ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ՝ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Օրինագծում մասնավորաբար առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն շնորհել Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Թուրքիայի Հանրապետության ներկա սահմանները ընդգրկող տարածքում բնակված բոլոր այն քաղաքացիներին, որոնք բռնի կերպով աքսորվել են, տեղահանվել կամ զրկվել են Թուրքիայի քաղաքացիությունից եւ այժմ ողջ են, կամ նրանց մինչեւ չորրորդ սերնդի ներկայացուցիչներին: Այսինքն, օրենքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, 1955-ի սեպտեմբերի 6-7-ին տուժած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորաբար հայերին, ասորիներին եւ հույներին: Առաջարկվում է, որ քաղաքացիությունից դուրս եկածները դիմեն «այն ժամանակվա անձնագրերով», «եկեղեցու, սինագոգի կամ պաշտամունքային այլ վայրերից մեկի պաշտոնական գրանցման», «փոքրամասնությունների հիմնադրամների կամ այլ առընթեր կազմակերպությունների պաշտոնական արձանագրության» մասին փաստաթղթերով, ինչպես նաեւ արձանագրությամբ` կատարված այն երկրի կողմից, որտեղ նշվում է, թե տվյալ մարդը գաղթել է Թուրքիայից։ ![]() Հիմա Դավութողլուի ծրագրի մասին. «Հայկական սփյուռքը մեր սփյուռքն է» բանաձեւի տակ եթե փորձենք տարբեր առիթներով հայտարարված, սակայն միեւնույն համապատկերի մաս կազմող մասերը իրար կողքի դնել, կստանանք հետեւյալը. Ցեղասպանության հետեւանքով կազմված սփյուռքահայության նախահայրերը Օսմանյան կայսրության քաղաքացիներ են: Հետեւաբար, նրանք իրավունք ունեն վերականգնելու իրենց հայրերի քաղաքացիությունը իբրեւ իրավաժառանգորդներ: ![]() Այսքան «մարդասիրական» ծրագիրը հիմա հրամցվում է բոլոր փոքրամասնություններին: Դերերի բաշխումը եւ համադրումը ավելի քան պարզ է այս դեպքում: Դավութօղլուի, այսինքն պաշտոնական Անկարայի ծրագիրը իրավական ընթացակարգում տեղադրելու պարտականությունը վերցրել է Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը: Դավութօղլուի ծրագրի իրավականացման փորձի դիմաց հայկական կողմը չի կարող պարագայականության եւ պատահականության տեսություններով հակազդել: ![]() Այս խաղի դրական բաժինը այն է, որ իրավաժառանգորդության տեսակետը երկկողմանի է աշխատելու: Այս ծրագրում եթե սփյուռքահայերը Օսմանյան կայսրության քաղաքացիների ժառանգորդներն են, ապա Թուրքիայի գործող իշխանություններն էլ՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդները (քաղաքացիություն ստացողն ու քաղաքացիություն շնորհողը). իսկ իրավահաջորդները նաեւ պատասխանատու են դիտվում իրենց նախահայրերի գործադրած ցեղասպանության համար: Իհարկե, ոչ այն տարբերակով, որ պաշտոնական Անկարան հրամցնում է։ | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
2111 reads | 13.01.2016
| |