ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երրորդ)․ Պանդեմիան ահաբեկչության զե՞նք
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական ԵՐԵՎԱՆ ՆԱԽՈՐԴԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ![]() Եվրոպայում այսօր աճում է դավադրության նոր տեսությունների՝ մարտականորեն տրամադրված մարդկանց թիվը։ Կորոնավիրուսը դետոնատորի դեր է խաղում բռնության կոչերի տարածման համար։ Սկզբում պանդեմիայի ահաբեկչական գործողությունները կրճատվեցին, քանի որ սահմանները փակվեցին, շարժումը պակասեց, ոստիկանների թիվն ավելացավ, մարդիկ ինքնամեկուսացվեցին։ Հետո, գործի անցան Եվրոպայի սրտում վերջին տարիներին երևան եկած ահաբեկիչները՝ աջ էքստրեմիստները, որոնք՝ օգտվելով պանդեմիայից, անորոշությունից, ընկճախտից և վախի մթնոլորտից սկսեցին սերմանել ատելություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ, տարածելով դավադրական տեսություններ և հրահրել «ռասայական պատերազմ»։ Աջ էքստրեմիստները կազմակերպում են ցույցեր էթնիկական փոքրամասնությունների դեմ, կազմակերպում են հարձակումներ ասիացիների, մզկիթների և սինագոգերի վրա։ Նրանք կորոնավիրուսը համարում են «կենսաբանական զենք», որով պետք է վարակել մուսուլմաններին և հրեաներին։ ![]() Անարխիստների այս խմբավորումները, որոնք ստացան «տեխնոֆոբեր» անվանումը, կասկածվում են Մեծ Բրիտանիայում և Նիդռլանդներում 5G ցանցային աշտարակների հրկիզման մեջ։ Աջ էքստրեմիստներից հետ չեն մնում ձախ ռադիկալները, որոնք կորոնավիրուսի համար մեղադրում են «կապիտալիստական համակարգին» և կոչեր են անում կազմակերպել ջարդեր ու անկարգություններ, հատկապես, Իտալիայի բանտերում։ Էքստերմիզմից զատ, ինչպես մինչև պանդեմիան, այնպես էլ այժմ, մեծ է ջիհադիստերի սպառնալիքը։ Իսլամիստների կարծիքով կորոնավիրուսը Աստծո պատիժն է «անհավատներին»։ «Իսլամական պետությունը» և «Ալ-Կաիդան» գտնում են, որ Ալահը վրեժ է լուծում իր թշնամիներից, հատկապես, չինական կառավարության կողմից ույգուրական մուսուլմանական փոքրամասնությանը հետապնդելու համար։ Իսկ Իրանի վարչակարգը վարակի տարածման համար մեղադրում է Իսրայելին և կորոնավիրուսն անվանում է «արևմտյան» կամ «սիոնիստական կենսաբանական զենք»։ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2665 reads | 18.05.2020
| |