ԻՐԱՆԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՇԽՈՅԺ ՄԵԿՆԱՐԿԸ. ՀԱՅՏԱԳՐՎԵԼ Է 10 ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒ
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Անկախ նրանից, թէ հիմնական օրէնքի Պահապան խորհրդի ֆիլտրից յայտագրւածներից քանիսն են մրցակցութեան փուլ թեւակոխելու, ուշագրաւ հանգամանք է նախորդող երկու շրջանների համեմատ մեկնարկային մասնակցութեան ակտիւութիւնը, որն, ասենք, ակներեւ է եղել 6-րդ խորհրդարանի նախօրեակներին: Սա, անշուշտ, ուղղակիօրէն պայմանաւորւած է եղել ժամանակի ընտրախաւերի տրամադրութիւններով, որոնք կողմնորոշւեցին բարենորոգչական կառավարութեանը գործադիրին համահունչ խորհրդարանի ձեւաւորման օգտին: ![]() Եւ անկախ առաջիկայ ընտրութիւններում մասնակցութեան բարձր ցուցանիշից, չափաւորական ու պահպանողական ճամբարների միջեւ բնական թէ արհեստական մրցակցութիւններից, Իրանի ժողովուրդը, ասել է թէ՝ նոյնինքն ընտրողը մշտապէս օժտւած է եղել այն գիտակցութեամբ, որով ցուցադրել է իր կամարտայայտութիւնը՝ Երկրի տնտեսա-քաղաքական իրավիճակներից ելնելով, ու դրանցից առաւել՝ համընդհանուր պետական ու ազգային շահերի համատեքստում: Իսկ ներկայիս, տւեալ շահերը թելադրում են, որ երկիրը իր բոլոր ներուժերով առաւել քան երբեւէ բացւի եւ ինտեգրւի համաշխարհային ընտանիքին, որի հակառակ ուղղութիւնը, յատկապէս նախորդող տասնամեակում, միեւնոյն տնտեսա-քաղաքական ոլորտներում ինչպէսեւ՝ շրջանային թէ միջազգային ասպարէզներում յետընթաց էր արձանագրել երկրի ու ժողովրդի հաշւին... ![]() | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2244 reads | 27.12.2015
| |