ԲԻԲԻ՞, ԹԵ՞ ԲԵՆՆԻ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆՀեռուստամեկնաբան, լրագրող Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՐԵՎԱՆ Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց: Բենյամին Նեթանյահո՞ւ, թե՞ Բենի Գանց: Կարճ՝ Բիբի՞, թե՞ Բենի: Այսպես են իսրայեցիները վերջին ամիսներին կողմնորոշվում խորհրդարանական արտահերթ ընտրությանը մասնակցելիս: Վարչապետ Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիկուդ» և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Բենի Գանցի ձախակենտրոն «Կախոլ լավան» կուսակցությունները փորձեցին հնարավորինս շատ ձայն հավաքել՝ խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար: Ապրիլին տեղի ունեցած ընտրության ժամանակ որևէ մեկին չհաջողվեց գերազանցել 50%-ի շեմը, չհաջողվեց կազմել նաև համաձայնության կառավարություն, և խորհրդարանը գնաց ինքնալուծարման: Այս անգամ իշխող կուսակցությունն ընտրության գնաց «միայն Բիբին և ուրիշ ոչ ոք» կարգախոսով, իսկ ընդդիմադիր ուժը հակադարձեց՝ «միայն թե ոչ Բիբին»: Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հեռախոսազրույցում ասաց, որ սրանից բացի, այլ գաղափարախոսություն չկա ընտրապայքարում:
1996-ից մի քանի ընդմիջումով Իսրայելի վարչապետի աթոռն զբաղեցնող 70-ամյա Նեթանյահուի ընդդիմախոսների հիմնական թեզն է՝ հոգնել են 23 տարի նույն մարդուն իշխանության ղեկին տեսնելուց: Նույնիսկ այն դեպքերում, երբ Նեթանյահուն դե յուրե վարչապետ չի եղել, անպայման զբաղեցրել է քաղաքաշինության, մշակույթի, սպորտի, ֆինանսների, արտաքին գործերի նախարարի պաշտոններ, ապա կրկին վերադարձել վարչապետի աշխատասենյակ: 2009-ից վարչապետ Բենյամին Նեթանյահուն համատեղության կարգով աշխատում է նաև կապի, արտաքին գործերի և Սփյուռքի նախարար, իսկ 2018-ին Ավիգդոր Լիբերմանի հեռանալուց հետո նաև զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսրայելի սուպերվարչապետի աջակիցներն ասում են՝ նա է միակ կարող ուժը քաղաքական դաշտում: Նեթանյահուի գլխավոր հակառակորդ Բենի Գանցը 39 տարեկանում դարձել է գեներալ, Իսրայելում նրան անվանում են զինվորական արքայազն, սակայն քաղաքական և սոցիալական հայացքների առումով ասում է նույնը, ինչ Նեթանյահուն: Գանցը պնդում է, որ երկար տարիներ նախարարների ու վարչապետի աթոռները գրաված Նեթանյահուն ներքաշված է բազմաթիվ կոռուպցիոն գործարքների մեջ և պետք է հեռանա: Նույնն է ասում նաև Բենյամին Նեթանյահուի երբեմնի սերտ գործընկեր, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, ում ջանքերով Իսրայելի և Ադրբեջանի միջև կնքվեց միլիարդների հասնող զենքի վաճառքի պայմանագիրը:
120 տեղ ունեցող իսրայելական Քնեսետում մեծամասնություն կազմելու համար առնվազն 61 մանդատ ստանալու մրցապայքարը թեժ էր նաև ընտրության օրը: Անվտանգության նկատառումներով քվեարկության ընթացքում փակվել են պաղեստինյան թաղամասերի ելքերն ու մուտքերը, թեև ընտրապայքարի մեջ են նաև արաբական կուսակցություններ: Անկանխատեսելի զարգացումներին դիմակայելու համար Իսրայելի բանակը բերվել էր մարտական պատրաստության վիճակի, 20.000 ոստիկան հսկում էր ընտրության խաղաղ ընթացքը: | |
| ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ | |
| 1129 reads | 18.09.2019
| |


Բենյամին Նեթանյահո՞ւ, թե՞ Բենի Գանց: Կարճ՝ Բիբի՞, թե՞ Բենի: Այսպես են իսրայեցիները վերջին ամիսներին կողմնորոշվում խորհրդարանական արտահերթ ընտրությանը մասնակցելիս: Վարչապետ Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիկուդ» և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Բենի Գանցի ձախակենտրոն «Կախոլ լավան» կուսակցությունները փորձեցին հնարավորինս շատ ձայն հավաքել՝ խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար: Ապրիլին տեղի ունեցած ընտրության ժամանակ որևէ մեկին չհաջողվեց գերազանցել 50%-ի շեմը, չհաջողվեց կազմել նաև համաձայնության կառավարություն, և խորհրդարանը գնաց ինքնալուծարման: Այս անգամ իշխող կուսակցությունն ընտրության գնաց «միայն Բիբին և ուրիշ ոչ ոք» կարգախոսով, իսկ ընդդիմադիր ուժը հակադարձեց՝ «միայն թե ոչ Բիբին»:
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հեռախոսազրույցում ասաց, որ սրանից բացի, այլ գաղափարախոսություն չկա ընտրապայքարում:
Նույնն է ասում նաև Բենյամին Նեթանյահուի երբեմնի սերտ գործընկեր, նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, ում ջանքերով Իսրայելի և Ադրբեջանի միջև կնքվեց միլիարդների հասնող զենքի վաճառքի պայմանագիրը:


