ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ (մաս 2-րդ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Արտագաղթողը կրկնակի մայրասպա՞ն Ինչպես տեսանք, մայրասպանությունը սկիզբ է առել հին Հունաստանում: Բայց ինչո՞ւ է մայրասպան մակդիրը տրվում ամերիկացիներին: Հոգեվերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան արտագաղթին բնորոշ է մայրասպանությունը, ընդ որում` կրկնակի մայրասպանությունը: Ինչո՞ւ կրկնակի: Որովհետև, բացատրում են Ֆրոյդի հետնորդները, իմիգրանտը նախ սպանում է մորը, երբ թողնում է մայր հայրենիքը, ապա գալով նոր երկիր` խիստ անհարգալից է վերաբերվում նրան, ինչպես կվարվեն անբարոյական կնոջը. բռնաբարում է Ամերիկայի բնությունը, հետո աշխարհով մեկ աղմուկ է բարձրացնում էկոլոգիայի խնդիրների և շրջապատի աղտոտման մասին: Դաժան է ասված: (Ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի իմ հայրենակցի դեմքի արտահայտությունը, եթե ‹‹Զվարթնոց›› օդանավակայանում մեր արտագաղթողի ականջին փսփսան. ‹‹Կրկնակի մայրասպան››: Եթե կնոջը չեն հարգում, նրա ներկայացրած երկիրը նույնպես չեն հարգում, այն չեն դիտում որպես մայր հայրենիք: ԱՄՆ-ում այսօր էլ այդպիսի կատեգորիա գոյություն չունի: Բացի դրանից` այստեղ գաղթած պիոներներին խորթ է Եվրասիական արեալում իշխող մշակութային սիրային-հոգեբանական մթնոլորտը: Այն կնամեծարությունը, որը տարածված է Եվրոպայում, եկվորները չեն բերել Նոր աշխարհ: Ուժ, մկան, փող, բրուտալ սեքս: Սա է հարգի եղել Նահանգներում: ![]() Երկու խումբ տղամարդկանց` ամերիկացիների և ասիացիների ենթարկել են թեստի: ‹‹Դուք ընտանիքով` մայր, կին, երեխա, դուրս եք եկել ծովային ճամփորդության: Ձեր նավը սկսում է խորտակվել: Միայն դուք գիտեք լողալ և կարող եք փրկել ձեր ընտանիքի միայն մեկ անդամի: Ո՞ւմ կընտրեք››: Ամերիկացիների պատասխանը. երեխային - 90%, կնոջը - 10%, մորը - 0%: Ասիացիների 100%-ը ցանկություն է հայտնել փրկել մորը: ‹‹Նոր կին կառնենք և երեխաներ կունենանք, նոր մայր չենք կարող ունենալ››,- ասել են նրանք: Ի դեպ, մոր հանդեպ տածած զգացմունքների առումով հռոմեացիների ժառանգորդ իտալացիները հետ չեն մնում ասիացիներից: ‹‹Ես հարգում եմ կնոջս, երես եմ տալիս սիրուհուս, սիրում եմ մորս››,- ասվում է իտալական անեկդոտում: Mama mia ասելիս իտալացին ընկնում է էքստազի մեջ: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ՍԿԻԶԲԸ՝ ԱՅՍՏԵՂ
| |
ԱՐՏԱԳԱՂԹ | |
2534 reads | 29.01.2013
| |