր փոքրիկ շքախումբ: Թանգարանի փոքրաթիվ այցելուները զարմանքով ինձ ու ուղեկցողներին էին նայում: Անհարմար էր, բայց որոշեցի շքախմբի ուղեկցությամբ դիտել բոլոր սրահները:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՈՐՏԵ՞Ղ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
29.10.2015 \ 21:47
Reads: 1950
Ադրբեջանը նոյեմբերի 1-ին համապետական ընտրությամբ կորոշի խորհրդարանի նոր կազմը: Մեջլիսի պատգամավորների եթե ոչ 100, գոնե 90%-ն այս անգամ էլ, առանց կասկածի, լինելու են իշխող կուսակցության ներկայացուցիչներ: Սա վերլուծաբանների համոզմունքն է, այդ թվում եվրոպացի վերլուծաբանների: Մեր դրացի, բայց ոչ բարեկամ երկու պետությունները նույն օրը գնալու են խորհրդարանի ընտրության:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՀԵՏ (ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄ) N6
25.10.2015 \ 21:34
Reads: 2345
«Դիվանագիտական ընթերցումներ» Արման Նավասարդյանի հետ: Diplomat.am-ը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հեղինակային հաղորդաշարը, որը եթեր է հեռարձակվում Sputnik Armenia ռադիոկայանի եթերում:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՀԵՏ (ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄ) N5
25.10.2015 \ 21:30
Reads: 1591
«Դիվանագիտական ընթերցումներ» Արման Նավասարդյանի հետ: Diplomat.am-ը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հեղինակային հաղորդաշարը, որը եթեր է հեռարձակվում Sputnik Armenia ռադիոկայանի եթերում:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ՀԵՏ (ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄ) N4
25.10.2015 \ 21:27
Reads: 1554
«Դիվանագիտական ընթերցումներ» Արման Նավասարդյանի հետ: Diplomat.am-ը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հեղինակային հաղորդաշարը, որը եթեր է հեռարձակվում Sputnik Armenia ռադիոկայանի եթերում:
ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ ՉԷ
21.10.2015 \ 13:17
Reads: 2131
ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։ Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց։