ԵՓՐԵՄ ԽԱՆ ԴԱՎԹԵԱՆ. ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...
![]() Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ ![]() Եղել են «պատմագիրներ» էլ, որոնք կուլ տալով միեւնոյն ռուս-անգլիական քարոզչական խայծը, անհամատեղելի բնութագրեցին Եփրեմի ազգային, կրօնական ու կուսակցական պատկանելութիւնը՝ Իրանի Սահմանադրութեան շարժմանն ու մասնաւորապէս նրա՝ Երկրի ընդհանուր ոստիկանապետ լինելու հանգամանքը: Ահաւասիկ.- Պատմութիւնն նենգափոխողների ու խեղաթիւրողների «յաղթերթն» մշտապէս լինում է կարճատեւ ու ծառայում լոկ կարճամիտների ու բախտախնդիրների հատւածական շահերին, որոնք էլ երբեւէ չեն գայթակղելու անաչառ պատմագիրներին ու պատմութիւնն լաւապէս սերտող ու նրանից դաս առնող յաջորդական սերունդներին: Եւ այսպէս, «Իրանի Գարիբալդիին» եւս մէկ անգամ ակնածելու առիթը հանդիսացաւ օրերս պարսկատառ անաչառ մամուլի ներկայացուցիչներից մէկի «Հաֆթէ սոբհ» (Առաւօտ-7)-ի անդրադարձը Եփրեմի ու նրա հաւատաւոր զինակից Սարդար Բահադուրի անմնացորդ զոհաբերութիւններին, որոնք ցուցաբերեցին Իրանի Սահմանադրական ապստամբութեան, շարժման ու փառայեղ յաղթանակի նւաճման ճամբին, սրանից շուրջ 110 տարի առաջ... ![]() Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով: Հարկաւոր է այլեւս իրանական հիւրընկալ երկրի ինքնիշխանութեան ու առաջընթացի եզակի խորհրդանիշը հանդիսացող Մեծ հայի ու Մեծ յեղափոխականի շիրմային-դամբարանային մասունքին հաղորդել առաւել ցայտուն ու թանգարանային տեսք եւ ոչ այնքան հեռու ապագայում այդ առիթով համարժէք ու հպարտառիթ արարողակարգով վերաիմաստաւորել ու վերարժեւորել մեր հոգեմտաւոր, ազգային ու քաղաքացիական գիտակցութիւնը, որպէսզի աւելիով ստւարանան Երախտագէտների շարքերը...: | |
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ | |
2481 reads | 27.12.2015
| |