ԴԱՍԱԿԱՆԻՑ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻ. ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Deutschlandfunk ռադիոկայանը դեկտեմբերի 1-ի էլեկտրոնային իր էջում պատմում է, թե ինչպես է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին գործող դասականից վերածվել ժողովրդի թշնամու:Ռադիոեթերում ներկայացվում է, որ ընդամենը մի նովելը փոխել է նրա ամբողջ կյանքը. նա քննադատել է դատապարտված մի զինվորականի՝ տուն վերադարձից հետո մեծարումը. «Այս ամենից հետո նա կովկասյան երկրի ժողովրդի թիվ մեկ թշնամին է»: Հեղինակը համառոտ ներկայացնում է Ռամիլ Սաֆարովի հայտնի ոճրի մասին պատմությունը եւ թե ինչպես է նա Հունգարիայից Ադրբեջան վերադարձից հետո արժանացել մեծարանքի: Ադրբեջանցի մտավորականի համար սա, սակայն, անընդունելի էր. նա հրատարակում է մի նովել՝ պատմելով Թուրքիայում հայերի ոչնչացման, ինչպես նաեւ՝ 1980-ականներին Ադրբեջանում հակահայկական ծրագրի մասին. «Այսպիսով, նա մի գիշերվա ընթացում դարձավ ժողովրդի թիվ մեկ թշնամին»: Հեղինակը նաեւ պատմում է, որ գրողի կինն ու երեխաները կորցրեցին աշխատանքը, իսկ խորհրդարանում նախաձեռնություն առաջ քաշվեց՝ ստուգելու նրա գեները՝ «հայկական անմաքրությունից»: Նովելը հունիսին արժանացավ "n-ost" ռադիոմրցանակին: | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 1538 reads | 09.12.2015
| |

Deutschlandfunk ռադիոկայանը

