1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպեին Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ գյուղում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմեց 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի:
Գյումրիում - 9 բալ
Վանաձորում - 8-9 բալ
Ստեփանավանում - 9 բալ
Երևանում - 6 բալ
Մագնիտուդը - 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի ;
Հիպոկենտրոնի խորությունը - մոտ 10 կմ ;
Գլխավոր ցնցման տևողությունը - մոտ 35-45 վրկ. ;
Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը - մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը - 0,7-1‚0 մ։
Ավերման գոտու բնութագիրը
Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ:
Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի ;
Ավերված քաղաքների թիվը - 11
Ավերված գյուղերի թիվը - 58
Տուժած քաղաքների թիվը - 21
Տուժած գյուղերի թիվը - 342
Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝
Գյումրի - 17000
Սպիտակ - 4000
Վանաձոր - 1200
Ախուրյան - 500
Ստեփանավան - 125
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75.000՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Հետևանքները քաղաքաշինության ոլորտում
Երկրաշարժի հետևանքով վերանայվեց Հայաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը, նախկին երկու՝ 7 և 8 բալային գոտիների փոխարեն ընդունվեց 1, 2 և 3 գոտիներով քարտեզ, որտեղ սեյսմիկ վտանգը արտահայտված էր ոչ թե բալերով, այլ սպասվելիք երկրաշարժերի մաքսիմոմ արագացումներով։
Օրինակ, Երևանը գտնվում է 3 գոտում, այսինքն կարող է տեղի ունենալ 9 բալ ուժգնության երկրաշարժ:
2015թ. դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարին:
Diplomat.am-ը ցավով է հիշում այդ ողբերգական իրադարձությունը՝ հույս հայտնելով, որ այդպիսի աղետներ այլևս չենք տեսնի:
տեղեկատվության աղբյուրը՝ Վիկիպեդիա ազատ հանրագիտարան