Խոսքը մասնավորապես աշխարհագրական միավորի Լևանտ և Միջագետք տարածաշրջաններին է վերաբերում՝ նկատի ունենալով սիրիա-իրաքյան պատերազմական թեժ օջախները: Որտեղ հատվում կամ զուգահեռվում են միաժամանակ մի քանի տասնյակ շահեր: Եթե պատկերավոր ասենք, Սիրիան նմանվել է բեմահարթակի, որտեղ բոլոր ուժերն անպայման ձգտում են մեկը մյուսի զուգընկերը լինել: Սակայն բեմահարթակը գնալով նեղանում է այն իմաստով, որ ավելի ու ավելի շատ պարողներ են այնտեղ իրենց հետքը թողնել տենչում: «Պարեք որքան ուզում եք, բայց ոչ մեկն իրավունք չունի տրորել մյուսի ոտքը»: Ահա այս է գլխավոր կանոնը, որին ոչ բոլորն են հետևում, քանի որ սեփական կանոնների փաթեթն են առաջարկում: Այստեղ հաճախ է մեկը մյուսից նեղանում, թե ինչու իր փոխարեն մյուսի հետ է պարում: Մեկը մյուսին ցույց է տալիս, որ հենց իր հետ է տանգո-վալսն առավել գրավիչ դառնում, և որ մրցույթը տանուլ չտալու համար բեմահարթակը հենց իր հետ է պետք կիսել: Պարային աճպարարները աչքի են ընկնում իրենց հանդերձանքով, հատկապես կոշիկներով: Նրանցից մեկն անդավաճան է մնացել իր վաղեմի մասիկներին: Մյուսը ձմեռային երկարաճիտքերով քանդում է պարահրապարակի մանրահատակը: Այն երրորդը դեռ լիովին չի կողմնորոշվել՝ որ կոշիկներն են իրեն վայելում: Մեկ այլ տաղանդավոր կատարող որոշել է բոբիկ հանդես գալ՝ անձայն և ծածուկ, բայց կտրուկ: Իսկ պարային ողջ համարի պարուսույցը կարծես թե ժամանակն է: Վերջիվերջո նրանն է վճիռը: Չէ՞ որ նա է ժյուրին: Մարտ 22-25, 2017 Վահե Սալահյան | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1567 reads | 26.03.2017
| |