ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ. ՈՐՏԵ՞Ղ Է ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ
![]() ![]() Ժողովուրդն այսպիսի դեպքերի համար կասեր՝ մեկը լինի՝ Էրդողանին օգնի: Ամռանը Ռեջեփ Էրդողանի գլխավորած կուսակցության հավաքած ձայները նոյեմբերի 1-ին կարող են պակասել, ինչը Թուրքիայում նոր ներքին հակամարտության ու ճգնաժամի հետևանք է: Վերլուծաբանի խոսքով, երբևէ Թուրքիայում այդքան շատ ահաբեկություններ ու քրդերի հետ բախումներ չէին եղել, և իշխանության դիրքերը այնքան են սասանվել, որ համաշխարհային խաղացողները լրջորեն մտածում են էլ չխաղալ թուրքական խաղաքարտերով: Ըստ Մուշեղ Խուդավերդյանի՝ ԱԶԿ-ի ղեկավար անդամները հասկանում են, որ Էրդողանի և Օբամայի հարաբերությունները չեն բարելավում, ինչից տուժել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Հետևաբար եթե հաշվի առնենք, որ ԱԶԿ-ն ձևավորվել է մի քանի կուսակցությունների միավորումից, ապա այս ընտրության ժամանակ ձախողվելու դեպքում կուսակցությունը կարող է տրոհվել, բայց ոչ մասնատվել: Թշնամու ցավը մեր ուրախությունն է: Քաղաքական ասույթն այսօր համընկնում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական կուրսի հետ, իսկ եթե ավելացնենք Վրաստանի նոր իշխանության գործողությունները, ապա կարող ենք ձախողման ճանապարհին կանգնեցնել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած՝ Հայաստանը մեկուսացնող քաղաքականությունը: Տարիներ առաջ, երբ Միխայիլ Սաակաշվիլին Ալիևի և Էրդողանի հետ փակում էր Հայաստանի տնտեսական շնչուղիները, այսօրվա Վրաստանի իշխանությունը անում է հավասարակշռման քայլեր: Վրաստանի փոխվարչապետը պաշտոնապես հայտարարել է ադրբեջանական նավթագազային պետական ընկերությանը մենաշնորհից զրկելու և ռուսական Գազպրոմի հետ պայմանագիր կնքելու բանակցության մասին: Չնայած ավարտին է մոտենում Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը, բայց վրացական կողմը չի թաքցնում իր անտարբերությունը այդ նախագծի նկատմամբ, փոխարենը նոր թափ են հաղորդվում հայ-վրացական համատեղ ծրագրերին: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
1950 reads | 29.10.2015
| |