ԼԵԶՎԱԿՌԻՎ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋև
02.10.2019 \ 15:53 Reads: 1236
Էրդողանը հրաժարվեց նստել Թրամփի սեղանի մոտ, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը ԱՄՆ նախագահը մատուցել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնում, քանի որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որին Թուրքիայի նախագահը ատում է, նստած էր նույն սեղանի շուրջ։ Էրդողանի աթոռը մնաց դատարկ՝ զրկելով նրան ճաշկերույթի ընթացքում Թրամփի ուղեղը լվանալու ոսկե առիթից….
ՍՈՍԿԱԼԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՈԼՈՔՈՍՏԻ
27.09.2019 \ 12:00 Reads: 1347
Իսրայելի վարչապետը խորքում արձագանքել  է Թուրքիայի  նախագահի հայտարարությանը, որտեղ Իսրայելը մեղադրվում էր Գազայում արաբների նկատմամբ Հոլոքոստ իրականացնելու համար: Իսրայելի վարչապետի հակազդեցությունը չուշացավ։ «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդեր կոտորողը եւ հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող  եւ չպետք է դասեր տա Իսրայելին. Էրդողան, վերջ տուր ստերիդ», ասել էր Նեթանյահուն։
ՊԵՏՔ ՉԷ ԿԱՐԾԵԼ, ՈՐ ԵԹԵ ՄԵԶ ՄՈՏ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Է, ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՄԵԶ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25.09.2019 \ 12:30 Reads: 1334
«Հայտարարվեց, թե Լոս Անջելեսը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է: Կարծում եմ՝ դա քաղաքականապես այնքան էլ ճիշտ պնդում չէ: Առաջանում են հարցեր՝ կապված Ռուսաստանի հայ համայնքի հետ, երեք միլիոն հայ էլ այնտեղ կա: Հայաստանը մեկն է, Երևանը մեկն է»,- ասել է դիվանագետը:
 
ԵՌԱԿՈՂՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.2019 \ 09:37 Reads: 928
Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան միջնախագահական ձևաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլև նույնիսկ անբովանդակ: Նման ամփոփ և որևէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը և ուշադրություն ցրել, և կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը:
Թվում է, որ Անկարայի եռակողմ հանդիպումը երկրորդ հավանականության դեպքն է։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ի ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ՈՒ ՀԱԿԱԴԱՐՁՈՂ ՓԱՍՏԵՐԸ
18.09.2019 \ 16:41 Reads: 1025
Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է խոսքակռվի մեջ մտնենք: Մեր պարտականությունն է մարտնչել, և մենք մեր խոսքն ասում ենք մարտի դաշտում: Հենց այնտեղ պարզ կլինի, Փաշինյանը պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»: Զաքիր Հասանովի այդ սպառնալիքներին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
ԲԻԲԻ՞, ԹԵ՞ ԲԵՆՆԻ
18.09.2019 \ 10:17 Reads: 1125
Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց:
ՋՈՆ ԲՈԼԹՈՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.09.2019 \ 16:26 Reads: 1658
Թրամփը և Բոլթոնը  տարբեր դիրքորոշումներ ունեին ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարախոսության հարցերում։ Բոլթոնը միջազգային հարաբերություններում ոչ միայն կոշտ քաղաքականության, այլև ռազմական միջոցների կիրառման ջատագով է, ինչը նա փորձեց կիրառել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի և Աֆղանստանի, անգամ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ՝ արդարացնելով  քաղաքական «բազե» պիտակը։
ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՄՖԼԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ
12.09.2019 \ 14:38 Reads: 2899
Դիվանագիտությունը ծնունդ  է առել և ձևավորվել անտիկ ժամանակներում դիցաբանության, բազմաստվածության, հեթանոսական կրոնների պայմաններում ու թելադրանքով։ Իսկ Անտիկ աշխարհում աստվածները շատ-շատ էին։ Նրանք միանգամայն մոտ էին մարդկանց, խառնվում էին նրանց գործերին, չէին տարբերվում նրանցից՝ միայն թե հրաշագործ էին, մեկ էլ՝ անմահ։ Աստվածները նման էին մարդկանց, ունեին իրենց թուլությունները՝ սիրային արկածախնդրութուններ, ամուսնական դավաճանություններ, երդմնադրժություն, էրոտիկա...
