ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՊԱՐՏՎԵՑ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՅՑԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
29.05.2017 \ 15:20
Reads: 6736
Ամերիկացները փորձում են համատեղել անհամատեղելին՝ հավանաբար մոռանալով, որ նորագույն պատմությանը հայտնի չեն արաբական երկրների համատեղ պայքարի օրինակներ։ Արաբների քաղաքական միասնականությունը կառուցված է սահարական ավազի վրա։
ՐԱՖՖԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ. ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
27.05.2017 \ 00:03
Reads: 2993
Երկրի տնտեսության առաջընթացի, պետական-մասնավոր ի՞նչպիսի համագործակցության ձևաչափ է պետք մշակել: Սփյուռքի ներուժը ի՞նչպես և ի՞նչ չափով օգտագործել ,Հայաստանի զարգացման համար։ Ի՞նչպես դարձնել մեր երկիրը գրավիչ օտար ներդրողների համար: Այս և այլ հարցեր շուրջ զրուցեցինք լիբանանահայ Րաֆֆի Սեմերջյանի հետ, ով հանդիսանում է․ տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի խորհրդի անդամ, Մերձավոր Արեւելքի Որակի Ասոցիացիայի հիմնադիր անդամ:
ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ, ԾԵԾԵԼՈՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ, ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆ «ՍԱՐՍԱՓԵԼԻ ԹՈՒՐՔԻ» ԿԵՐՊԱՐԸ
25.05.2017 \ 12:24
Reads: 1555
Այս դաժան ծեծկռտուքն ավելի մեծ վնաս հասցրեց Թուրքիայի վարկանիշին Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, քան մյուս գազանությունները, որ վերջերս իրականացվել էին Թուրքիայի ներսում թուրք զինվորների, ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից: Թուրք ժխտողականներն անընդհատ բողոքում են, որ Հայոց ցեղասպանության հարցով հայկական «քարոզչությունը» արատավորում է թուրքերի համբավն ամբողջ աշխարհում՝ անտեսելով այն փաստը, որ հենց թուրքերն են խաթարել իրենց սեփական իմիջը՝ իրականացնելով սարսափելի զանգվածային հանցագործություններ:
ԻՍԼԱՄԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍՊՆՅԱԿՈՎ
23.05.2017 \ 22:21
Reads: 1329
Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից բխած Ռիադը հակաահաբեկչական կենտրոն դարձնելու համաձայնությունը երեւութապես սաուդակենտրոն տարածաշրջան ձեւավորելու նախանիշերն են փոխանցում։
ՍԻՄՈՆ ԱՅՆԷՃԵԱՆ. ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ
20.05.2017 \ 12:44
Reads: 4227
Հարցազրույց ՀՅԴաշնակցության Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանի հետ:
ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
20.05.2017 \ 12:28
Reads: 3348
2010 թվականին լույս տեսած իմ «Դիվանագիտություն» գրքում ես զետեղել էի «Արհամարե՞լ, լռե՞լ, թե՞ պատասխանել» խորագրով մի հոդված, որի հակահերոսը ճանաչված քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն էր: Նա նույնքան ճանաչված է որպես արմենաֆոբիայով տառապող գրչակ, որն անցնող տարիների ընթացքում չմարող եռանդով շարունակում է իր հակահայկական, չարանենգ և կեղտոտ աշխատանքը։
ՍԱՄԻՐ ԽՆԱՅԶԻՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է
13.05.2017 \ 22:35
Reads: 3538
Սամիր Խնայզիրը ազգությամբ արաբ գործարար է, նա 1995 -ից ապրում է Հայաստանում, գործարարը մեր երկրում հիմնեց «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» սուրճի վերամշակման արտադրությունը, որը Հայաստանում սուրճի խոշոր ներմուծող ընկերություններից մեկն է։ Բացի բիզնեսից, այսօր Սամիր Խնայզիրը շատ կարևոր գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով հայ-լիբանանյան գործարար կապերի կայացմանը։
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԽԵԼՔՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
12.05.2017 \ 11:33
Reads: 2335
Չերչիլի հայտնի “չկան մշտական դաշնակիցներ” պնդումը ուղիղ համեմատական է Ալեքսանդր Երրորդի քիչ հայտնի “Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից՝ բանակ և նավատորմ” խոսքերին: Ինչից էլ պարզ է դառնում, որ յուրաքանչյուրը իր շահերին է ընդառաջ գնում՝ ռազմավարական առաջնահերթությունների աստիճաններով:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
12.05.2017 \ 08:44
Reads: 3275
Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԸ ԻՐԱՆՈՒՄ
11.05.2017 \ 18:16
Reads: 1425
Գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ այդ շարքում պոպուլիստական-զինանոցը, որն անշուշտ դիմագրավելու հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:
ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԸ ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ
09.05.2017 \ 23:52
Reads: 2790
Ռուսաստանում և Հայաստանում «Հովիկ Ստուդիո»-ի բաժանմունքների ավելացման և ընդլայնման հետ միասին աճում է սաների թիվը, և այսօր նրանք արդեն 500-ից ավելին են, հետևաբար այն պետք է համարվի աշխարհում հայկական ամենամեծ պարային ընտանիքը։ Ներկայացնում ենք հարցազրույց Հովհաննես Գասպարյանի անվան («Հովիկ ստուդիո») պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի հետ։
ՀԱԿՈԲ ՄՈՆՋՅԱՆ. ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
07.05.2017 \ 21:52
Reads: 2828
Սիրիահայ ոսկերիչ Հակոբ Մոնջյանն արդեն հինգ տարի է՝ ապրում է Հայաստանում: Հալեպում, ոսկերչությանը զուգահեռ,Հակոբ Մոնջյանը զբաղվել է հավաքչական աշխատանքով: Նա ունի ոսկերչական գործիքների հավաքածու, որից որոշ նմուշներ հանձնել է Հայաստանի ազգագրության թանգարանին: Սակայն հավաքածուի մեծ մասը մնացել է Հալեպում, ինչը և մտահոգում է սիրիահայ արհեստավորին: Ներկայացնում ենք հարցազրույցը Հակոբ Մոնջյանի հետ:
ԳԵԹ ՄԻ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ...
04.05.2017 \ 12:02
Reads: 2274
Մարդկային ամենատարրական ակնկալիքից ելնելով՝ իրանահայը չարժանացավ գեթ մի սփոփիչ-ցավակցական խոսքի կամ ուղերձի ու արտահայտության, որն ուղղված լիներ եթե ոչ գործադիր, դատական ու օրենսդիր իշխանության նախագահների, թեկուզ երկրորդ-երրորդական պատասխանատուի կողմից:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
04.05.2017 \ 11:18
Reads: 2038
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար: