ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՏԱՐԸ
![]() Հեռուստամեկնաբան, լրագրող Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ ![]() 2017-ին մեկնարկած գազատարի կառուցման աշխատանքները տևեցին 2 տարի՝ արժենալով շուրջ 7 մլրդ դոլար: 1090կմ երկարությամբ գազատարի շինարարությունը ռուսական կողմի ջանքերով կարճ տևեց՝ մեկնարկելով ռուսական Անապա քաղաքից և ավարտվելով Ստամբուլի մոտակա Լյուլեբուրգազ քաղաքում: Հենց այնտեղ նախատեսված բացման արարողությանը մասնակցելու համար հունվարի 7-ի գիշերը Սիրիայից Թուրքիա է մեկնել Ռուսաստանի նախագահը: Պուտինը նախ առանձնազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ: Փակ ռեժիմով հանդիպմանը երկու նախագահները քննարկել են Սիրիայում և Լիբիայում իրավիճակը, նաև Իրան-ԱՄՆ հակամարտության խնդիրները: Երևանի ժամանակով 16-ին՝ նախատեսվածից 1 ժամ ուշ Պուտինն ու Էրդողանը սկսել են Թուրքական հոսքի բացման արարողությունը: ![]() Թուրքիայի նախագահը ևս առավել կարևոր է համարել գազատարի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոնը: Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցությունը տասնամյակներ կձգվի: ![]() Կայունության մասին խոսելուց հետո Էրդողանը դատապարտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրումը՝ կողմերին կոչ անելով նստել բանակցային սեղանի շուրջ և օրինակ վերցնել Թուրքիայից ու Ռուսաստանից, որոնք փորձում են դրական օրինակ հանդիսանալ այլ պետությունների համար: Թուրքական հոսք գազատարի գործարկումից հետո ռուսական գազը կհասնի մինչև հարավային Եվրոպա՝ մատակարարելով Բուլղարիային, Սերբիային, Հունգարիային և Ավստրիային: ավելի վաղ Բուլղիարիան պայմանավորվածություն էր ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ կառուցելու սեփական գազամուղը, սակայն Ղրիմի հետ կապված խնդիրների պատճառով արևմտյան պետությունները ստիպեցին բուլղարացիներին հրաժարվել այդ պայմանավորվածությունից: Արդյունքում շահեց Թուրքիան: «Թուրքական հոսքի» երկու խողովակներից մեկը գազ կմատակարարի միայն Թուրքիային, մյուսը կհասնի Եվրոպա՝ տարանցիկ շահույթ ապահովելով թուրքական կողմին: | |
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
974 reads | 09.01.2020
| |