«ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ ՄԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ». ՔԱՂԱՔԱԳԵՏ
03.05.2017 \ 22:43
Reads: 1389
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի (Ռուսաստան) հետ:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԱԽ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԵՆ...
24.04.2017 \ 11:12
Reads: 2724
Քանի որ պետությունը վերացական մի հասկացություն է և կազմված է կոնկրետ թանձրացական մարդկանցից...
Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
18.04.2017 \ 22:40
Reads: 1694
2017 թվականի Զատկի տոնին համընկնող Ապրիլի 16-ի Թուրքիայի հանրաքվեի նկատմամբ հետաքրքրությունը դուրս եկավ Թուրքիայի սահմաններից և տարածվեց ամենուր... 1991 թ-ին ՍՄԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը, համատարած հակասովետական լոբբիի դեմ մի հակաքայլ կատարեց... Հսկայական երկիրը ներսից կրծոտվելու արդյունքում չէր ավելի երկար պայքարել: Այս բանը տեսնող և հասկացող Գորբաչովն էլ, որոշեց գոնե գնալիս մի մահացու հարված հասցնի: Դա էլ այսպես արեց...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՉԸ ՄԱԿ-ԻՆ
12.04.2017 \ 20:54
Reads: 1648
Ստորև ներկայացված նյութը՝ «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի կոչն է՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադԲուլբուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով: Սույն նամակը նաև ուղարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր Մարմնի 58 Անդամ Երկրների ներկայացուցիչներին, ինչես նաև այլ պատկան մարմիններին:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
03.04.2017 \ 12:20
Reads: 2548
Որոշ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ ճշտել ևս մեկ թեկնածուի՝ Եգիպտոսի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մուշիրա Խատտաբի անունը: Նա փետրվարին այցելեց ՌԴ՝ այդ երկրից ստանալու աջակցության խոստում: Ռուսական աջակցության համար ջանք չեն խնայում նաև ադրբեջանցիները՝ ձեռք բերելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի և մշակույթի որոշ գործիչների հրապարակային բարեխոսությունը:
ՉԻՆԱԿԱՆ ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
03.04.2017 \ 11:54
Reads: 5395
Չինաստանի արևելքում գտնվող Իու քաղաքից ճամփա է ընկնում առաջին ապրանքատար գնացքը, որը կտրելով ոչ ավել, ոչ պակաս 12.000 կիլոմետր, Լոնդոն պետք է հասցնի չինական ապրանքներ` վերածնելով պատմական Մետաքսե ճանապարհը, որն այս անգամ կրելու է «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» խորհրդանշանական անվանումը։ Ծրագրերը, իրոք, հսկայածավալ են` 39 ուղերթ, որոնք իրար են կապում 16 չինական և 15 եվրոպական կենտրոններ։
ԴԱ ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
01.04.2017 \ 13:00
Reads: 1472
«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-այդպիսի հայտարարություն արել էր կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ժամանակ:
ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ
26.03.2017 \ 23:20
Reads: 1566
Մերձավոր Արևելքը տարիներ շարունակ ստանձնել է սև անցքի գործառույթ. նա անդադար կլանում է՝ շարքային կյանքերից սկսած, ահռելի ֆինանսական միջոցներով վերջացրած: Դրանով հանդերձ, նա մեծանում է նաև իր տրամագծով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ
20.03.2017 \ 11:52
Reads: 3460
Ամիսներ առաջ Կարսի ադրբեջանցի մի գործարար, որը 1990-ականների սկզբին Նախիջևանից է տեղափոխվել, գնել է քաղաքի կենտրոնական մեծ հողակտոր՝ հայկական պատմական շինություններով հանդերձ՝ ճակատային մասում հայերեն արձանագրություններով: Ադրբեջանցի գործարարը փորձել է քանդել շինությունները՝ տեղում հյուրանոցային համալիր կառուցելու մտադրությամբ:
ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԳԼՈԲԱԼ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ՎԱԼԴԱՅ
11.03.2017 \ 14:52
Reads: 1571
Հայաստանը փորձում է զարգացնել իր արտաքին հարաբերությունները ոչ թե գլոբալ խաղացողների շահերի բախման, այլ դրանց հատման տիրույթում։ Դա հնարավորություն է տալիս չբաժանել աշխարհը սևուսպիտակ գույների։ Այդ մասին մարտի 11-ին Երևանում «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի արտագնա նիստի ժամանակ ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ DIPLOMAT.AM-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
16.02.2017 \ 02:00
Reads: 1964
2017թ. Փետրվարի 12-ին Diplomat.am-ում հրապարակվեց հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝ նվիրված ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու Արդբեջանին արտահանձնելուն: Օրեր անց հրապարակմանն արձագանքեց թուրքական T24 կայքը՝ հրապարակելով «Հայաստանի Ազգային ժողովը կոչով դիմել է Թուրքիային» վերնագրով հոդված՝ այն ավարտելով հետևյալ նախադասությամբ. “Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալո՞ւ է”:Նույն պարբերականը փետրվարի 14-ին հրապարակել է թուրք քաղաքական և մշակութային գործիչների արձագանքը, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
13.02.2017 \ 23:25
Reads: 1680
Թուրքական T24 հեղինակավոր թերթը ծավալուն հոդված է հրապարակել Մերձավոր Արևելքի այսօրեական խնդիրներին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալմանն ու Ադրբեջանին արտահանձնմանը : Թուրքական թերթը հոդվածում մեջբերել է Diplomat.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ : Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ԹՈՂՆԻ ԵՎ ԳԱ ՏՈՒՆ
11.02.2017 \ 01:00
Reads: 1912
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է պարզապես թողնի այդ երկիրը և վերադառնա Հայաստան, 1in.am-ի հետ զրույցում նշել է հայտնի դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ ԼԱՊՇԻՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ
11.02.2017 \ 00:37
Reads: 1490
Հաճախ ենք լսում, թե Ադրբեջանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է և իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Անկարայի հետ: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ թե Թուրքիայի կրտսեր եղբայրն է, այլ անբարո ընկերուհին, որը ժամանակ է անցկացնում նրա հետ: Այդ “մեկ ազգ, երկու պետություն” գաղափարները, փորձը ցույց տվեց, որ չեն աշխատում, որովհետև արհեստածին են: Մենք շատ լավ գիտենք, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում և ինչպես կարող է թիկունքից խփել յուրաքանչյուրին: Թուրքիայում էլ կան բավական լուրջ գործիչներ, որոնք նույնիսկ Արցախի հարցում ունեն իրենց սկզբունքային և արդարացի դիրքորոշումները:
ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
03.02.2017 \ 01:24
Reads: 2035
Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։ Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ
31.01.2017 \ 11:06
Reads: 1548
2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան եւ պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ այլ հիմնական դերակատարների կողմից: Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ «կարմիր գծերը»: Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win):
ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
29.01.2017 \ 11:20
Reads: 3442
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։
ՊՈՒՏԻՆԸ, ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՌՈՀԱՆԻՆ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ` ԱՌԱՆՑ ԹՐԱՄՊԻ
12.01.2017 \ 12:06
Reads: 4367
Հարկ է գործնական քայերի դիմել, որպեսզի հայկական պատվիրակությունը մասնակցի Աստանայի գագաթնաժողովին, (եթե այդպիսին տեղի ունենա) և միջազգային հանրությանը ծանոթացնելով իր կրած կորուստներին և տառապանքներին` բարձրացնի նյութական ու բարոյական հատուցման հարցը: