ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՈՆՆ ԱՅՐՈՒՄ Է ՀՌՈՄԸ, ՕԲԱՄԱՆ` ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ, ԻՍԿ ՊՈՒՏԻՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է MASTER CLASS
30.12.2016 \ 22:42 Reads: 4659
Անգամ դիվանագիտությունից հեռու մարդու համար պարզ է, որ նման  պարագայում Պուտինի անսովոր, ոչ ստանդարտ քայլը խփում է մի քանի նշանակետի` 
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում»  Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ.  կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ.  ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:
ԴԵՍՊԱՆՆԵՐ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ
22.12.2016 \ 20:09 Reads: 4838
Ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան «հուր և հավիտյան» բարեկամներ են` քաղաքական մանկամտություն կլիներ։ Կան հարցեր, խնդիրներ, հիշողություններ և դեպքեր  որոնք երբեք չեն ջնջվում ժողովուրդների և նրանց հայրերի հիշողությունից։ Բարեբախտաբար, այսօրվա Ռուսաստանը ղեկավարում է Պուտինը, որը լավ է տիրապետում դիվանագիտական արվեստի գաղտնիքներին` այդ թվում հակառակորդին իր գրկում խեղդելու բյուզանդական դիվանագիտության տրյուկին։ Իսկ թե ինչպես կզարգանան տարածաշրջանային քաղաքական «գործերը»,  շատ բանով կպարզվի Թրամպի Սպիտակ տուն մտնելուց հետո:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
13.12.2016 \ 12:57 Reads: 1804
Մեխանիզմի վերաբերյալ Բաքուն ասում է, որ դա ընդհանրապես պետք չէ՝ «ինչի՞ համար է դա պետք, մենք կարող ենք մեխանիզմ ստեղծել, երբ կարգավորումը կլինի»։ Երբ կարգավորումը լինի, ի՞նչ միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին կարող է խոսք լինել։ Իրենք, փաստորեն, կրկին իրենց դնում են փակուղու մեջ։ Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք այլ բան հասկանում. ծուռ հայելիների թագավորությունում են ապրում։ Մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները։ Սա է հարցը:
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երրորդ)
28.11.2016 \ 22:14 Reads: 2539
Դիվանագիտական հարաբերություններում պակաս կարևոր նշանակություն չունի երկրների  միջև հակասությունների վրա խաղալը (Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան) ի օգուտ սեփական շահերի։ Արդյո՞ք հայկական դիվանագիտությունն աշխատում է այդ ուղղությամբ։ Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն միջազգային իրավունքի միջոցներ ևս, որոնք հաճախ անտեսվում են ՀՀ և ԼՂՀ հետաքրքրությունների գործում։
ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18.11.2016 \ 00:03 Reads: 1606
Հայկական կողմի աշխատանքն ու քարոզչությունը Թուրքիայի հակաեվրոպական արժեքների դավանումը շեշտող, այս օրերին, մեծ ճիգեր չի պահանջում: Կարեւորը եվրոպական այս գնահատականների իրավական հետեւանք ունենալն է, ինչ որ քաղաքական տրամաբանությամբ ներկա պահին դեռեվս տեսանելի չէ:
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երկրորդ)
17.11.2016 \ 00:00 Reads: 2609
Ստրատագեման հիշատակվում է Սուն-ցզիի ( Ք.ա. 551-479) ռազմական արվեստի վերաբերյալ տրակտատում, որն աշխարհի  ամենահին ձեռագիրն է, իսկ հեղինակը Կոնֆուցիի հասակակիցն է:  Անտիկ դարերում ստեղծված  36  ստրատագեմաներն այսօր էլ չեն կորցրել իրենց քաղաքական արժեքը և լայնորեն կիրառվում են, ինչպես մեծ և միջին, այնպես էլ փոքր պետությունների դիվանագիտական պրակտիկայում:
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
07.11.2016 \ 22:05 Reads: 2352
Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։  Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և  Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում  խաղաղություն։
ԻՆՉՈ՞Ւ ԲԱՔՈՒՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԻ “ԻՍԿԱՆԴԵՐԻ” ՆՄԱՆ ԶԵՆՔԵՐ
03.11.2016 \ 19:09 Reads: 1796

Խոսելով ռազմավարական նշանակության «Իսկանդեր» զենքի առկայության մասին՝ Նավասարդյանն այն նմանեցրեց ամանեղենի խանութում կռվի պատրաստվող  երկու փղերի հետ: Ռազմավարական զենքը նման իրադրության պայմաններում չի կարող դրական  դեր խաղալ: Ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն չեն կարող «Իսկանդեր» օգտագործել, դա բացառվում է՝ ասաց դիվանագետը։
​ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
25.10.2016 \ 13:33 Reads: 2083
Արժեքներն որպես մտավոր-իմացական, էսթետիկական և պրակտիկ-բարոյական ոլորտներում մարդկային մտքի դրսևորման տարբեր ձևերի ու հնարավորությունների արտահայտություն, արդարև արժանացել է պատշաճ ուշադրության և խորազննին ուսումնասիրության հասարակական տարբեր գիտությունների, մասնավորապես՝ աքսիոլոգիայի կողմից: 
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԻՆՉՈ՞Ւ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԸ
08.10.2016 \ 15:26 Reads: 1956
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ Հալեպի հրթիռակոծության մասին:
ՎԵՐԱՀՍԿՎՈՂԻՑ ԴԵՊԻ ԱՆՁԵՎ ՔԱՈՍ ՍԻՐԻԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
03.10.2016 \ 21:09 Reads: 1763
Ամբողջ խնդիրը կենտրոնանում էր այն պահանջի վրա, որ ռուսներն անընդհատ արծարծում էին` տարանջատել ընդդիմադիր զինյալներին ահաբեկչական խմբավորումներից։ Դեպքերը այնպես էին ստացվում, որ հակակառավարական ուժերի գրոհներում որոշ պահերի մշուշ էր ստեղծվում զինյալ տարրերի ինքնության վրա, նրանց պատկանած կազմակերպությունների առումով։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ
25.08.2016 \ 11:34 Reads: 2253
Վախենալով Մոսկվայի և Թեհրանի պատասխան քայլերից` Անկարան այն ժամանակ կասեցրեց իր գործողությունները։ Ռուսական լրատվամիջոցները  երեկ հայտնեցին, որ Մոսկվան անհանգստացած է թուրքական ագրեսիայի կապակցությամբ, իսկ  թուրքական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ իր գործողությունները համաձայնեցված են հյուսիսային հարևանի հետ։
ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ «ՄՈՒԿ ՈՒ ԿԱՏՈՒ» ԽԱՂՈՒՄ
16.08.2016 \ 11:30 Reads: 1793
Կովկասը ՌԴ-ի համար շատ կարևոր է, ու Ռուսաստանը փորձում է հեռացնել ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգն այնտեղ: Այդ կապակցությամբ երկու հիմնական ուղղություններով Մոսկվան սկսեց աշխատել այս ամառ. Մեկը՝ իրանական և ադրբեջանական ուղղությունն է, մյուսը՝ Թուրքիան:
ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆԻ. ԴԵՍՊԱՆ
11.08.2016 \ 23:35 Reads: 2282
Հայաստանի ԱԳՆ-ն վարում է կրավորական քաղաքականություն՝ կարծում է Արման Նավասարդյանը. «Համաշխարհային հանրությունը կարծես տեղյակ չէ, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարփողվում է ֆաշիստական գաղափարախոսություն, քսենոֆոբիա, մարդատյացություն: Ասում են՝ եթե մենք մտնենք Ստեփանակերտ, ամեն մի ադրբեջանցի պետք է կտրի մի հայի վիզ: Ահաբեկչության դեմ պայքարի ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել նման երկրի հետ»:
ԲԱՔՎԻ ՈՃԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12.07.2016 \ 22:04 Reads: 2145
Ալիեւի պատկերացրած ստատուս քվոյի փոփոխության համար, մնալով միջազգային ընտանիքի կատարած հայտարարության մեջ տեղ գտած առաջադրանքների սահմաններում, նախ պետք է Բաքուն համաձայն լինի 1994-ին կայացած հրադադարի համաձայնագրի լիակատար հարգմանը եւ դրա երաշխիքների համար անհապաղ (քանի որ Ալիեւը ևս ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի ամենակարճ ժամանակամիջոցում) համաձայնություն հայտնի եւ գործնապես օժանդակի, որ հետաքննության մեխանիզմները հաստատվեն շփման գծի վրա:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
12.06.2016 \ 22:46 Reads: 2550
Հայաստանից արձագանքներ կան Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, որը Էրդողանին ուղղված իր նամակում գրել էր, որ «վշտով» է ընդունել Գերմանիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանն ասել է. «Պետության կողմը բռնելով՝ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր պաշտոնավարումը»:
ԻՆՉՈ՞Ւ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՐԵՑ ԴԱ. ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
12.06.2016 \ 20:27 Reads: 2928
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունումը մեկնաբանում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նաւասարդեանը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ. «ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ Է»
09.06.2016 \ 11:13 Reads: 2256
«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր»...
