Նրա խոսքով, կարելի է ենթադրել շատ ավելի լուրջ սպառազինության գործադրում: Սրան հակառակ, նկատենք, որ վերջերս հայ քաղաքագետները սկսել են պնդել, թե սրացումներ առանձնապես չեն սպասվում: Panorama.am-ը թեմայի առնչությամբ զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ինչո՞ւմն է նման մոտեցումների տարբերությունը:
- Սա, ավելի շուտ, դը Վաալի անձնական մոտեցումն է: Ուղուց շեղվել է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ Ադրբեջանը։ Այդ երկրին պետք է մտցնել կառուցողական հուն, քանի որ նա է բազմիցս խախտել հակամարտության կարգավորման ընդունված ձևաչափերը, հայտարարել, որ պետք է հրաժարվել Մինսկի խմբի մատուցած ծառայություններից։ Ադրբեջանն է, որ բռնապետական-բարբարոսական պետություն է, որը խախտում է մարդու իրավունքները, ոտնահարում ժողովրդավարական նորմերը։ Արդյոք կիսում եք բրիտանացի փորձագետի այն տեսակետը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստացիորեն հանձնառություն չի վերցնում միջնորդական աշխատանքի լիարժեք իրականացման համար: - ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում անձերից պետք է վերանալ։ Անձերի խնդիր կա Ադրբեջանում։ Օրինակ, եթե այդ երկրի նախագահն ու փոխնախագահը չլինեին Իլհամ Ալիևն ու իր կինը, Ադրբեջանը գուցե ա՞յլ կերպ զարգանար։ Կարգավորման գործընթացում անձերից, կոնկրետ դեպքում՝ Լավրովից, քիչ բան է կախված։ Կա ընդհանուր մոտեցում, որն էլ իրականացնում են եռանախագահող երկրների պաշտոնյաները: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1473 reads | 01.04.2017
| |