ՄԱԿ-Ի ԺՆԵՎՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
![]() «1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիան: Հոլոքոստի սարսափեցնող և ողբերգական դեպքերը դեռ թարմ էին, և միջազգային հանրությունն ասաց՝ «այլևս երբեք»: 67 տարի անց մեր անդամ պետությունները միավորվեցին՝ սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանության բոլոր զոհերին այս կարևոր օրը հիշատակելը մեզ հիշեցնում է, որ 1948թ. կոնվենցիայում արտահայտված վճռականությունը բավարար չէր՝ կանխելու կոնվենցիայի առարկա հանդիսացող աննկարագրելի վայրագությունների կրկնությունը: Այս միջազգային օրվա սահմանումը ծառայում է որպես խիստ անհրաժեշտ կոչ՝ գործելու համար: Թող որ այն խորը թախիծը, որ պատում է մեր միտքը, երբ մենք վառ ենք պահում ցեղասպանության զոհերի հիշատակը, ամրապնդի մեր վճռականությունը` «այլևս երբեք»-ն իրականություն դարձնելու համար: Թող որ այն նոր լիցք հաղորդի մեզ` ամրապնդելու պատասխանատվության և արդարության համար ծառայող կարևոր կառույցները, որոնք հիմնվել են անպատժելիության դեմ պայքարելու նպատակով: Թող որ այն խրախուսի մեզ՝ զարգացնելու վաղ նախազգուշացման մեխանիզմները և արձագանքելու կարողությունը: Եվ ամենակարևորը, թող որ այն ոգեշնչի մեզ` վերահաստատելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և հանդուրժողականությունը խրախուսելուն ուղղված ջանքերը` որպես ցեղասպանության կանխարգելման ամենազորեղ գործիքներ: Արդյունավետ կանխարգելումը պահանջում է ավելի մեծ կենտրոնացում` ամրապնդելու կարեկցանքը, հարգանքը և ըմբռնումը մեր դպրոցներում` ի լրումն դասավանդելու տեխնիկական հմտություններին: Վերջին երկու տարիների ընթացքում միջազգային հանրությունը հիշատակել է նախորդ դարի ամենակործանարար բարբարոսություններից մի քանիսի տարելիցները: Միևնույն ժամանակ, մի քանի տարածաշրջաններում, ներառյալ այն տարածքներում, որոնք անմիջականորեն կրել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խտրականությունից բխող ցեղասպանության, կոտորածների և այլ բարբարոսությունների ազդեցությունը, ահագնանում են: Այս ծայրահեղ մտահոգիչ զարգացումները հրատապ են դարձնում միջազգային հանրության զգոնությունը: Միջազգային հանրության կողմից վճռական գործողությունը, որը զգուշացնում է վաղ ահազանգման նշաններով, մեր անդամ-երկրների համար պիտի լինի սովորական պատասխան և ոչ թե` օրենքից բացառություն: Ցեղասպանությունից փրկվածները դառնում են այդ հանցագործության կրկնությունն ամեն գնով կանխելու առաջամարտիկներ: Նրանց տառապանքը և նրանց պայքարը ապարդյուն չպետք է լինեն»: | |
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
2348 reads | 09.12.2015
| |