ԴԻՎԱՆԱԳԵՏ. ԻԼԻՊ-Ը ՇՈՒՏ ՉԻ ՄԵՌՆԻ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՈԲԻԼԻԶԱՑՆԵԼ
Սիրիայում և Իրաքում ավելի քան 5 տարի տևող պատերազմների հիմնական դերակատարներից բացի գործում է ավելի քան 2500 մանր ու մեծ ռազմական միավորումներ, որոնց մեծ մասը բնույթով ահաբեկչական է՝ հիմնականում կատարելով «Իսլամական պետություն» խմբավորման արբանյակի դեր: Մերձավոր Արևելքում դիվանագիտական աշխատանքի տարիների փորձ ունեցող արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը վստահ է՝ տարածաշրջանային հակամարտությունների այս խմորը դեռ շատ ջուր կտանի: Չպետք է վստահ լինել, որ գերտերությունների ռազմական միջամտությունից ԻԼԻՊ-ը կմեռնի կամ շվեյցարական քաղաքում հնարավոր կլինի բանակցության միջոցով խաղաղություն հաստատել: Մերձավոր Արևելքի սոդոմ-գոմորում Արման Նավասարդյանը կարևոր է համարում հայկական պետության ակտիվությունը, հակառակ դեպքում արդյունքի փոխարեն կունենանք հետևանքներ:Տարածաշրջանային խոշոր խաղացողի հայտ է ներկայացրել Իրանը, որը միջազգային պատժամիջոցների վերացումից հետո անցել է տնտեսական ու քաղաքական հարձակման: Հայաստանի համար ձեռնտու է ունենալ հարուստ և հեղինակավոր բնական դաշնակից, բայց եթե նրա դեմ դուրս են գալիս սուննի մուսուլմանական աշխարհի առաջնորդներ Սաուդյան Արաբիան և Թուրքիան, հայ դիվանագետի գնահատմամբ, պետք է լինել զգույշ, բայց հաշվենկատ: Փաստացի Հայաստանի համար ստեղծվել է մի վիճակ, երբ արտաքուստ ամեն ինչ հանգիստ է, երկիրը աշխարհի 10 ամենաանվտանգ պետություններից մեկն է, չկա ահաբեկություն, բայց մեծ է դրա վտանգը: Եթե թվացյալ հանգստությունը խախտվի, Հայաստանը ևս կվերածվի պատերազմների ու ահաբեկության թատերաբեմ քաոսի: Այդպիսի վտանգները կանխելու համար դեսպանը ունի մեկ բանաձև՝ մոբիլիզացնել հայաստանյան հասարակությանը, ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստել բոլոր հնարավոր վտանգներին դիմակայելու, նույնիսկ ստեղծել արտասահմանյան հայերի լեգեոն: | |
| ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
| 1709 reads | 02.02.2016
| |

Սիրիայում և Իրաքում ավելի քան 5 տարի տևող պատերազմների հիմնական դերակատարներից բացի գործում է ավելի քան 2500 մանր ու մեծ ռազմական միավորումներ, որոնց մեծ մասը բնույթով ահաբեկչական է՝ հիմնականում կատարելով «Իսլամական պետություն» խմբավորման արբանյակի դեր: Մերձավոր Արևելքում դիվանագիտական աշխատանքի տարիների փորձ ունեցող արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը վստահ է՝ տարածաշրջանային հակամարտությունների այս խմորը դեռ շատ ջուր կտանի: Չպետք է վստահ լինել, որ գերտերությունների ռազմական միջամտությունից ԻԼԻՊ-ը կմեռնի կամ շվեյցարական քաղաքում հնարավոր կլինի բանակցության միջոցով խաղաղություն հաստատել: Մերձավոր Արևելքի սոդոմ-գոմորում Արման Նավասարդյանը կարևոր է համարում հայկական պետության ակտիվությունը, հակառակ դեպքում արդյունքի փոխարեն կունենանք հետևանքներ:

