ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՐԵՎԱՆԻՑ ՈՒՂԵՐՁ ՀՂԵՑ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Աշխատանքային այցով նոյեմբերի 9-ին Հայաստանում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լավրովը քննարկել է տարածաշրջանային քաղաքական խնդիրները: Ավելի ուշ արտգործնախարարները լրագրողներին ներկայացրել են բանակցային որոշ մանրամասներ՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձևին և դրա վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը:Քննարկումներից առաջ նախարարները ցավակցություններ են փոխանակել Եգիպտոսում և Սուդանում ավիաաղետների հետևանքով Հայաստանի և Ռուսաստանի զոհված քաղաքացիների համար: Նալբանդյանն ու Լավրովը խոսել են հիմնականում Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ կազմում երկու պետությունների գործակցության մասին, սակայն Լավրովն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրների, հատկապես Մերձավոր Արևելքի սոդոմ-գոմորին ու սիրիական հակամարտության համար կազմակերպված Վիեննայի ռաունդին: Նա նաև կարևոր է համարել միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուսաստանի պետական հաստատությունների համագործակցությունը. դա դաշնակից երկրների պարտավորությունն է: Այս առումով կարևոր է նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձևին հստակ գնահատական տալը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով. «Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր։ Սակայն կա միասնական ձեւաչափ, որը ստացել է միջազգային հանրության մանդատը։ Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափն է։ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, եւ այլ կառույցները չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորման գործընթացին եւ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին։ Ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ԵԽԽՎ կամ նմանատիպ կառույցի միջոցով։ Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում զեկուցող Ուոլթերի այսպես կոչված անկողմնակալությանը, ապա մարդը, որը բրիտանական մամուլի վստահեցմամբ երկար տարիներ եղել է Ադրբեջանի բարեկամության խորհրդարանական խմբում եւ ֆինանսապես գործակցել է ադրբեջանական ֆոնդի հետ, չի կարող անկողմնակալ լինել»:Ռուսաստանի արտգործնախարարը ևս, առանց անուններ տալու, կոչ է արել զերծ մնալ սադրիչ գործողություններից: Լավրովը զգուշացրել է՝ փորձել ինչ-ինչ մեթոդներով խնդիրը լուծել այնպիսի միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք չեն զբաղվում հակամարտության կարգավորմամբ և չունեն դրան ուղղված միջազգային հանրության մանդատ, առնվազն սխալ է: | |
| ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
| 2181 reads | 10.11.2015
| |

Աշխատանքային այցով նոյեմբերի 9-ին Հայաստանում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լավրովը քննարկել է տարածաշրջանային քաղաքական խնդիրները: Ավելի ուշ արտգործնախարարները լրագրողներին ներկայացրել են բանակցային որոշ մանրամասներ՝ անդրադառնալով նաև ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական բանաձևին և դրա վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով. «Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտության քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր։ Սակայն կա միասնական ձեւաչափ, որը ստացել է միջազգային հանրության մանդատը։ Դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափն է։ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, եւ այլ կառույցները չպետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կարող են խանգարել հակամարտության կարգավորման գործընթացին եւ նպաստել տարածաշրջանում լարվածության աճին։ Ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ԵԽԽՎ կամ նմանատիպ կառույցի միջոցով։ Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում զեկուցող Ուոլթերի այսպես կոչված անկողմնակալությանը, ապա մարդը, որը բրիտանական մամուլի վստահեցմամբ երկար տարիներ եղել է Ադրբեջանի բարեկամության խորհրդարանական խմբում եւ ֆինանսապես գործակցել է ադրբեջանական ֆոնդի հետ, չի կարող անկողմնակալ լինել»:

