ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՊԱՍՏ՝ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ
![]() Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել: Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով: Ընթացակարգի և դիմումի ձևաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից՝ www.badv.bund.de : Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով. http://www.badv.bund.de/EN/UnresolvedPropertyIssues/PaymentToFormerSovietPrisonersOfWar/start.html Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով․ http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/russisch/start.html Գերմանիայի դեսպանություն Երևան Մամուլի բաժին | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1541 reads | 02.12.2015
| |