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
02.06.2016 \ 00:27 Reads: 2756
Վերը շարադրված փաստերը և նյուանսները կարող են և չիմանալ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի  երկրների ներկայացուցիչները և Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչած մյուս պետությունները, բայց չէ՞ որ Ռուսաստանը գիտի ամեն ինչ: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ձգտումը ունենալ լավ հարաբերություններ և Ադրբեջանի և Հայաստանի հետ, բայց հերթական անգամ ոչ ի վնաս Հայաստանի:
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՐԹԱԳԵՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՐԾԱՆԵԼ
19.05.2016 \ 02:10 Reads: 5207
Ադրբեջանցի թուրքը մեզ չի հարգում, ավելին՝ մեզ արհամարհում է և մեր իրավունքները չի ճանաչում: Հայի իրավունքը թուրքին ծառայելն է՝ ասել է մի թուրք պաշտոնյա 1915-ից առաջ: Եվ մինչև հիմա, ինչպես տեսնում ենք, նրանց մտածողության մեջ ոչինչ չի փոխվել: Փոխարենը փոխվել ենք մենք, իսկ եթե թուրքը դա չի ցանկանում ընդունել ու մեզ հետ հարգալիր հարաբերվել, նշանակում է` պետք է դա ստիպել նրան: Տվյալ պարագայում միակ միջոցը վախ հարուցելն է: Եթե այս տարիների ընթացքում մենք թուրքին չենք կարողացել հարգանք ներշնչել, հիմա, ուրեմն, պետք է վախ ներշնչենք, նրա գիտակցությանը հասցնենք այն ճշմարտությունը, որ ՄԵՆՔ Ի ԶՈՐՈՒ ԵՆՔ ԻՐԵՆՑ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՐՋՈՒՄ:
ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔԻՆ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 27
27.04.2016 \ 01:48 Reads: 2242
Ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմից, կրած խայտառակ պարտությունից ու աշխարհի անթաքույց դժգոհությունից հետո Ադրբեջանի իշխանությունը այսպիսի լալահառաչ հայտարարություններով փորձում է մեղադրանքի ալիքը իր վրայից թեքել հայկական կողմը: Նաև այդ նպատակն է հետապնդում մեր ուղղությամբ կրակող հրանոթները բնակավայրերում տեղադրելը: Իսկ դրա հետևանքով Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերում կրկին դատարկություն է, քանի որ հայկական կողմի պատասխան հրետակոծության թիրախ ուզած թե չուզած հենց բնակիչներն էին դառնալու:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԵՌԱԿՈՂՄ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ. ՀՀ ԱԳՆ
26.04.2016 \ 11:54 Reads: 1986
Հաշվի առնելով Ադրբեջանի այս անպատասխանատու քայլից բխող հնարավոր վտանգավոր հետևանքները` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը, հանդիսանալով զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին 1994-1995թթ. գործող համաձայնագրերը ստորագրած կողմ, ձեռնարկելու է բոլոր հնարավոր ջանքերը և իրակացնելու է անհրաժեշտ քայլերն Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՍՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
22.04.2016 \ 00:18 Reads: 2057
Ռուսները Կովկասում են 250 տարի`և'  ցարի, և' բոլշևիկների օրոք։ Նրանք այստեղից կհեռանան միայն համաշխարհային պատերազմի դեպքում, ինչի մասին 90-ականներին մարշալ Շապոշնիկովը զգուշացրեց թուրքերին։ Սակայն, այսօր Ռուսաստանի կովկասյան դիվանագիտությունն ապրում է ծանր ժամանակներ։
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ, ՍԱԿՐԱՎՈՐՆ ՈՒ ԲԺԻՇԿԸ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
22.04.2016 \ 00:10 Reads: 1832
Ադրբեջանի նախաձեռնած քառօրյա պատերազմը ցույց տվեց ոչ միայն կոռումպացված իշխանություն ունենալու վտանգավորության աստիճանը, այլև մեր դիվանագիտության խեղճությունը: Հայաստանի դիվանագիտության բացթողումների և հնարավորությունների մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՔՎՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԱԿ-Ի ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ 7-ՐԴ ՖՈՐՈՒՄԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.04.2016 \ 00:08 Reads: 1645

Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել:
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 15 16 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com