2017թ. Փետրվարի 12-ին Diplomat.am-ում հրապարակվեց հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝ նվիրված ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի ձերբակալությանն ու Արդբեջանին արտահանձնելուն: Օրեր անց հրապարակմանն արձագանքեց թուրքական T24 կայքը՝ հրապարակելով «Հայաստանի Ազգային ժողովը կոչով դիմել է Թուրքիային» վերնագրով հոդված՝ այն ավարտելով հետևյալ նախադասությամբ. "Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալո՞ւ է”: Նույն պարբերականը փետրվարի 14-ին հրապարակել է թուրք քաղաքական և մշակութային գործիչների արձագանքը, որը ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:
Ռուս լրագրող Ալեքսանդր Լեպշինի` Լեռնային Ղարաբաղի առնչությամբ կատարած իր ուսումնասիրություններում Ադրբեջանի պետական քաղաքականությանը հակասող գրություններ գրելու պատճառով Ադրբեջանի իշխանությունները, Բելառուսի իշխանություններից պահանջել էին նրան ձերբակալել և հանձնել իրենց: Բելառուսի իշխանությունները, դրական արձագանքելով, Լեպշինին ձերբակալել ապա հանձնել էին Բաքու: Այս կապակցությամբ նախկին ԽՍՀՄ տարածքում բազմաթիվ քաղաքական գործիչ և հասարակական կազմակերպություններ արձագանքեցին այս իրադարձությանը, սկսեցին բողոքի ձայն բարձրացնել: Ի պաշտպանություն միջազգային իրավունքի կազմակերպություններն ու մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություններով հանդես եկան և միջոցառումներ ձեռնարկեցին: Իհարկե, առաջին կայծ տվողներից մեկն էլ ՀՀ-ի Ազգային ժողովի անկախ պատգամավոր, մայրական կողմից մշեցի, հայրական կողմից վանեցի, Արագած Ախոյանն էր: Բացի այդ, Ախոյանը, անսպասելի մի բան էլ արեց. չնայած, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան` ՀՀ-ի խորհրդարանում իր ելույթի ընթացքում նշեց, որ Թուրքիայում ինչ էլ լինի, կան արժեքավոր մարդիկ , որ արտահայտում են հասարակության ժամանակակից դեմքը: Ուստի Ադրբեջանի դեմ այս և նմանատիպ քայլերի առնչությամբ միասնաբար հանդես գալու կոչով էր դիմել: Ախոյանի մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատուներից և Ազգային ժողովից ստացած այս տեղեկությունները ներկայացրինք T24 կայքում և հոդվածն ավարտել էինք “Տեսնենք` այս կոչը արձագանք ստանալու՞ է” կերպով: Կարճ ասած` ՀՀ-ի ԱԺ պատգամավորը T24 կայքի միջոցով էր իր կոչը փոխանցել:
Ախոյանի մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի տեղեկությունների համաձայն` արված կոչին Թուրքիայից առաջինն արձագանքել են Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Կանաչ ձախակողմյան կուսակցության հիմնադիր, դասախոս Ուֆուք Ուրասը և , կոմպոզիտոր, մարդու իրավունքների ակտիվիստ, ‘Մտքի հանցավորության դեմ նախաձեռնություն’ անունը կրող հասարակական կազմակերպության խոսնակ Շանար Յուրդաթափանը: Այս տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո Արագած Ախոյանի կոչին արձագանքած, իրապես Թուրքիայի ժամանակակից և ժողովրդավար դեմքը ներկայացնող այս երկու անձնավորությունների հետ Հայաստանից կապ հաստատեցինք` փորձելով անմիջականորեն լսել նրանցից իրենց տեսակետները...
“Հարգարժան Ախոյանի` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և առերեսման ուղղությամբ կատարած պատմական քայլերն ակնհայտ են: Հավատում եմ, որ այս առաջին քայլերը հետևողականորեն շարունակելու դեպքում արագորեն ի հայտ կգա ճանապարհային քարտեզ և առարկայական քայլերն ավելի կարագանան: Մենք ինչ էլ որ անենք, դա իրականություն է դառնալու. ուրիշ ճանապարհ չկա: Այդ իսկ պատճառով Արագած Ախոյանի կոչը իհարկե անպատասխան չէինք կարող թողնել: Ուզում եմ արտահայտել մեր ցանկությունն առ այն, որ հարգելի պարոն Լեպշինը անմիջապես ազատ արձակվի: Ցանկանում ենք Թուրքիայից այս կոչն անել: Որովհետև լրագրողությունը սահման չի ճանաչում և կարևոր չէ, թե որ ազգն ես ներկայացնում: Լրագրողությունը հանրային գործունեություն է: Խոսքի մենաշնորհը մենաշնորհներից ամաենավտանգավորն է: Լրագրողները չեն կարող գերեվարվել, չեն կարող ենթարկվել քաղաքական առևտրի: Ախոյանի կողմից բարձրացված կոչը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական գործունեության զարգացման տեսանկյունից հասարակությունների միջև ժողովրդավարական ժեստերի առումով կարևոր քայլ է: լրագրողի ազատությունը մեր բոլորի ազատությունն է: Իրականություններից չվախենանք, որ կարողանանք եղբայրություն հաստատել”:
“Հայաստանի մարդկանցից այսպիսի մի կոչ ստանալն իհարկե հաճելի է` չնայած, որ այս լուրն ինքնին հաճելի լուր չէ: Սակայն այսպիսի խիզախ կոչն անհնար է անպատասխան թողնել: Այս իրադարձությունն ինքնին անընդունելի է: Անաչառ և ճիշտ տեղեկություն տալը լրագրողի պարտականությունն ու իրավունքն է: Այս կամ այն պատճառներով այս իրավունքի սահմանափակումը նշանակում է նաև մարդկանց լուր ստանալու ազատությունն էլ սահմանափակել: Նմանատիպ վերաբերմունքը տարբեր երկրների սահմանադրություններով ամրագրված հիմնարար իրավունքներից մեկի սահմանափակում է նշանակում, որն ընդունելի չէ: Բացի այդ սա էլ պետք է ասենք, որ որոշ երկրներում իշխանությունները իրենց իշխանությունը հավերժացնելու երազանքով ստեղծում են ոստիկանական պետություն: Ադրբեջանն էլ այդ երկրներից մեկն է, ցավոք: Բայց արդեն նրանց վրա խոսելու տեղ չունենք, որովհետև Թուրքիայում էլ իրավիճակը շատ չի տարբերվում: Լինի Անքարայում, թե Բաքվում, մենք պետք է կարողանանք մարդու իրավունքների ոտնահարումների դեմ միասնաբար պայքարել”: Շնորհակալություն հայտնելով նրանց իրենց տեսակետներն արտահայտելու համար` փոխանցում ենք նաև մեր խոսակիցների ցանկությունը այս խնդրին առավել հնչեղություն տալու և նեղ շրջանակներով չսահմանափակվելու համար Հայաստանի ժողովրդավարական զանգվածների հետ համագործակցելու կապակցությամբ: Որպես օրինակ կարող ենք ասել, որ Մտքի հանցավորության դեմ նախաձեռնություն անունը կրող հասարակական կազմակերպությունն իր պաշոնական կայքում հրապարակել է երկու լեզվով բողոքի հայտարարություններ այդ իրադարձության առնչությամբ: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
1965 reads | 16.02.2017
| |