ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
29.05.2018 \ 14:50
Reads: 2409
Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունը վերջին ժամանակներին շատ դրամատիկ բնույթ են ստացել: Հետաքրքրական է, որ վրաց-թուրքական հարաբերությունների լարվածությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև սառույցի թուլացմանը զուգահեռ է ընթանում: Պրահայում, սույն թվականի մայիսի 24-ին վրաց-ռուսական ոչ ֆորմալ երկխոսության շրջանակում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի արտործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ
21.05.2018 \ 01:18
Reads: 2599
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը հայկական լոբբիի մեծ սխալներից մեկն է, և անհրաժեշտ է պայքարել ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ երկկողմ հարաբերությունների սերտացման համար։ Պարզաբանելով իր միտքը, Ավիգդոր Էսկինը նշեց. «Կնեսետն իրավունք չունի այդպիսի որոշումներ ընդունել։ Եվ ընդհանրապես դա շատ կարևոր հարց է, որպեսզի որևէ խորհրդարան կամ կառավարություն իրավունք ունենա որոշում կայացնել։
«ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
16.05.2018 \ 16:44
Reads: 3057
Նավասարդյանը ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպել. «Նրանց մի մասը, մոտավոր թիվ չեմ կարող ասել, պատրաստ է գալ Հայաստան: Անձամբ եմ խոսել իրենց հետ»: Հավելենք, որ տարբեր տվյալներով՝ Լիբանանում հայության թիվը քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է՝ 250 հազարից հասնելով մոտ 40 000-ի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.05.2018 \ 16:49
Reads: 4068
Գրեթե 40 օրվա քաղաքական և փողոցային պայքարի արդյունքում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրության աջակցությամբ դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել կառավարության ղեկը: Այս առիթով, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ ժողովրդին ընդհանրապես՝ սկզբունքային պայքարի և ժողովրդավարական հաղթանակի համար: Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է:
ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին
08.05.2018 \ 10:32
Reads: 3816
Մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանն ընտրում է վարչապետ, և ինչպես ՀՀԿ-ն վստահեցրել է, Նիկոլ Փաշինյանը կստանձնի այդ պատասխանատվությունը: Սակայն սրանով ամեն ինչ նոր է սկսվում, և հանրային մեծ սպասումները դեռ պետք է արդարանան: Մինչ այդ մեծ ոգևորությունից հետո իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է սկսվում:
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
05.05.2018 \ 20:12
Reads: 3497
2018թ. ապրիլի 19-ից-20-ը Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Կորեայի վերաբերյալ հետազոտություններին։
ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ
30.04.2018 \ 13:34
Reads: 2842
Ավելի անփառունակ վերջացավ այդ պաշտոնի մյուս հավակնորդի` Կարեն Կարապետյան «մրցավազքը», որն հպարտորեն ի ցույց էր դնում դիվանագիտական «հմտությունները», իր գերակայությունը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` հատկապես բանակցային արվեստում։ Չնայած ներսի և դրսի ֆինանսական-քաղաքական ուժերի օգնությամբ Կարեն Կարապետյանի ձեռնարկած բոլոր ջանքերին, իր իսկ կուսակիցները որոշեցին չառաջադրել նրա թեկնածությունը այդքան երազած վարչապետական պաշտոնում։
ՉԵԽԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ Է ՎԱՃԱՌՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
26.04.2018 \ 15:11
Reads: 1728
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ և 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
25.04.2018 \ 14:38
Reads: 20183
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարություն է տարածել հայաստանյան իրադարձությունների, բողոքի ակցիաների և իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունների վերաբերյալ՝ հանդես գալով հանրությանը, ընդդիմադիր ակտիվիստներին և գործող իշխանությանը ուղղված կոչով:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.04.2018 \ 11:21
Reads: 3498
Ադրբեջանա-թուրքական էքսպանսիանական պլանների սպառնալիքի դեմ հանդիման, որն էլ ավելի սրվելու միտում ունի մերձավորարևելյան քաոսի և ռուս-ամերիկյան հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում, մենք խորապես մտահոգված ենք ստեղծված դրությամբ և հանդես ենք գալիս առաջարկով ու նախաձեռնությամբ` հրավիրել միջազգային գիտական կոնֆերանս։
ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
14.04.2018 \ 21:40
Reads: 1638
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե ՌԴ-ն ակնկալում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինը հանձնի սիրիական ուժերի վերահսկողությանը, խոսում է մերթ ընդ մերթ երեւացող ռուս-թուրքական շահերի բախման հերթական կետի մասին։ Լավրովն հավելել է, թե Թուրքիայի նախագահը երբեք չի ասել, որ Թուրքիան նպատակադրել էր գրավել Աֆրինը եւ այդ կապակցությամբ հիշեցրել Մոսկվայի ակնկալությունը Աֆրինը վերահանձնել սիրիական կառավարական ուժերին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
10.04.2018 \ 15:00
Reads: 1320
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում իր ունեցած հնարավորությունների չափով աջակից լինել պարոն նախագահի պետական ծրագրերի իրականացման գործում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.04.2018 \ 01:34