ԽՈՐՀՈՒՐԴ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ. «ԼՍԻ'Ր ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ, ԽՈՍԻ'Ր ՄԵԿ ԱՆԳԱՄ»
08.09.2019 \ 23:38 Reads: 1786
Հույն նշանավոր փիլիսոփա և պատմիչ Պլուտարքոսը սույն հայտնի աֆորիզմը պայմանավորում է այն հանգամանքով, որ «մարդ արարածն  ունի երկու ականջ և մեկ բերան»։  Հետո նա մի ողջ տեսություն է զարգացնում լռելու, լսելու և շաղակրատելու վերաբերյալ իր «Շատախոսության մասին» հայտնի տրակտատում։ Շաղակրատանքն ու բարբաջանքը համարելով մեծագույն չարիք այդ արատներն ունեցողի և շրջապատի համար՝ Պլուտարքոսն այն միտքն է հայտնում, որ բնությունը մարդու մեջ ոչինչ այնպես չի սահմանափակում, ինչպես լեզուն՝ «դրա առաջ տեղավորելով ատամների պահակախումբ»։
ՉԻՆԱԿԱՆ «Master Class» ՀԱՅ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ, ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
03.09.2019 \ 14:03 Reads: 2243
Անհիշելի ժամանակներից  չինացիները ստեղծել են ռազմավարական հայեցակարգ՝ դոկտրինա, որն ամփոփված է այսպես կոչված ստրատագեմաների բանաձևերում։ Դրանք 36 են, և  այսօր էլ չեն կորցրել իրենց,  այժմէականությունը,  ակտիվորեն գործում են միջազգային հարաբերություններում։ Հոդվածում անդրադարձ է կատարվում ընդամենը մի քանի ստրատագեմաներին (NN 5, 9, 10, 14), որոնք Թուրքիան կիրառել և ներկայում փորձում է կիրառել հարևան պետությունների` այդ թվում Հայաստանի հետ իր հարաբերություններում:
ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԸ «ԴԱՎԻԹ ԳԱՐԵՋԻ» ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԷՐԻՍԻՄԵԴԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ
30.08.2019 \ 12:04 Reads: 1668
Հետխորհրդային շրջանում նախկին խորհրդային հանրապետությունները կանգնեցին մի շարք խնդիրների առջև։ Տնտեսական և սոցիալական հարցերի սրացմանը զուգահեռ արդիական դարձան տարածքային վեճերն ու սահմանային անճշտությունները հարևան երկրների միջև։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային երկրները դարձան այն սահմանների իրավահաջորդները, որոնք  նախկինում սահմանվել էին նախկին խորհրդային հանրապետությունների համար։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ. ԼՈԿԱԼԻՏԻՍ
28.08.2019 \ 12:00 Reads: 1859
Մեր մտքի ծայրով կարո՞ղ էր անցնել անգամ, որ այդ դիվանագետների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք  Հայրենիքը կփոխեն վաշինգտոնների, փարիզների և մոսկվաների հետ, այսինքն գործուղումից հետո չեն վերադառնա տուն։ Իհարկե, չէինք կարող։ Իսկ դա այսօր դառն իրականություն է։ Երեսուն տարվա մեջ մենք ականատեսներն ենք մի շարք դեսպանների և բազմաթիվ ավելի ցածր աստիճանի դիվանագետների նման արգահատելի քայլի, և եթե լիներ դիվանագիտական հատուկ Գինեսի գիրք, հայ դիվանագետներն այնտեղ հավանաբար կգրավեին առաջին հորիզոնականը՝ ի ամոթ մեզ։
 
ԴՈԻ ԻՆՁ, ԵՍ ՔԵԶ ՍԿԶԲՈՒՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
27.08.2019 \ 18:00 Reads: 973
Նախորդ դասասխոսության ժամանակ խոսեցինք  դիվանագետի լոյալություն՝ լոյալիզմ հասկացության մասին։ Դիտարկեցինք այն հոգեբանության և քաղաքագիտության տեսանկյունից։ Այդ թեմայի շրջանակներում, առաջին անգամը լինելով նշեցինք, որ գոյություն ունի դիվանագետի լոյալություն դեսպանընկալ երկրում ևս։ Ասվեց, որ այդ  երկրորդ լոյալիզմը՝ առնչվելով դիվանագետի «սեփական» լոյալության հետ, ստեղծում է կոնֆլիկտային իրադրություն, անգամ հոգեբանական կրիզ։ Այդ կապակցությամբ,  նույնպես առաջին անգամ, խոսեցինք դերերի տեսության մասին, որին պետք է տիրապետի դիվանագետը լոյալիզմի բարդ ու նուրբ խնդրում։ Վերջապես, մենք փորձեցինք ապացուցել, որ լոկայալիզմը դիվանագիտության բացարձակ և անվիճելի կատեգորիա  է։
«ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ» ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ
27.08.2019 \ 14:38 Reads: 1274
Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրև արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է և անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել  են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն  գործնական տեսք  է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած  «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը։
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com