ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Գարիկ ՀարությունյանՄիջազգայնագետ, ԱՐՑԱԽ Արտաքին հարաբերությունների մարմինների աստիճանակարգում երկրորդ տեղը, պետության ղեկավարից հետո, իր կարևորությամբ գրավում է կառավարությունը: Յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքն է որոշում տվյալ պետության ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությունը և նշում նրա իրականացման ուղիները, մեթոդները և ձևերը: Կառավարությունը որպես կոլեգիալ մարմին համապատասխան հրահանգներ է տալիս արտաքին գործերի նախարարությանը, որը իրավասու չէ որևէ լուրջ քայլ կատարել առանց կառավարության և նրա ղեկավարի՝ վարչապետի գիտության և համաձայնության: Միաժամանակ կառավարությունը իր հսկողության տակ է պահում արտաքին գործերի նախարարության կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունված որոշումների, հրահանգների ու կարգադրությունների կատարումը:Արտաքին քաղաքականության բնագավառում կառավարության գործունեության շատ կարևոր մասն է կազմում օտարերկրյա պետությունների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքումը, որը սովորաբար իրագործում է վարչապետը: Այդ հարցերի նախապատրաստումը իրագործում է արտաքին գործերի նախարարությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ պայմանագիրը ստորագրում է արտաքին գործերի նախարարը, ապա դա արվում է կառավարության անունից՝ ստանալով դրա համար համապատասխան լիազորություններ: Կառավարությունը, որպես արտաքին հարաբերությունների բնագավառում ընդհանուր ղեկավարություն իրագործող մարմին, նշանակում է պաշտոնական պատվիրակություններ բանակցությունների համար և սահմանում նրանց լիազորությունների շրջանակները, որոշում միջազգային կոնֆերանսներին մասնակցելու հարցը և հաստատում պաշտոնական պատվիրակության կազմը: Նրա իրավասության մեջ է մտնում զանազան միջազգային կազմակերպություններում (ՄԱԿ, ՆԱՏՕ, Արաբական պետությունների լիգա, Եվրոպական տնտեսական համագործակցություն և այլն) իր ներկայացուցիչներին նշանակելը: Բավական լայն են վարչապետի լիազորությունները: Բացի նրանից, որ նա իր ղեկավարած կառավարության արտաքին քաղաքական կուրսն իրականացնում է արտաքին հարաբերությունների մարմինների՝ արտաքին գործերի, արտաքին առևտրի, արտաքին տնտեսական կապերի նախարարությունների և զանազան կոմիտեների միջոցով, կառավարության նախագահն իր հերթին կարող է անմիջականորեն բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան գործիչների հետ, ընդունել դիվանագիտական ներկայացուցիչների, ստորագրել պայմանագրեր, գլխավորել կառավարական պատվիրակություններ և մասնակցել միջազգային կոնֆերանսներին: | |
| ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
| 1132 reads | 24.01.2020
| |

Գարիկ Հարությունյան
Արտաքին հարաբերությունների մարմինների աստիճանակարգում երկրորդ տեղը, պետության ղեկավարից հետո, իր կարևորությամբ գրավում է կառավարությունը: Յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքն է որոշում տվյալ պետության ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությունը և նշում նրա իրականացման ուղիները, մեթոդները և ձևերը: Կառավարությունը որպես կոլեգիալ մարմին համապատասխան հրահանգներ է տալիս արտաքին գործերի նախարարությանը, որը իրավասու չէ որևէ լուրջ քայլ կատարել առանց կառավարության և նրա ղեկավարի՝ վարչապետի գիտության և համաձայնության: Միաժամանակ կառավարությունը իր հսկողության տակ է պահում արտաքին գործերի նախարարության կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունված որոշումների, հրահանգների ու կարգադրությունների կատարումը:

