ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳԸ
01.02.2020 \ 15:33
Reads: 1085
Դիվանագետը համապատասխան դիվանագիտական աստիճան ունեցող պաշտոնական անձն է, որի գործունեությունը առնչվում է այլ երկրների հետ քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների իրականացման ոլորտին: Դեսպանը կամ արտակարգ և լիազոր դեսպանը միջազգային դասակարգման մեջ ընդունված դիվանագիտական ամենաբարձր աստիճանը կամ պաշտոնն է: Դեսպանորդը կամ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը, դեսպանին նախորդող դիվանագիտական աստիճանն է կամ պաշտոնը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
27.01.2020 \ 18:20
Reads: 1108
Մասնակիցների փոքրաքանակ կազմով կոնֆերանսները սահմանափակվում են նախագահողի ընտրությամբ և քարտուղարության ստեղծմամբ, մինչդեռ մասնակիցների լայն շրջանակ ունեցողները բավականին բարդ կազմակերպական կառուցվածք ունեն՝ նախագահող, կոմիտեներ, ենթակոմիտեներ, աշխատանքային խմբեր, քարտուղարություն: Կոնֆերանսները սովորաբար ավարտվում են Եզրափակիչ ակտի ընդունմամբ, որը պարունակում է նրանց աշխատանքների արդյունքները և ընդունած որոշումների տեքստերը:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
24.01.2020 \ 21:05
Reads: 1127
Պետական կառավարման համակարգը ներառում է քաղաքական և վարչական միավորներ, որոնք էլ ձևավորում են հանրային քաղաքականությունը: Որոշում ընդունող սուբյեկտները կախված են երկրի կառավարման ձևից:
ՊՈՒՏԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԼՈՒԾԵԼ 2 ԽՆԴԻՐ, ԲԱՅՑ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԿԱՆԳՆԱԾ Է ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ. ԴԵՍՊԱՆ
24.01.2020 \ 00:50
Reads: 1097
ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին առաջարկվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Կստանձնի՞ Մեդվեդեւն այդ պաշտոնը, թե՞ ոչ, ի՞նչ զարգացում կունենա Ռուսաստանում ստեղծված այս իրավիճակը, ինչպե՞ս դա կազդի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ նախագահը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո. այս եւ այլ հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com-ը զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
Կստանձնի՞ Մեդվեդեւն այդ պաշտոնը, թե՞ ոչ, ի՞նչ զարգացում կունենա Ռուսաստանում ստեղծված այս իրավիճակը, ինչպե՞ս դա կազդի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, ի՞նչ է պատրաստվում անել ՌԴ նախագահը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո. այս եւ այլ հարցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com-ը զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ (ՐՀԱ (*))
23.01.2020 \ 20:27
Reads: 778
Այսպես թե այնպես, Թուրքիայի Հայոց նոր Պատրիարքը պաշտոնապես ձեռնադրվեց և դժգոհողների մեծ մասը, նախկին 12 տարվա վիճակից, իմ կարծիքով, գոնե, այո գոնե մասամբ բավարարվեցին... «չարյաց փոքրագույն» ասելով ...
ԵՐՐՈՐԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
20.01.2020 \ 10:36
Reads: 778
Տարածաշրջանային մակարդակում տարին սկսվեց նոր փուլի նախանշային իրադարձությամբ: ԱՄՆ-Իրան առճակատման հարաբերություններում գերլարված իրավիճակ ստեղծվեց ԱՄՆ նախագահի հրահանգով Իրաքում իրանցի զորավարի սպանությամբ:
ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ԴՈԿՏՐԻՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19.01.2020 \ 11:20
Reads: 1212
Միացյալ Նահանգների քաղաքական կոնտեքստում անչափ կարևոր է դոկտրին հասկացությունը: Դոկտրինը տվյալ պետության արտաքին քաղաքականության, գերակայության համակարգն է:1957թ. ի հայտ է գալիս Էյզենհաուերի դոկտրինը: Այդ դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավորություն ստանձնեց ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերել տարածաշրջանի երկրներին, որոնք դարձան ագրեսոր միջազգային կոմունիզմի համար: 1957թ. մարտին այդ ծրագրի իրագործման համար հատկացվեց 200 միլիոն դոլար:Էյզենհաուերի դոկտրինը բացասական արձագանք գտավ արաբական երկրների մեծամասնության կողմից:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
18.01.2020 \ 10:07
Reads: 1878
Պատմության մեջ ամենաերկար պատերազմը համարվում է Անգլիայի և Ֆրանսիայի միջև մղված հարյուրամյա պատերազմը, որը հարյուր տարի չի տևել, այլ հարյուր տասնհինգ տարի (1338-1453թթ.):
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՏԱՐԸ
09.01.2020 \ 13:16
Reads: 973
2017-ին մեկնարկած գազատարի կառուցման աշխատանքները տևեցին 2 տարի՝ արժենալով շուրջ 7 մլրդ դոլար: 1090կմ երկարությամբ գազատարի շինարարությունը ռուսական կողմի ջանքերով կարճ տևեց՝ մեկնարկելով ռուսական Անապա քաղաքից և ավարտվելով Ստամբուլի մոտակա Լյուլեբուրգազ քաղաքում: Հենց այնտեղ նախատեսված բացման արարողությանը մասնակցելու համար հունվարի 7-ի գիշերը Սիրիայից Թուրքիա է մեկնել Ռուսաստանի նախագահը: Պուտինը նախ առանձնազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՆԵՐԱԼ ՍՈԼԵՅՄԱՆԻԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ
09.01.2020 \ 11:06
Reads: 2190
Այն, ինչ տեղի ունեցավ Բաղդադի օդանավակայանում, լոկ ահաբեկչական գործողություն չէր, որի զոհը դարձավ գեներալ-լեյտենանտ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին՝ վերջին տասնամյակների Մեծ Մերձավոր Արևելքի ռազմա-քաղաքական լեգենդար դեմքերից մեկը, տարածաշրջանում իրանական պլաների և ծրագրերի հիմնական կազմակերպիչն ու իրագործողը, Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, Թեհրանի հարաբերությունների առանցքային մոդերատորներից մեկը։
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
08.01.2020 \ 10:26
Reads: 1794
Արտաքին գործերի նախարարությունը առավել հին նախարարություններից է բոլոր երկրներում: Այն ունի մի քանի հիմնական գործառույթներ՝ երկրի ներկայացում արտասահմանում և միջազգային հարթակներում, տեղեկատվություն դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով, վերլուծություններ և առաջարկություններ, խորհրդատվություն և առաջարկություններ երկրում բարձրագույն որոշումներ ընդունող անձանց:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ԿԱՐՈՏԱԽՏԻ ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
04.01.2020 \ 00:18
Reads: 3673
Քաղաքական դեպքերի զարգացումը կասկած չի թողնում, որ սկսվող տարին ավելի «բերքառատ», ավելի «արդյունավետ» է լինելու Անկարայի զավթողական նկրտումերի ուղղությամբ։ Արդեն մի քանի տարի է, որ նա մասնակցում է Լիբիայի տարածքում ընթացող ռազմական գործողություններին։ Կարելի է վստահաբար ասել, որ շուտով Թուրքիան միջերկրածովյան ավազանում կունենա երկու ռազմական կոնֆլիկտ, մեկը Սիրիայում, մյուսը՝ Լիբիայում։ Ինչու՞մն է խնդրի էությունը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ Է ՀԱՎԱՔԵԼ ՀԱՅ և ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
27.12.2019 \ 19:21
Reads: 1492
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ Ուկրաինայի հայերի միության տարեկան ամփոփիչ համաժողովը։ Սա միակ համաուկրաինական հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է երկրի բոլոր մարզերի հայկական համայնքները և երիտասարդական կազմակերպությունները։ Համագումարն ամփոփել է կառույցի պատմամշակութային, կրթական, սպորտի, կանանց հանձնաժողովների, մարզային համայնքների աշխատանքը։
ՍՐԲԱԶԱՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ և ՊԱՊԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼԻՍՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
25.12.2019 \ 18:24
Reads: 1532
Աշխատանքը նվիրված է միջնադարյան ամենահզոր կայսրություններից մեկի՝ Սրբազան Հռոմեական կայսրության պատմությանը, որը շրջադարձային դեր ուներ Եվրոպայի պատմության մեջ: Այն եզակի ֆենոմեն էր տվյալ ժամանակաշրջանի համար՝ հսկայական տերություն, որը հիմնվել էր 10-րդ դարում Օտտոն Մեծի կողմից՝ ներառելով Գերմանիան, Իտալիան, Բուրգունդիան և տարածում էր իր իշխանությունը ամբողջ Եվրոպայում: