ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՍԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է»
![]() Դիվանագիտությունը ոչ թե թերթերով, ռադիոներով է, մարդիկ լուծում են այդ հարցերը անդրկուլիսյան ճանապարհով։ Եթե նորմալ երկիր լինի, նրան կկանչեն բացատրության։ Կամ իրեն պետք է հանձնարարած լինեն, որ զբաղվեր այդ հարցով, կամ հանձնարարել են չի զբաղվել կամ չի կարողացել զբաղվել»,- ասում էր դիվանագետը։ Նա նշեց, որ եթե ընդհանուր նայենք՝ ինչ է կատարվում մեր դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության շրջանակներում, պարզապես ցավալի է։ «Մենք ունեցել ենք շատ մեծ ռազմական հաղթանակներ, դիվանագիտության բնագավառում, մասնավորապես այս ինֆորմացիոն պատերազմի դաշտում այս 20 տարվա ընթացքում մենք կրում ենք պարտություն պարտության հետեւից։ Ադրբեջանը խավիար ունի, սա ունի, նա ունի, այդ բոլորը կա, բայց ի՞նչ է, չգիտեի՞ն, որ նման բաներ պետք է լինեն։ Սա խորհրդարանական դիվանագիտության մեծ պարտություն է: Այստեղ ԱԳՆ-ի դերը քիչ է, բայց նրանք այնքա՜ն բան պիտի անեին, որ այս փաստի առաջ չկանգնեինք։ Ինչի՞ համար են այդ մարդիկ փող ստանում, պաշտոններ գրավում։ Ինչքան էլ ասենք, որ այս փաստաթուղթը պարտադիր չէ, բայց մենք պետք է շատ զգուշանանք»,- ասաց Նավասարդյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/11/06/626170/ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1765 reads | 07.11.2015
| |