ՓՈՒԼԵՐՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
06.03.2020 \ 00:50
Reads: 1246
Փուլերով բանակցության եղանակն ունի 35 տարվա պատմություն: Դրա սկզբնաղբյուրն են հանդիսացել բանակցության ամբողջ գործընթացի դիտարկումները: Եթե կարողանում եք որոշել այն վարվելաձևերը, որոնք մյուսներից ավելի արդյունավետ են, ապա վարժանքի միջոցով հնարավոր է մեծացնել ձեր գործողությունների արդյունավետությունը:
ԿԼԻՆԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ՈՉ
05.03.2020 \ 18:57
Reads: 3281
Առաջին քաղաքակրթությունից՝ Շումերներից սկսած պատերազմները, նվաճումներն ու բռնությունները պատմության անքակտելի մաս են կազմել։ Անցած յոթ ու կես հազար տարիների ընթացքում ընդամենը 360 տարի է խաղաղություն տիրել երկրագնդի վրա։ Այսօր էլ աշխարհի տարբեր ծագերում կռվում, կրակում և սպանում են։
ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՔՎՈՒՄ ԱՐԱԾ ՍԱԴՐԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
26.02.2020 \ 23:51
Reads: 1514
Ռուս-սիրիական համատեղ առճակատման դինամիկան կորոշի Թուրքիայի հետագա քաղաքական քայլերը, այդ թվում նաև կովկասյան ուղղությամբ։ Եթե նա անհաջողության մատնվի Սիրիայում, ինչի հավանականությունը բավական մեծ է, ապա կարող է ակտիվացնել գործողությունները մեր տարածաշրջանում, ինչին պետք է պատրաստ լինել։
ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԵՎ ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ
23.02.2020 \ 18:01
Reads: 1746
Մյունխենյան գործարքը Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից փաստացի համաձայնություն էր Ավստրիայի և Չեխոսլովակիայի հարցերում զիջումների գնալ նացիստական Գերմանիային և Իտալիային: Մի քանի տարի վարվող «խաղաղեցման քաղաքականությունն» ի վերջո իր պրակտիկ արտացոլումը գտավ 1938թ. կնքված Մյունխենի պայմանագրում:
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41
Reads: 5199
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
20.02.2020 \ 22:19
Reads: 1322
Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վերջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերաիմաստավորման համար:
ՄԱՐՄՆԻ ԼԵԶՎԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
19.02.2020 \ 14:07
Reads: 1332
Ճապոնիայում դուք պետք է ուշադիր հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կոշիկները պետք է լինեն նոր և անթերի մաքրված: Ամեն անգամ, երբ ճապոնացին խոնարհում է կատարում, նա ուշադրություն է դարձնում ձեր կոշիկներին:
«ՎԱՅՄԱՐՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
14.02.2020 \ 21:08
Reads: 1238
Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը «Վայմարյան եռանկյունուց» և ինչպիսի՞ն պետք է լինի նրա դիվանագիտությունն այդ երևույթի նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպության երկու անդամները Եվրոպայի առանցքային պետություններն են, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի եռանկյունու ապագան, հարկ է շարունակել ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նրանց հետ։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները կարծես թե զարգանում են վերընթաց գծով։ Անհրաժեշտ է ամեն կերպ զարկ տալ դրան և խորացնել բազմակողմ համագործակցությունը և' Ֆրանսիայի, և' Գերմանիայի հետ։
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՁԸ ԵՎ ԿԵՐՊԱՐԸ
10.02.2020 \ 16:55
Reads: 922
Հին Հունաստանում ընդունված էր, որ դեսպանին ընտրում էին ժողովրդական ժողովում, այսինքն համաժողովրդական քվեարկությամբ, որը նրա անձին տալիս էր հատուկ կշիռ և բարձրացնում նրա հեղինակությունը: Քանի որ դիվանագետը շատ պատասխանատու հանձնարարություններ կատարող անձ էր դիտվում, ուստի և գոյություն ունեին որոշակի, թեև չգրված, սակայն ընդունված սովորութային նորմեր. նրա տարիքը հիսունից պակաս չպետք է լիներ, նա պետք է լիներ համբերատար, դատող, պերճախոս և իր պոլիսում հեղինակություն վայելող անձնավորություն:
ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
10.02.2020 \ 01:49
Reads: 2016
Միջուկային համաձայնագիրը համարվում է Իրանի նորագույն պատմության հետհեղափոխական շրջափուլի դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը: Եթե ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի (2005-2013) նախագահության տարիներին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները որևէ լուրջ արդյունք չկարողացան ապահովել, ապա Հասան Ռուհանիի նախագահության շրջանում, ի վերջո, հաջողվեց հասնել համաձայնության, որն Իրանին հնարավորություն տվեց չեզոքացնել ռազմական հարձակման վտանգը, չեղարկել միջազգային պատժամիջոցների մեծ մասը, որոնք երկրի տնտեսությունը կաթվածահար վիճակի էին հասցրել, և միջազգային ասպարեզում ու տարածաշրջանում Իրանը հայտնվել էր բավական խոցելի իրավիճակում:
ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԱՊՍԸ
10.02.2020 \ 00:51
Reads: 1490
Ռուսաստանի արդի հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ պայմանավորվում են աշխարհաստրատեգիական գլոբալ երևույթներով, միջազգային հարաբերություններով և Կրեմլի հեռահար ծրագրերով։ Եթե ռուս-ուկրաինական հարաբերությունների հիմքում ընկած են ռազմա-քաղաքական հետաքրքրքություններ, ապա Բելառուսի հետ Մոսկվային հիմնականում կապում են տնտեսական շահերը։
ՋՈՆ ԱԴԱՄՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
05.02.2020 \ 09:36
Reads: 1304
Ջոն Ադամսը մահացավ հուլիսի 4-ին, Անկախության Հռչակագրի ընդունումից ուղիղ 50 տարի անց: Նրա վերջին խոսքերն էին՝ «Թոմաս Ջեֆերսոնը դեռ ողջ է»։ Իրականում Ջեֆերսոնը՝ նրա գլխավոր քաղաքական մրցակիցը, արդեն մահացած էր։ Նա մահացել է նույն օրը, մի քանի ժամ առաջ։
ՉԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԴԱԼԱՐ ՄԱՅՐԻՆԵՐԻ ՏԱԿ
03.02.2020 \ 01:41
Reads: 1401
Հիշենք անցյալ դարի քառասունական թվականների ներգաղթը, երբ Լիբանանից եկած մեր հայրենակիցները, հետպատերազմյան ծանր պայմաններում, մեծ ներդրում ունեցան երկրի վերականգնման ու զարգացման գործում։ Լիբանանահայերի ներկա սերունդը կարող է նույնն անել, և ավելին։ Օգնենք մեր հայրենակիցներին, դրանով իսկ օգնած կլինենք Հայաստանի առաջընթացին։
ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
02.02.2020 \ 22:51
Reads: 1273
1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։