ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՍՏԱՀ Է՝ ԵԽԽՎ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ
ԵԽԽՎ–ում հունվարի 26-ին քվեարկությամբ ընդունված՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը վտանգ չի պարունակում, նրանից կարելի է նաեւ օգուտ քաղել: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը, հաղորդում է News.am-ը:«Մենք կարող ենք միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ջրի խնդիր է, անվտանգության խնդիր է, կա նաեւ ջուրը տեղ հասցնելու խնդիր: Օրինակ՝ եթե շատ ջուր բաց թողնվի ու մի քանի գյուղ ոչնչանա, ո՞վ է պատասխան տալու: Եթե ջրազրկվել են, թող գան, բանակցեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Նրանք պիտի այս պարագայում հաշվի նստեն ԼՂՀ դիրքորոշման փաստի հետ»,- ասել է Ախոյանը: Պատգամավորի խոսքով՝ հակահայկական զեկույցները քաղաքական պատվեր էին Ադրբեջանի կողմից. «Սա միայն կաշառքի եւ ստի վրա հիմնված դիվանագիտության արդյունք էր»: Արագած Ախոյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կատարած աշխատանքը: «Հայաստանը թրերով տանկերի դեմ էր ելել: Մանավանդ վերջին ամիսներին հսկայածավալ աշխատանք կատարվեց»,- ասել է նա՝ նշելով, որ մեր կողմից պատվիրակության հասցեին հնչեցված քննադատությունները ճիշտ չէին. «Մենք մեր բաժին մեղքն ունենք: Քննադատում ենք մեր պատվիրակներին այստեղից: Բանակցություններ վարողի համար դժվար է, երբ նրա հետեւից խոսում են»: | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 1517 reads | 29.01.2016
| |

ԵԽԽՎ–ում հունվարի 26-ին քվեարկությամբ ընդունված՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը վտանգ չի պարունակում, նրանից կարելի է նաեւ օգուտ քաղել: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը, հաղորդում է 