Reads: 1718
Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ
03.04.2018 \ 12:48
Reads: 1755
Ամերիկյան «Pew Research Center» անունը կրող փորձագիտական կենտրոնը հրապարակել է սոցհարցման արդյունքներ, որոնցով փորձ է արվել պարզել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հակահրեական տրամադրությունների մակարդակը: Ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ ամենամեծ հակահրեական տրամադրություն նկատվել է Հայաստանում (հարցվածների 32%-ը), ապա հետևում են Լիտվան, Ռումինիան, Ռուսաստանը և Վրաստանը:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
02.04.2018 \ 11:48
Reads: 1562
Հայկական ԶԼՄ-ներում բավական հաճախ կարելի է հանդիպել այն վարկածին, որ սպառազինությունների գնման նկատմամբ պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլև՝ Ադրբեջանին, որն ակտիվորեն Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնում: Տեսականորեն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շանսեր կան, սակայն գոյություն ունեն որոշակի վերապահումներ: Գործող վարչակազմը հակված է լուծելու «իրանական հարցը», որը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկն է: Դրա մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ հայտարարությունները, այլև արմատական կադրային վերադասավորությունները: Աշխատանքից ազատվեցին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մքմասթերը, որոնք հանդես էին գալիս Իրանի նկատմամբ հավասարակշռված մոտեցման օգտին:
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09
Reads: 3494
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և պետությունների տարածքային ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը, և ոչ միայն։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է
24.03.2018 \ 18:53
Reads: 1261
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2018 թ. մարտի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացած իր համաժողովում, մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ, ընդունել է «Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է» վերնագրով դիմում:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԸՆԿԱԼԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
19.03.2018 \ 20:21
Reads: 1942
Արցախի Հանրապետության նախագահի խոսքն ուղղված ԱՄՆ-ի խորհրդարանականներին (սենատորներ և կոնգրեսականներ) կարևորագույն ողերձներ է փոխանցում հակամարտության էության լուսաբանման, Բաքվի կողմից որդեգրված և հետևողականորեն կիրառված արցախահայության ոչնչացման քաղաքականության, արցախահայության դիմադրության, ինքնապաշտապնության և պետականություն կերտելու ազգային, քաղաքական և իրավական հիմնավորումների և այս բոլորի նկատմամբ կայացած համահայկական միասնության մասին:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
14.03.2018 \ 14:43
Reads: 1297
«Թուրքիան այսօր անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքն ինքը չունի»,- այս մասին «Թուրքիան ուժեղացնում է Նախիջևանում իր ազդեցությունը, ինչը իսկապես սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
09.03.2018 \ 22:10
Reads: 1629
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
06.03.2018 \ 13:08
Reads: 3541
Ինչպես բոլոր դիկտատորները, Ալիևը ևս չի չեղարկել պառլամենտը և բազմակուսակցական համակարգը։ Սակայն ֆաշիզմի պայմաններում դիկտատուրայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվում է համակարգ, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնանում են միանձնյա ղեկավարի ձեռքում, ինչի հետևանքով օրենսդիրի և գործադիրի ընդունած բոլոր օրենքները վերածվում են ֆիկցիայի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները կրում են զուտ դեկորատիվ բնույթ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02.03.2018 \ 20:12
Reads: 1840
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով։
ՄԱՐՏԻ 2-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՕՐ
02.03.2018 \ 12:52
Reads: 1186
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարությունը 2012թ. որոշել է մարտի 2-ը նշել որպես Դիվանագետի օր:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՄ
27.02.2018 \ 01:39
Reads: 1871
2018-ի հունվարի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Modern Diplomacy» միջազգային վերլուծական պորտալում հրապարակել էր «Յո՞ երթաս Երուսաղեմ։ Թրամփի մատնանշած արահետո՞վ» խորագրով հոդված՝ խոշորացույցի տակ առնելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության դրական ու բացասական հետևանքները, նաև հայ-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը:
ԵԹԵ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ ՀԵՏ
24.02.2018 \ 17:10
Reads: 1951
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը գաղափար հղացավ ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը, ինչպես նաև կնպաստեր հայության միավորմանը: Ի սկզբանե Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի ծրագիրն էր մշակութային կենտրոն ստեղծել Լոնդոնում, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո 1991թ. որոշում կայացվեց այդ ծրագիրն իրականացնել Հայրենիքում: