ՇՏԵՖԱՆ ԳՐԱՖ ՖՈՆ ԲՈԹՄԵՐ. ՀԱՄՐ ՖԻԼՄ – ՀԱՄԵՐԳ
Երևանում Գերմանիայի Դեսպանությունը հրավիրում է յուրահատուկ մի միջոցառման՝ համր ֆիլմ–համերգի, որը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
 
Դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը՝ Գերմանիայի՝ «համր ֆիլմ+երաժշտություն» ժանրի ամենահայտնի երաժիշտներից մեկը, հայ հանդիսատեսին կներկայանա գերմանական դասական համր ֆիլմերից մեկի՝  Ֆ.Վ. Մուրնաուի՝ 1922թ. ստեղծած «Նոսֆերատուի» համար գրած հնչյունավորմամբ:  «Նոսֆերատուն» համարվում է Դրակուլայի առաջին և ամենախարիզմատիկ էկրանավորումը կինոյի պատմության մեջ և բոլոր ժամանակների գերմանական կինոյի՝ գեղարվեստական առումով ամենաարժեքավոր արտադրությունը:
 
Դաշնակահար Գրաֆ ֆոն Բոթմերի անկրկնելի շոուի մեջ կինոն և բեմում կատարվող ժամանակակից կինոերաժշտությունը միախառնվում են մի նոր ժանրի մեջ, որը հանդիսատեսին տեղափոխում է ենթագիտակցականի գեղեցիկ, միաժամանակ սարսափազդու խորքերը՝ թաքնված վախերի և երազանքների թագավորությունը:
 
Իր «Նոսֆերատուի» համաշխարհային շրջագայությամբ Գրաֆ ֆոն Բոթմերն արդեն հասցրել է գերել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի հարյուրհազարավոր հանդիսատեսների: Այժմ իր շրջագայության հանգրվանը Հայաստանն է: Եկեք վայելելու այս առանձնահատուկ իրադարձությունը ընկերների և բարեկամների հետ:
 
Թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում համերգներն անվճար են լինելու:
 
Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն
Մամուլի բաժին
 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
2809 reads | 30.11.2015
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com