ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
01.06.2020 \ 14:00 Reads: 1892
Մի քանի օգտատերեր, կարդալով չինական ստրատագեմաների մասին իմ հոդվածները, խնդրում են կրկին անդրադառնալ դրանց, հավանաբար Չինաստանի նկատմամբ Հայաստանում աճող հետաքրքրությունների ազդեցության տակ։ Սիրով կատարում եմ խնդրանքը։ Ստրատագեման,  չինարեն՝ չժիմոու, մոուլյումե, ցէլյուե, ֆանլյուե, չինական ռազմավարական  պլան է, որում հակառակորդի համար թաքնված է որևէ մի ծուղակ և խորամանկություն։ Ստրատագեման, ինչը ներառում է և' հնարամտություն, և'  խելացիություն, և' ճարպկություն, ծնվել է վաղնջական ժամանակներում  և շաղկապված է ռազմական ու դիվանագիտական գործառույթների հետ։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս հինգերորդ)
22.05.2020 \ 15:19 Reads: 3749
*Որդեգրելով «հեղափոխությունը վտանգի մեջ է» կարգախոսը՝ ընդունել և կիրառել օրենքներ, որոնք կոչված են փրկելու հեղափոխությունը և բացառելու նախկին վարչակարգի վերակենդանացման  հնարավորությունը։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս չորրորդ)․ «ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է ԱՅՍ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
19.05.2020 \ 23:59 Reads: 2456
Երբ  մեծ դանիացի Համլետը հնչեցրել  է այս դասական դարձվածքը, հավանաբար, մտքի ծայրով անգամ  չի անցկացրել, որ 400 տարի անց  իրենից շատ հեռու գտնվող փոքր մի երկրում՝ Հայաստանում, սխալներն շատ ավելի են լինելու, քան իր հայրենիքում։ Տարբեր ձևի և չափի՝ արհեստական, բնական, ձեռքբերովի։ Ամբողջության մեջ, թե  առանձին դրանք լուրջ վտանգ են ներկայացնում և կարող են կործանարար լինել երկրի ու պետականության  համար։
ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՆԱԽԻՋևԱՆԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ 2-ՐԴ ՃԱԿԱՏ Է ԲԱՑՈՒՄ․ ԴԵՍՊԱՆ
18.05.2020 \ 23:28 Reads: 1039
«Անդրադարձի» հյուրը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է։ Նա խիստ մտահոգված է Նախիջևանով և չի բացառում, որ  թրքական բանակն  այստեղից Հայաստանի համար 2-րդ ճակատ է բացում։ «Վաղուց ժամանակն է, որ միջազգային ֆորում հրավիրվի այդ հարցով»,-ասում է Արման Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պայմաններում Թուրքիան բոլորովին նոր խաղ է սկսել ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երրորդ)․ Պանդեմիան ահաբեկչության զե՞նք
18.05.2020 \ 14:13 Reads: 2664
Էքստերմիզմից զատ, ինչպես մինչև պանդեմիան, այնպես էլ այժմ, մեծ է ջիհադիստերի սպառնալիքը։ Իսլամիստների կարծիքով կորոնավիրուսը Աստծո պատիժն է «անհավատներին»։ «Իսլամական պետությունը» և «Ալ-Կաիդան» գտնում են, որ Ալահը վրեժ է լուծում իր թշնամիներից, հատկապես, չինական կառավարության կողմից ույգուրական մուսուլմանական փոքրամասնությանը հետապնդելու համար։ Իսկ Իրանի վարչակարգը վարակի տարածման համար մեղադրում է Իսրայելին և կորոնավիրուսն անվանում է «արևմտյան» կամ «սիոնիստական կենսաբանական զենք»։
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երկրորդ)
16.05.2020 \ 23:55 Reads: 2123
Հաշվված է , որ համաշխարհային տնտեսությունն այս տարի՝ 2020-ին կկրճատվի 3%-ով   և, եթե համաճարակը չնահանջի 2021 թվականին, ֆինանսների կորուստը կկազմի 9 տրիլիոն դոլար։ Հեռանկարն ավելի  մռայլ է։ Աշխարհը թաղվում է վերջին 100 տարվա ամենասուր  ճգնաժամի մեջ, և ամենաշատը տուժում է Եվրոպան, որի  տնտեսությունն իր մասշտաբներով երկրորդն է աշխարհում, իսկ բնակչությունը  450 միլիոն է։  Համաշխարհային տնտեսությունը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի շրջան, եվրոպականը՝ նույնպես, սակայն ավելի խորը։  Խուճապից զատ եվրոպացիների համար հատկանշանական են դառնում էգոիզմը և եսակենտրոնությունը։   Անտարբերությունը իտալացիների և   իսպանացիների նկատմամբ,  և կամ դիմակների ներկրման ժամանակ անվայելուչ միջադեպերը այդ տրամադրությունների ապացույցներից են։  
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս առաջին)
