ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՁԱՅՆԸ (օրիգինալ ձայնագրություն)
Երբ դահլիճում լսվեց Իսահակյանի խոսքը, հուզմունքի ալիք բարձրացավ, յուրաքանչյուրը զգաց, որ Վարպետի այս ելույթը եթե ոչ վերջինը, ապա վերջիններից մեկն է: Ցավոք, եղավ վերջինը: Աշնանը Իսահակյանն արդեն մեզ հետ չէր:
21.02.2013 \ 16:10
Reads: 5266

ՄԱՏՈՒՑՈՂ ՊԱՏՐԻԿԸ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Մի օր պետական ազդեցիկ այրերից մեկը, որ իրավասու էր նաև ԱԳՆ-ի համար, զանգահարում է փոխնախարարներից մեկին.
– Դուք ստեղծելո՞ւ եք արարողակարգային բաժին,– հարցնում է նա:
– Անշուշտ,– լսվում է պատասխանը:
– Ես ունեմ այդ բաժնի ղեկավարի թեկնածու: «Արմենիա» հյուրանոցի մատուցող Պատրիկը,– անառարկելի տոնով ասում է պետական այրը:
Փոխնախարարը գիտեր Պատրիկին, որը սուրճ էր մատուցում կառավարական ընդունելությունների ժամանակ: Բարեկիրթ և փորձված մատուցող էր: Բայց ընդամենը մատուցող:
21.02.2013 \ 02:53
Reads: 3109

– Դուք ստեղծելո՞ւ եք արարողակարգային բաժին,– հարցնում է նա:
– Անշուշտ,– լսվում է պատասխանը:
– Ես ունեմ այդ բաժնի ղեկավարի թեկնածու: «Արմենիա» հյուրանոցի մատուցող Պատրիկը,– անառարկելի տոնով ասում է պետական այրը:
Փոխնախարարը գիտեր Պատրիկին, որը սուրճ էր մատուցում կառավարական ընդունելությունների ժամանակ: Բարեկիրթ և փորձված մատուցող էր: Բայց ընդամենը մատուցող:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս չորրորդ)
Հիմա Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ ունի մեկ, նույնիսկ մի քանի ատրճանակ: Այդ ‹‹տղաների›› միջոցով կարելի է գնել ոչ միայն ‹‹մակարով›› կամ ‹‹կալաշնիկով››, այլև` նույնիսկ իսկական գնդացիր: Եվ հենց նույն հեղինակավոր գրողի ասելով, բավական է, որ Նուվարիշ Կարաբախլին այցելի Ժողովրդական ճակատի շտաբ և խնդրանքը շշնջա Գլխավոր Բեյի ականջին:
21.02.2013 \ 01:32
Reads: 3849

ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԳՏՆՎԵԼԸ ՆՐԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԷՐ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 5-րդ)
Խորհրդային Միության 70-ամյա պատմությունը ցույց է տվել, որ ազգային կադրային քաղաքականությունը հեռու էր Սահմանադրության տառից եւ հավասարության վերաբերյալ սոցիալիստական գաղափարախոսությունից, ըստ որոնց կադրերը պետք է որ գնահատվեին իրենց կարողությունների եւ ընդունակությունների համաձայն, անկախ ազգային պատկանելությունից: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ էր:
20.02.2013 \ 16:02
Reads: 2403

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երրորդ)
Առաջին անգամ ընտանիք կազմելու փորձ Նուվարիշն արել էր տասնհինգ-քսան տարի առաջ: Սիրած աղջկան առանց նշան, առանց հարսանիք, առանց օժիտ և առանց ձևականության նա նստեցրեց տաքսի ու բերեց հայրական տուն: Լավ, հարսանիքը գլուխը քարը, բայց Նուվարիշի մայրը ոչ մի կերպ կուլ չտվեց, որ հարսն անօժիտ է: Կեսուրի հետ մեկուկեսամսվա կռիվներից հետո հարսը հավաքեց ունեցած-չունեցածը` տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ:
20.02.2013 \ 01:32
Reads: 3919

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Եվ այսպես. ինչպիսի՞ն պետք է լինի մեր՝ հայերիս և թուրքերի միջև հաստատվելիք փոխադարձ հանդուրժողականության ճարտարապետությունը: Տվյալ դեպքում մենք ի նկատի ունենք թուրք էթնիկ հանրույթն ամբողջությամբ՝ ներառյալ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող անդրկովկասցի թուրքերին:
20.02.2013 \ 00:51
Reads: 2424

ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
-Գնդապետ, Լիբանանը Խորհրդային Միության բարեկամ պետություն է:
–Ի՛նչ լավ է: Երբ վերադառնամ դեսպանություն, անմիջապես կհեռագրեմ Մոսկվա, որպեսզի այնտեղ հանգիստ քնեն,– նույն տոնով պատասխանում է Մնացականյանը:
Այս երկխոսությունը` որպես «Հայկական ռադիոյի» անեկդոտ, երկար պտտվում էր Բեյրութի և Դամասկոսի դիվանագիտական կորպուսներում:
17.02.2013 \ 02:54
Reads: 2428

–Ի՛նչ լավ է: Երբ վերադառնամ դեսպանություն, անմիջապես կհեռագրեմ Մոսկվա, որպեսզի այնտեղ հանգիստ քնեն,– նույն տոնով պատասխանում է Մնացականյանը:
Այս երկխոսությունը` որպես «Հայկական ռադիոյի» անեկդոտ, երկար պտտվում էր Բեյրութի և Դամասկոսի դիվանագիտական կորպուսներում:
«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երկրորդ)
Ընդամենը մի տաս-տասնհինգ օր առաջ Ֆարզանին հենց այստեղ, այս վիրահատարանում, 14-15 տարեկան մի հայ աղջկա ենթակեց շատ բարդ վիրահատության, որին Աստված գիտե, թե ինչպես էին հիվանդանոց հասցրել: Մետրոյում, ուր միշտ լիքը մարդ կա, մի քանի կին-ադրբեջանուհի հարձակվել էին աղջկա վրա և հարյուրավոր մարդկանց աչքի առաջ հաշվեհարդար տեսել նրա հետ: Իսկ դրանից մի քանի օր առաջ ինչ-որ պոետ-դեգեներատ ներխուժել էր հիվանդանոց և ծեծելով կաբինետից դուրս էր քշել քառասուն տարի սրտաբանական բաժանմունքում աշխատած բժշկին: Դրանից հետո հիվանդանոցում ոչ մի հայ չմնաց` ոչ բժիշկ, ոչ էլ օժանդակ ծառայող: Ոմանք թաքնվեցին տներում, ոմանք էլ հեռացան Բաքվից:
17.02.2013 \ 01:33
Reads: 4336

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին
Պառավ հանդերձապահուհու առեղձվածային մահը, անվանի դերասանի մահաբեր կատակը և կուստոմս-ատրճանակը
14.02.2013 \ 01:33
Reads: 6533

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՄԱՀԱԲԵՐ Է
Դեսպաններին նետում են ջրհորը և իրենց հատուկ հակիրճ ոճով ասում. «Ջուրը խմեք, տակի հողն էլ կերեք»:
13.02.2013 \ 03:18
Reads: 3251

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փոլ Վիթեքի տեսությունն ունի նաև իր կողմնակիցները մեր օրերի օսմանագետների շրջանում: Նրանցից կարելի է նշել Մեթին Հեփերի տեսակետը, որ գտնում է, որ այն հանգամանքը, որ օսմանայն պետությունը առաջացավ որպես ՙղազիների պետութ-յուն՚, հանգեցրեց նրան, որ բանակը ՙբանալի՚ դերակատարում ստացավ:
12.02.2013 \ 16:04
Reads: 3422

«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին:
11.02.2013 \ 03:18
Reads: 3356

ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած:
10.02.2013 \ 15:56
Reads: 2415

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՉՔԱՉԱՓԸ
Կան ղեկավարներ, որոնք դյուրությամբ խախտում
են ենթակաների անձնական տարածքը: Եթե ‹‹բոսի›› դաստիարակությունը, մեղմ
ասած, ‹‹կաղում›› է, նա կարող է իրեն թույլ տալ մտնել նաև մարդկանց ինտիմ
գոտին: Եվ եթե նման անվայելուչ քայլին չի հետևում կտրուկ հակահարվածը,
պատճառը միայն հերարխիական կախվածությունը և աշխատանքը չկորցնելու
մտավախությունն է, ինչն ամենևին չի նշանակում, որ ոտնձգության զոհի
ապրումները դրանից պակասում են:
09.02.2013 \ 15:56
Reads: 3221
