ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՄԵԾ ԱՍՏՂԸ. ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (օրիգինալ ձայնագրություն)
Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հաղորդումը, որն ընդմիջվում էր նրա մասին ասված նշանավոր այլ գիտնականների խոսքերով և նրա սիրած երգերով ու բանաստեղծություններով, եթերում հնչելուց հետո ակադեմիկոսի օգնականը՝ Օկտա Արևշատյանը, խնդրեց ձայնագրության կրկնօրինակը՝ անվանի գիտնականի անձնական արխիվում պահելու համար:
07.02.2013 \ 15:57
Reads: 6867

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈ՞Ր
Երբ մենք խոսում ենք Ամերիկա ներգաղթած պիոներների մասին, միանգամայն հեռու ենք նրանց փնովելու կամ այդ երկրի արժանիքները թերագնահատելու մտքից: Քավ լիցի: Երիցս ճիշտ են նրանք, ովքեր արտագաղթի համար ընտրում են հենց ԱՄՆ-ը: Ճիշտ են նաև Հայաստանը լքողները, երբ առաջին հերթին իրենց անուրջներում տեսնում են Ազատության արձանն ու Նյու Յորքի երկնաքերները:
06.02.2013 \ 15:57
Reads: 2636

ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են:
05.02.2013 \ 15:58
Reads: 2507

ԱԹԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Ք. ա. 507 թվականին աթենացիները պատվիրակություն են ուղարկում պարսիկների մոտ` խնդրելով նրանց օգնությունը Սպարտային հնազանդեցնելու համար: Դա Աթենքի դիվանագիտության ճակատագրական, աններելի վրիպումներից էր:
04.02.2013 \ 03:19
Reads: 2541

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՆԳՈ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
31.01.2013 \ 15:59
Reads: 4594
Ազգությունից` ազգություն մարդկանց անձնական գոտիների չափերը տարբերվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկադինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար ընդունելի է, որ դրանք առնվազն կես մետրից պակաս չլինեն: Այդ երկրների բնակիչները չեն սիրում ‹‹մոտիկ խոսողներին›› (‹‹close talker››):
ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ (մաս 2-րդ)
Ագամեմնոնը կռվից դառնում է տուն, ուր նրա բացակայության ժամանակ կինը` Կլիտեմնեստրան, կապվում Էգիսթոսի հետ: Նրանք ստորաբար սպանում են Տրոյայի հերոսին և վախենալով, որ Ագամեմնոնի տղան` Օրեստեսը, մի օր կլուծի հոր վրեժը, փորձում են նրան էլ սպանել: Օրեստեսի քույրը` Էլեկտրան, թաքցնում է եղբորը:
29.01.2013 \ 16:00
Reads: 2533

‹‹ԻՄ ՏԱՐԱԾՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է››
Մարդկային հաղորդակցության համար առանցքային կարևորություն ունի իրար հետ շփվող անձանց միջև ընկած տարածության չափը: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ սանտիմետրերը և մետրերը մարդկանց կոնտակտների հաջողության կամ անհաջողության գործում: Պարզվում է, որ կարող են:
26.01.2013 \ 15:48
Reads: 3170

ԱՐՏԱՔՍՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՔՍՈՐԻ ՏԵՍԱԿ
Արտաքսումն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր: Ունենալով ավելի շուտ քաղաքական, քան իրավական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ` երկրից վտարելու նպատակով (առանց դատավարույթի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը ոչ թե պատժում էր զանցանքը, այլ բացառում էր այն:
26.01.2013 \ 03:20
Reads: 3421

ԲԺԻՇԿ, ՈՐՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է
Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես ամեն անգամ արտասահմանում քիչ թե շատ հայտնի հայ դեմք տեսնելիս երկակի զգացում եմ ապրում: Հպարտության եւ ափսոսանքի: Թե ինչու եմ հպարտանում` բացատրելն ավելորդ է: Իսկ ափսոսանքը պայմանավորված է պարտվածի բարդույթով:
23.01.2013 \ 15:49
Reads: 3872

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
20.01.2013 \ 15:51
Reads: 6083
Աշխարհի շատ բեմերում փառաբանված Վահրամ Փափազյանը 1950-ական թվականների կեսից վերջնականապես բնակություն հաստատեց Երևանում: Մինչ այդ, հյուրախաղերի եղած ժամանակ նա հրավիրվում էր ռադիո՝ ձայնագրության: Առաջին ձայնագրություններն են՝ հատվածներ «Օթելլոյից», «Համլետից» և «Դիմակահանդեսից»: Ու թեև ձայնը առաջվանը չէր, բայց ինչպե՜ս էր տիրապետում դրան, ի՜նչ կատարում էր:
ՓԱՓԱԶՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (օրիգինալ ձայնագրություն)
20.01.2013 \ 01:10
Reads: 3707
Ականջիս
հնչում է Վահրամ Փափազյանի խոսքը. «Ձայնագրեցի, որովհետև վաղը Շանթին կարդարացնեն,
բայց Փափազյան չի լինի, որ կարդա»: Տարիներ
անցան, Փափազյանի կանխատեսումն իրականացավ: Մեծ վարպետի կատարմամբ հիմա ի՜նչ հույզերով
ենք լսում «Իջեք, իջեք, երազներ» կիսերգը, ի՜նչ հպարտություն է, որ ունենք այդ ձայնագրությունը:
ՆԱՎԹԸ
XX եւ XXI դարերում պատմական զարգացման ընթացքը որոշող հիմնական գործոնը նավթն է: Քաղաքականությունը, իշխանությունը, նավթը` հոմանիշներ են: Այս տրիպտիխն ավելի համոզեցուցիչ է երեւում, երբ նայում ես ԱՄՆ-ի քաղաքական իսթեբլիշմենտին:
18.01.2013 \ 15:52
Reads: 3186

ՆՊԱՐԵՂԵՆԻ ԱՐՔԱՆ
Ուզո՞ւմ ես գրել անվանի
հայի մասին, այցելիր ‹‹Գալուստյան›› նպարեղենի խանութ: Այն քո ապրելատեղին
շատ մոտ է` հինգ հարյուր մետրի վրա, Լեքսինքտոն ավենյու-28-ի անկյունում...
18.01.2013 \ 15:52
Reads: 4212

ԱՌԱՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 1-ին)
1972թ. Ֆրանսիայում հրատարակված ‹‹L’Armenié›› տեղեկագիրը
աշխարհի երեւելի հայերի` Անաստաս Միկոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ
Ալիխանյանի, Արամ Խաչատրյանի, Անրի Թրուայայի, Վիլյամ Սարոյանի, Գառզուի,
Գալուստ Գյուլբենկյանի եւ կարդինալ Աղաջանյանի կողքին նշում է դիվանագետ
Համազասպ Հարությունյանի անունը: Նա դասվում է Չիչերինի, Կարախանի,
Կոլոնտայի, Լիտվինովի, Գրոմիկոյի, Վինոգրադովի, Զորինի, Տրոյանովսկու եւ
խորհրդային մյուս ականավոր դիվանագետների շարքին:
16.01.2013 \ 15:54
Reads: 3476
