ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ՆԵՐԿԱ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
07.07.2018 \ 11:12 Reads: 1445
Հետհեղափոխական պետությունների առաջ ծառացած առանցքային խնդիրներից մեկը կադրային քաղաքականությունն է, որից մեծապես կախված է նրանց հետագա զարգացման հաջողությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ կադրային ծայրահեղական կամ գաղափարականացված մոդելը վտանգաշատ է պետության համար։ Կադրային ջարդը, որը հաճախ որդեգրում են հեղափոխականները, պատուհաս է դառնում հենց իրենց գլխին եւ ստիպում հապճեպ միջոցներ ձեռնարկել ծագած ճգնաժամային իրավիճակը շտկելու ուղղությամբ։
ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՃԱԿԱՏԸ
03.07.2018 \ 15:08 Reads: 1431
Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ  լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԵԿՈՂ ՎՏԱՆԳԸ. ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՈՎ
02.06.2018 \ 16:18 Reads: 3087
Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջևանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի և հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, կենտրոնանաք նախիջևանյան խնդրի նաև քաղաքական մասի վրա և փորձենք ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:
ԹԱՎՇՅԱ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. քաղաքական էսսե
31.05.2018 \ 03:23 Reads: 4575
Վերացարկվելով պատմության փորձից` նախկինները սպառնում են, որ թավշյա հեղափոխականները հանձնելու են իշխանությունը «մեծ արյան գնով, ոստիկանների մահակների հարվածների տակ»։ Մինչդեռ, նոր իշխանություններն այդպես էլ չկանգնեցին վրիժառության դիրքերին և չվանկարկեցին «Ակն ընդ ական»։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
29.05.2018 \ 14:50 Reads: 2408
Վրաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունը վերջին ժամանակներին շատ դրամատիկ բնույթ են ստացել: Հետաքրքրական է, որ վրաց-թուրքական հարաբերությունների լարվածությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև սառույցի թուլացմանը զուգահեռ է ընթանում: Պրահայում, սույն թվականի մայիսի 24-ին վրաց-ռուսական ոչ ֆորմալ երկխոսության շրջանակում Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ-ի արտործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը:
«ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
16.05.2018 \ 16:44 Reads: 3056
Նավասարդյանը ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպել. «Նրանց մի մասը, մոտավոր թիվ չեմ կարող ասել, պատրաստ է գալ Հայաստան: Անձամբ եմ խոսել իրենց հետ»: Հավելենք, որ տարբեր տվյալներով՝ Լիբանանում հայության թիվը քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է՝ 250 հազարից հասնելով մոտ 40 000-ի:
ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին
08.05.2018 \ 10:32 Reads: 3815
Մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանն ընտրում է վարչապետ, և ինչպես ՀՀԿ-ն վստահեցրել է, Նիկոլ Փաշինյանը կստանձնի այդ պատասխանատվությունը: Սակայն սրանով ամեն ինչ նոր է սկսվում, և հանրային մեծ սպասումները դեռ պետք է արդարանան: Մինչ այդ մեծ ոգևորությունից հետո իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է սկսվում:
«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
25.04.2018 \ 14:38 Reads: 20182
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարություն է տարածել հայաստանյան իրադարձությունների, բողոքի ակցիաների և իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունների վերաբերյալ՝ հանդես գալով հանրությանը, ընդդիմադիր ակտիվիստներին և գործող իշխանությանը ուղղված կոչով:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.04.2018 \ 11:21 Reads: 3497
Ադրբեջանա-թուրքական էքսպանսիանական պլանների  սպառնալիքի դեմ հանդիման, որն էլ ավելի սրվելու միտում  ունի  մերձավորարևելյան քաոսի  և ռուս-ամերիկյան հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում, մենք խորապես մտահոգված ենք ստեղծված դրությամբ և հանդես ենք գալիս առաջարկով ու նախաձեռնությամբ` հրավիրել միջազգային գիտական կոնֆերանս։
ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ)
14.04.2018 \ 20:06 Reads: 4431
2017 թ. դեկտեմբերի 28-ից 2018 թ. հունվարի 6-ը Իրանում բռնկվեցին հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում մի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության, իսկ մյուս կողմից ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով` պաշտո¬նական տվյալներով զոհվեցին 25 հոգի , իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 40, ձերբակալվածների թիվը պաշտոնական տվյալներով հասավ 3,700-ի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 10000-ի:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.04.2018 \ 01:34 Reads: 1717
Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։ 
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
02.04.2018 \ 11:48 Reads: 1561
Հայկական ԶԼՄ-ներում բավական հաճախ կարելի է հանդիպել այն վարկածին, որ սպառազինությունների գնման նկատմամբ պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլև՝ Ադրբեջանին, որն ակտիվորեն Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնում: Տեսականորեն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շանսեր կան, սակայն գոյություն ունեն որոշակի վերապահումներ: Գործող վարչակազմը հակված է լուծելու «իրանական հարցը», որը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկն է: Դրա մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ հայտարարությունները, այլև արմատական կադրային վերադասավորությունները: Աշխատանքից ազատվեցին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մքմասթերը, որոնք հանդես էին գալիս Իրանի նկատմամբ հավասարակշռված մոտեցման օգտին:
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09 Reads: 3493
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի  էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության  և պետությունների տարածքային  ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական  քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու  հասարակությանը, և ոչ միայն։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
09.03.2018 \ 22:10 Reads: 1628
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը  կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների  ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02.03.2018 \ 20:12 Reads: 1839
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա  չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ  հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՄ
27.02.2018 \ 01:39 Reads: 1870
2018-ի հունվարի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Modern Diplomacy» միջազգային վերլուծական պորտալում հրապարակել էր «Յո՞ երթաս Երուսաղեմ։ Թրամփի մատնանշած արահետո՞վ»  խորագրով հոդված՝ խոշորացույցի տակ առնելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության դրական ու բացասական հետևանքները, նաև հայ-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ
19.02.2018 \ 16:56 Reads: 1728
1974 թվականի հուլիսին թուրքական 10.000-ոց բանակը` օպերացիայի նշանաբան ընտրելով հոների հրոսակախմբի առաջնորդ Աթթիլայի անունը,  ներխուժեց Կիպրոս և զավթեց երկրի գրեթե կեսը։ Թուրքերը մտադիր էին օկուպացնել ողջ կղզին։ Պլանը չիրականացավ շնորհիվ «Խորհրդային Միության սպառնալից նախազգուշացման և ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնի բացահայտ սպառնալիքի»։  
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ»
14.02.2018 \ 21:36 Reads: 1903
Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թուրքիայի ագրեսիային հետևած զարգացումները դրական սպասումների տեղ չեն թողնում: Խոցվեց ռուսական ռազմական օդանավը, սակայն ռուսները դրա հետևում թուրքերին չեն տեսնում, խոցվեց նաև թուրքական ուղղաթիռ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրենք հակահարված կտան թուրքերին, եթե նրանք որոշեն մտնել Մանբիջ:
Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱԼԻԵՎԻ ԱՃԱՊԱՐԱՆՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
09.02.2018 \ 01:30 Reads: 1692
Այդ կարևոր միջոցառումը հոկտեմբերի փոխարեն  մայիսին անցկացնելու որոշումը պաշտոնական Բաքուն պայմանավորում է Ադրբեջանի Ժողովրդավարական (?) Հանրապետության  գալիք 100-ամյակի  տոնակատարության արարողություններով, որոնք համընկնում են ընտրությունների նախնական ժամկետների հետ։ Սա խախուտ մոտիվացիա է։
ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ. 2019 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
03.02.2018 \ 21:32 Reads: 2018
2019 թվականը շրջադարձային կետ է դառնալու հանրապետական Թուրքիայի նորօրյա պատմության մեջ: Առաջին անգամ 1 տարվա ընթացքում անց են կացվելու միանգամից 3 ընտրություններ՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանական և նախագահական, որոնցից և ոչ մեկն իր կարևորությամբ չի զիջում մյուսին:
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
26.01.2018 \ 00:41 Reads: 2200
Իրանի իշխանությունները կանգնած են բարդ մարտահրավերների առջև: Միջազգային սանկցիաների և արտաքին հակամարտություններում ներգրավվածության պատճառով  Իրանի տնտեսության ծանր վիճակը անհանգստություններ է առաջացրել երկրում, ինչին կարող են ներգրավված լինել նաև արտաքին ուժերը։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ. ԿՐԱ՞Կ, ԹԵ՞ ՑԱՍՈՒՄ
20.01.2018 \ 19:28 Reads: 1724
Հյուսիային Կորեան շատ լավ գիտակցում է, որ Թրամփը ամեն գնով փորձում է հայտարարություններով ու կոչերով ահազանգել հնարավոր պատերազմի վտանգը: Բանակցական գործընթացի վերականգնումը նրա իրական ցանկությունների մեջ չի մտնում: Սեփական պարտությունը քողարկելու համար Թրամփին մնում էր մանևրել՝ ողջունելով և հաղթանակը վերագրելով իրեն:
ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
18.01.2018 \ 23:33 Reads: 2430
2017-ի տարեվերջին Իրանում սկսված ցույցերը իրարանցում առաջացրին ոչ միայն Իրանում, այլև հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ուշադրության կենտրոնում: Ցույցերի` կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող, մինչ այժմ զանգվածային որևէ բողոքի ցույցով աչքի չընկնող քաղաքներում սկսվելը, ինչպես նաև ցուցարարների` տնտեսականից քաղաքական պահանջների անցնելը,  ենթադրում է, որ ցույցերի կազմակերպման գործում եղել է արտաքին ու ներքին ուժերի որոշակի ուղղորդում:
ԻՐՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ ԱՄՆ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՀՍ ԿՈՐԵԱՅԻ ՎՐԱ
05.01.2018 \ 15:36 Reads: 2902
Ընդունված կարգ է, որ երկրների ղեկավարները տարեմուտին բարության,  երջանկության  և խաղաղության մաղթանքներ են հղում իրենց ժողովրդին ու համայն մարդկությանը։ Մինչդեռ հյուսիսկորեական լիդեր Կիմ Չեն Ընը նոր տարվա ուղերձում ահագուժեց ի լուր աշխարհի, որ իր երկիրը 2017 թվականին ավարտել է միջուկային ուժերի ստեղծման ծրագիրը։ Սա չարագուշակ բոթ էր հնարավոր ապոկալիպսիսից սարսափող միջազգային հասարակության համար։
Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
24.12.2017 \ 12:15 Reads: 5625
Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր  և Թրամփի դիմանկարներն այրելով։  Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։
« 1 2 3 4 5 ... 15 16 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com