15.05.2020 \ 02:16 Reads: 4388
Quo vadis, Domine? Ու՞ր ես գնում  Աստված։ Այս խոսքերը Պետրոս առաքյալն ուղղեց Հիսուս Քրիստոսին, երբ նա Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքի ժամանակ հեռանում էր Հռոմից։ Ընդհանուր առմամբ, «Ու՞ր ես գնում Աստված» արտահայտությունը լսողին մտածել է տալիս, թե արդյոք նա ճի՞շտ է ապրում, հավատարի՞մ է արդյոք իր կյանքի նպատակներին, արժեքներին և այլն։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐ
14.05.2020 \ 11:33 Reads: 9384
Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո։
ՆՈՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ
01.04.2020 \ 18:48 Reads: 1078
Կորոնավիրուսի դեմ երկրագնդի հայտարարած պատերազմը ինչ որ տեղ ավարտ է ունենալու։ Անպայման: Ավելի ճիշտ՝ ճակատամարտը: Պատերազմն ավելի երկարատեւ հասկացություն է եւ հայտնաբար կենսագիտական հարթության վրա մարդկությունը պիտի շարունակի դիմագրավել համավարակների դեմ պայքարելու տարբեր տեսակի մարտահրավերները:
ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
19.03.2020 \ 00:25 Reads: 1620
Անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում։Թողնելով իր աշխատանքը՝ նա անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների և հյուպատոսների մոտ՝ փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու և նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար։ Պատահական չէ, որ Երևանի զբոսայգիներից մեկը կրելու է նրա անունը։
«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՔԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ». ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ՆԱԽԻՋԵՎԱՆԻՑ ԿՐԱԿՈՑԻՆ ԱԳՆ ԱՐՁԱԳԱՆՔԻ ՄԱՍԻՆ
12.03.2020 \ 00:24 Reads: 874
«Սա ավելի շատ դեպքերի արձանագրում է, քան գնահատական և ուժեղ հակահարված, որը պետք է լիներ նաև ավելի բարձր պետական մակարդակով»,- NewArmenia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2020թ. մարտի 11-ին Նախիջևանի կողմից մահացու կրակոցի առթիվ ԱԳՆ տարածած հայտարարությանն, ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ երեկվա միջադեպն այն դեպքն է, որին պետք է արձագանքի ամբողջ հանրապետությունը, քանի որ լուրջ ազդանշան է: «Իհարկե, չեմ կարծում, որ էստեղ ռազմական գործողություններ կարող են լինել, բայց սա փորձաքարի նման մի բան էր և կարող է ունենալ շարունակություն»,-զգուշացրեց նա:
ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2008-2013ԹԹ.
11.03.2020 \ 14:48 Reads: 1074
Ռուսաստանը այսօր կանգնած է քաղաքակրթական ընտրության կամ նույնականացման խնդրի առջև, որը նրա համար ոչ միայն ազգային անվտանգության խնդիր է, այլև այդ ընտրությունից են կախված երկրի արտաքին քաղաքականությունը, ներքին բարենորոգումները և արդիականացումը: Ցանկացած մեծ պետության համար հնարավոր չէ կանխատեսել երկրի ապագան՝ առանց որոշելու նրա քաղաքակրթական դերակատարումը:
ՊԱՏՄՈՒՄ ԵՆՔ՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ 1-ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՁևՈՎ. «Ի՞ՆՉ Է ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՐՑԸ և Ի՞ՆՉ ՉԷ»
11.03.2020 \ 03:28 Reads: 1293
Այնպես, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում էլ այնքան շատ են գիտակցված կերպով կամ անգիտակցաբար խեղված տեղեկությունները, որ կարևորություն չի տրվում արդեն, թե այդ տեղեկությունը որտեղից է ծագել, ինչ հիմք ունի։ Կարևորը, ինչպես գրողն է ասում, առանց գաղափար ունենալու՝ գաղափարը առաջ տանելն է, ցավոք։
ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
08.03.2020 \ 21:17 Reads: 1065
Վերջին տարիներին, երբ Թուրքիայի իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտան արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունում նախապատվությունը տվեց նեոօսմանիզմին, այդ գաղափարախոսությունն աստիճանաբար դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցք։
« 1 2 3 4 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com