ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
![]() քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Փոխարենը համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում Վրաստանի դեսպանատան նախկին շինությունը վերադարձնել Վրաստանին սեփականության իրավունքով: Թուրքիայի իշխող խմբի արտաքին քաղաքականության աշխարհայացքը, որը նեոօսմանականության հիմքով քեմալիզմի հայտնի կոնցեպտն է, Վրաստանի քաղաքական ռազմավարության մշակման տեսանկյունից պետք է արժանանա սառը դատման և խորը վերլուծման: Կատարված իրողություն է 2002թ Վրաստանի հարևան Նոր Թուրքիայի ծնունդը, որի ամբիցիոզ ղեկավարը պնդաճակատորեն փորձում է “նոր օսմանցիների” համար լրացուցիչ աշխարհաքաղաքական տարածքի զավթում. այն հասնում է Հարավային Կովկաս՝ ներառելով Վրաստանը: Կարելի է ենթադրել, որ վրաց-թուրքական հարաբերությունները միայն դրական-բարեկամական պրիզմայով անցկացնելը, ռազմավարական առևտրա-տնտեսական կապերով գնահատելը, մեղմ ասած՝ միամտություն է: Տարածաշրջանում առաջնորդության պայքարի մեջ Թուրքիան երկար ժամանակ է կռիվ է տալիս, սակայն նա ստիպված է հաշվի նստել մի շարք իրողությունների հետ: Նախևառաջ ՌԴ-ի երկարամյա և անդադար շահը Հարավային Կովկասում: Սակայն ՌԴ-ի և Թուրքիայի մտերմացման շատ նշաններ են եղել վերջին տարիներին: Այս տենդենցի հիմնական շարժիչ ուժը, թերևս, առևտրա-տնտեսական հարաբերություններն են: Ճիշտ է, սակայն, որ աշխարհաքաղական գործընթացները հաճախ դիզոնանս են առաջացնում, որը կողմերը փորձում են կարճ ժամանակում շտկել: ![]() Այս դիրքորոշմանը ակտիվ աջակցում էր ՌԴ-ն: Նույն 2006թ. դեկտեմբերին Թուրքիայի նախաձեռնած «Black Sea Harmony» ծրագրին միացավ ՌԴ-ն: Վերջինս փաստացի նույնն էր ինչ «OPERATION ACTIVE ENDEAVOR»-ը, սակայն մասնակիցների թիվը սահմանափակվում էր սևծովյան ակվատորիայի պետություններով: Իսկ 2008-ի «Կովկասյան կայունության պակտը» կրկին Անկարայի նախաձեռնությամբ փաստացի Արևմուտքին հեռացնելն էր տարածաշրջանից օգոստոսյան կարճատև պատերազմի ժամանակ, որը բխում էր ՌԴ-ի շահերից: Կարելի է ենթադրել, որ Սև ծովը Մոսկվայի և Անկարայի միջև ռազմա-քաղաքական համագործակցության ուղղություն է: Սա փաստում է նաև 1936թ Մոնրոյի կոնվենցիան, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև անվերջ քննարկման առարկա է: Ըստ այս կոնվենցիայի՝ ԱՄՆ-ն իր ծովային նավատորմով (45տ նավեր) կարող է Սև ծովում գտնվել միայն 21 օր: Հարկ է նշել, որ Մոնրոյի կոնվենցիան Թուրքիայի կողմից կիրառվեց օգոստոսյան պատերազմի ժամանակ: Սակայն քիչ չեն նաև ռուս-թուրքական տարածաշրջանային անհամաձայնությունները, ավելին՝ հակամարտությունը փաստող պատմական իրողությունները: Մոսկվայում հավատացած են, որ առանց Հարավային Կովկասում վերահսկողության, Հյուսիսային Կովկասը վերահսկելի չի լինի: Հետևաբար այս ամենը պետական անվտանգությանն ուղղված քայլեր են: ՌԴ-ն էներգետիկ շուկայի դիվերսիֆիկացիայի է ձգտում և Կենտրոնական Ասիայում առավել ակտիվ է գործում՝ զուգահեռացնելով եվրոպական ուղղության հետ: Հետևաբար, Հարավային Կովկասը շարունակում է մնալ տրանզիտային միջոց: Իսկ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի էներգետիկ և այլ տնտեսական սերտ համագործակցությունը ՌԴ-ի համար մարտահրավեր է, քանի որ ցանկացած պահի ռուսական շահերը Ադրբեջանում և միգուցե Վրաստանում ևս կարող են ի չիք դառնալ Անկարայի ազդեցության տակ: Մյուս կողմից, վերոհիշյալ համագործակցությունը կարող է վարակիչ օրինակ ծառայել Հյուսիսային կովկասի համար: Թուրքիան հավատարիմ է մնում այն ծրագրին, որը նրանց երջանիկ օսմանյան ժամանակահատված կվերադարձնի: Այս ռազմավարությունն իր ծիլերը Վրաստանում արդեն դրել է: Տնտեսական և մշակութային ակտիվությունը Անկարայի համար ցանկալի քաղաքական պլացդարմ է ստեղծում փափուկ ուժի լայնածավալ կիրառման նպատակով: Պարզ օրինակ է կրթական հաստատությունների թվի աճը իրենց ֆինանսական մեծ կարողություններով: Ինչպես նաև այսօր համացանցում դժվար չէ վրացերենով թուրքական կրոնական հարցերի և նմանատիպ կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվական/մասնագիտական գրականության ձեռքբերումը: ![]() Այսպես էր 2012թ նոյեմբերին Ցինցխառո գյուղի իրողությունը, երբ ուղղափառ հավատացյալները մուսուլմանների կրոնական ծեսերն էին բողոքարկում: Սա առաջին դեպքը չի: Փաստում են, որ բողոքի իրական հիմքը ուղղափառ գերեզմանատնից խաչերի գողության փաստն է եղել, որի մասին Վրաստանի մուսուլման քաղաքացիները դիվկորպուսին դիմելու/բողոքելու ժամանակ «մոռացել են» հիշատակել: Առավել հետաքրքրաշարժ է այն իրողությունը, որ այս ամենը տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի Թուրքիա կատարվելիք այցին ընդառաջ: Վրաստանի նկատմամբ Անկարան իր տնտեսական հզորությունն ու գերակայությունը խիստ բարձր է գնահատում և հավատում է, որ կարող է Վրաստանում խիստ շահավետ դիրքերի հասնել գերակա նպատակի համար: Հ.Գ. Վրաց-թուրքական երկկողմ հարաբերություններում նոր կռախնձոր է թուրք-մեսխեթցիների ակտիվությունը Վրաստանի տարածքում, որը երկարաժամկետ հեռանկարում դրական ոչ մի լավ բան չի խոստանում: | |
ՄԱՆՈՒՇԱԿ ԿԻԼՈՅԱՆ | |
2409 reads | 29.05.2018
| |