ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳԻՏՊՐՈՊԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՀՐԵԱ ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՐԻՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
13.07.2017 \ 11:54 Reads: 2315
Իրոք, Հայաստանում ցավով են ընկալում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը։ Բայց ոչ թե նրա համար, որ դուք ծախում եք, իսկ ադրբեջանցիները` գնում։ Ինչպես ասում են, բիզնեսը բիզնես է։ Բայց, հավանաբար, Ձեր մակարդակի մտածող մարդիկ և քաղաքական գործիչները չգիտեն կամ չեն ցանկանում գիտենալ, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ապրիլյան պատերազմի  օրերին սպանում էին հայ խաղաղ բանակիչներին, այդ թվում երեխաներին։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԻՆՔՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՒ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
06.07.2017 \ 14:08 Reads: 1649
Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող  ահաբեկիչների գործունեությունը համակարգվում  է Ալիեւի թիկնազորի անդամի կողմից:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57 Reads: 3340
Հետաքրքիր է նշել,   որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ԱԼԲԵՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
05.07.2017 \ 11:05 Reads: 10396
Խոսքի և ժեստերի անհամատեղելիությունը և իրարամերժությունը ցայտուն կերպով ի հայտ եկան քաղաքական կյանքում: Պարզ դարձավ, որ ամբիոնից,  լրագրի էջերից կամ ռադիոյով փայլուն, խելացի ու բովանդակալից  կերպով հանդես գալը, հաջողության կեսն է: Եթե անտիկ աշխարհի հռետորական արվեստի մեծագույն վարպետներ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնը, ինչ որ հրաշքով հայտնվեին հեռուստատեսի էկրանին արդյո՞ք  կթողնեին նույն էֆեկտը:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ. «ԼՈԿԱԼԻՏԻՍ»
22.06.2017 \ 12:32 Reads: 3026
Համաձայն այդ տեսության, դիվանագետը երկար տարիներ աշխատելով օտար երկրում աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին բերում է լոյալության բացարձակ նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապցիան, այնքան անվերադարձ է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ ԶՈՐՔՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ՄԱՐԴՈՒ ՄԻՋՈՎ»
21.06.2017 \ 12:19 Reads: 3181
Քսերքսեսի դաժանությունն ազգություն չի ճանաչել: Նույն կերպ նա վարվել է յուրայինների նկատմամբ: Աթենքից նահանջելիս արքան փյունիկյան նավով մեկնել է Ասիա: Նավարկության ժամանակ ուժեղ հողմ է բարձրացել. նավաբեկությունը դարձել է անխուսափելի:
ՋՈՀԱՐՐԻԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
17.06.2017 \ 19:15 Reads: 3612
Ստացվում  է, որ շատերը որպես ինքնաբացահայտման գործիք օգտագործում են համեմատությունը: Այնինչ,  ինչպես ասում էր Զիգմունդ Ֆրոյդը,  միակ մարդը, ում հետ պիտի համեմատվեք, դա դուք եք անցյալում, և միակ մարդը, ումից լավը պետք է լինեք, դա դուք եք ներկայում:    Այստեղ դժվար ոչինչ չկա, օրվա վերջում, ինքնավերլուծություն անելով, մի քանի րոպե տրամադրեք և համեմատություն արեք՝ ինչպիսին էի ես երեկ, ինչպիսին եմ այսօր և ինչպիսին պիտի լինեմ վաղը:  Արդյունքում դուք կկարողանաք բացահայտել ինքներդ ձեզ և հստակեցնել անհրաժեշտ փոփոխությունների ցանկը: 
ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
17.06.2017 \ 19:11 Reads: 9519
Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել  հարցը, սակայն, ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմնակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան, միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից:
ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԲԱ՞ՐՁՐ Է ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
12.06.2017 \ 00:18 Reads: 1182
Օրերս աևմտյան հեղնակավոր վերլուծական կենտրոններից Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել էր 40 էջանոց զեկույց «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերնագրով: Զեկույցում Միջազգայի ճգնաժամային խմբի փորձագետները կանխատեսում են, որ շատ մեծ հավանականություն կա Արցախում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկման:
«2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - մասնավորապես ասված է վերոհիշյալ զեկույցում:
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՌՆԱՐԱՆՈՒՄ
10.06.2017 \ 01:43 Reads: 2454
«Արաբական ՆԱՏՕ»-ի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է շահարկել մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները հակահայկական, հակաարցախյան գործունեություն ծավալելու համար։ Արաբական-մուսուլմանական  ֆորումներում Բաքուն ջանք չի խնայելու արցախյան հիմնահարցին կրոնական բնույթ հաղորդել։
ՆԻԿՈՍԻԱՆ ՃՇՏՈՒՄ Է ՍԼԱՔՆԵՐԸ ԵՒ ԸՆԴԳԾՈՒՄ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
06.06.2017 \ 23:15 Reads: 1529
Մեջբերենք Կիպրոսի արտգործնախարար Յոաննիս Քասուլիդեսի հայտարարությունը, որը արվել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Նա ասել է, որ սխալ է զուգահեռներ անցկացնել բռնագրավյալ Հյուսիսային Կիպրոսի եւ Արցախի խնդիրների միջեւ, որովհետեւ` «Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնագրավվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայկական պատմական տարածք է. նրանք մի՛շտ այնտեղ են եղել, պայքարել են իրենց ապահովությունը երաշխավորելու համար եւ անկախություն են հռչակել»։
ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ
06.06.2017 \ 00:39 Reads: 2428
Իրականում հնդկական մշակույթը շատ հարուստ է, խորը և փիլիսոփայական: Այն, ինչ ցուցադրվում է վերջերս, դա այդքան էլ աղերս չունի իրական հնդկական մշակույթի հետ։ Հնդկաստանը մի երկիր է, որտեղ կա մշակութային բազմազանություն, այս երկիրը գույներով լի է, հնդիկները շատ բարի և դրական մարդիկ են։ Բոլիվուդյան մակարդակի մասին խոսելիս կարող եմ ասել՝ այս երկրում շատ զարգացած է կինոարտադրությունը, նաև հրաշալի մուլտեր կան՝ ուսուցողական, խրատական, սակայն դրանք հայ հեռուստադիտողին երևի հասանելի չեն, այդ իսկ պատճառով կա ոչ ճիշտ կարծիք։
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
05.06.2017 \ 23:18 Reads: 3959
ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ  լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և  աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին:
ՆԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ. ՆՎԻՐՈՒՄԸ ՄԵԾ Է, ԱՅՆ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ ՉՈՒՆԻ
30.05.2017 \ 17:58 Reads: 2692
Ավելի մեծ պատասխանատվություն զգացի և ավելի պարտավորված, որ արդարացնեմ պարգևս։ Անկախ ամեն ինչից, միշտ շատ սիրել եմ ու կսիրեմ Արցախը, այստեղ գտել եմ իմ կյանքի իմաստը՝ հնարավորինս ծառայելու եմ Արցախին, արյունակցական կապով եմ արդեն կապվել Արցախին: Աղջիկս Մոսկվայից տեղափոխվեց Ստեփանակերտ, ապրում է այստեղ, ապագա թոռնիկներս արցախցի կլինեն ու կապրեն, կպաշտպանեն այս հրաշք երկիրը:
« 1 2 ... 16 17 18 19 20 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com