ՄԱՐՏԻ 2-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՕՐ
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարությունը 2012թ. որոշել է մարտի 2-ը նշել որպես Դիվանագետի օր: Դիվանագիտական առաքելությունը հազարամյակների պատմություն ունի: Դեռևս հունական դիցաբանության մեջ Հերմեսը առանցքային դեր է խաղացել հունական դիվանագիտության սկզբնավորման կարևոր փուլում: Գերագույն աստված Զևսը որդուն` Հերմեսին, նշանակեց կարևոր գործի. վստահեց դիվանագետների և դիվանագիտության ղեկավարի խիստ պատասխանատու պաշտոնը: Մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում դիվանագետները խաղացել են ամենաառանցքային դերերից մեկը պետությունների և ժողովուրդների կյանքում: Եթե չլիներ դիվանագիտությունը, մարդիկ իրար կոչնչացնեին: Դիվանագետներն են, որ հիմք դրեցին բանակցության և խնդիրնրը այդ ճանապարհով լուծելու գործելաոճի: Ժամանակակից աշխարհում ևս դիվանագիտությունը մոլորակի շարժիչ ուժերից մեկն է, քանի որ տարբեր գերտերություններ ու տարածաշրջանային ուժեր ունեն հակադիր շահեր, և եթե դիվանագետները չկարողանան կառուցողական բանակցություններով ու առաջարկներով հավասարակշռել դրանք, ապա բեն կբարձրանան զենքն ու պատերազմները, միմյանց ոչնչացնելու անհագ ցանկությունը: Արցախյան հակամարտության պարագայում ևս, այսօր հայկական բանակի կողքին հիմնական տեղում դիվանագետներն են: Այդ կառույցն է, որ կարողանում պահել թեկուզ փխրուն, բայց հարաբերական խաղաղություն: Diplomat.am-ը շնորհավորում է դիվանագիտական մասնագիտությունն ու կոչումը կրող բոլոր գործիչներին՝ մաղթելով միայն հայրենիքին ու պետության շահերին միտված գործունեություն: | |
ԼՈԿՈՄՈՏԻՎ | |
1187 reads | 02.03.2018
| |