ՇՔԱԽՄԲՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
![]() Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ ![]() Միաժամանակ, Թուրքիայում հավատարմագրված դիվանագետների համար թանգարաններ և մշակութային օջախներ այցելություններն անվճար են և առանց հերթի: Հայ դիվանագետի աշխատավարձի համար նման արտոնությունը զգալի հավելում է, սակայն առավել հաճելի էր թուրքերի կողմից ցուցաբերվող ընդգծված հարգալից, նույնիսկ ստորաքարշ վերաբերմունքը: Ազատ ժամերս հաճախ էի անցկացնում Ստամբուլի բազմաթիվ թանգարաններում և տանս ամենամոտ գտնվող Ռազմական թանգարանը մի տեսակ դուրս էր մնում ուշադրությունից: Ի վերջո, մի կիրակի որոշեցի այցելել նաև այդ թանգարան: Այն գտնվում է հայաշատ Շիշլի թաղամասում և հսկայական տարածք է զբաղեցնում: Նախկինում թանգարանի տեղում հայկական գերեզմանոց է եղել, գործել է եկեղեցի, որի հետքն էլ չի մնացել: Որոշ տվյալների համաձայն, 1919թ. այդ տարածքում է տեղադրվել Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված առաջին հուշարձանը: ![]() Թանգարանային ցուցադրությունը սկսվում էր Ստամբուլի գրավումով և հասնում մինչև 1970-ական թվերի կիպրոսյան իրադարձությունները: Առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում առաջին համաշխարհային պատերազմին նվիրված բաժինը: Թանգարանի պատերը զարդարում էին մարտատեսարաններով բազմաթիվ գեղանկարներ, որոնց հեղինակների թվում քիչ չէին նաև ստամբուլահայ նկարիչների անունները: Երբ սկսեցի շրջել սրահներով, մուտքի մոտ հավաքված թանգարանի աշխատակիցները հետևեցին ինձ: Քիչ անց նրանց միացան մի քանի հոգի ևս: Բավական զավեշտական իրավիճակ էր ստեղծվել: Ինձ արդեն ուղեկցում էր փոքրիկ շքախումբ: Թանգարանի փոքրաթիվ այցելուները զարմանքով ինձ ու ուղեկցողներին էին նայում: Անհարմար էր, բայց որոշեցի շքախմբի ուղեկցությամբ դիտել բոլոր սրահները: Թանգարաններում սովորաբար լուսանկարելու թույլտվության համար առանձին պետք է վճարել: Իմ ներկայությամբ մի գերմանացի զբոսաշրջիկի ստիպեցին ֆոտոապարատից ջնջել կատարված լուսանկարները, քանի որ նա լուսանկարելու թույլտվության համար չէր վճարել: Դրանից հետո ինձ ուղեկցող խմբի գլխավորը մոտեցավ և քաղաքավարի ժպտալով ասաց. «եթե բեյ-էֆենդին ցանկանում է լուսանկարներ անել, հանգիստ կարող է, որևէ արգելք չկա», ակնարկն ուղղելով գոտուցս կախված լուսանկարչական ապարատին: Ասացի, եթե բեյ-էֆենդին ցանկանա՝ տոմսակ կառնի: Ժպտալով հեռացավ: ![]() Հրաժեշտի արարողությունը ևս բավական «հուզիչ էր»: «Շքախումբս» ինձ ուղեկցեց մինչև բակային մուտքի դուռը, ամենայն բարիք ցանկանալով և կրկին հրավիրելով այցելության: Հետագայում մի քանի անգամ ևս այցելեցի Ռազմական թանգարան, սակայն առանց շեշտելու դիվանագետ լինելս և անվճար տոմսակից օգտվելու իրավունքս: Այս թանգարանի տոմսը զարմանալիորեն էժան էր: | |
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ | |
2260 reads | 29.10.2015
| |