ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼՈՒ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
13.06.2019 \ 13:57 Reads: 2470
Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԻՄԱՐ ՉԵՆ, ՈՐ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏԻՑ ԱՎԵԼԻ ԴԵՍՊԱՆ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՐՏԵՐԿԻՐ
29.04.2019 \ 10:44 Reads: 2100
«Լավն այն է, որ նոր հայեցակարգը վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլ ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրների սիմբիոզի շրջանակներում է դիտվում։ Հրավիրել են մասնագետների, որպեսզի ամեն մեկը ներկայացնի  իր ոլորտին վերաբերող առաջարկություններ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը  մեր ստրատեգիական դոկտրինի կարեւոր սեգմենտներից մեկն է»։
ԺԽՏԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ
24.04.2019 \ 11:15 Reads: 5061
Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
08.04.2019 \ 23:54 Reads: 9051
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում էր ծննդյան 80-ամյակը: Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ԹՐԱՄՓՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԻՐԻԱԿԱՆ ԳՈԼԱՆԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ
03.04.2019 \ 11:18 Reads: 1405
Նախագահ Թրամփի վերջին գործողություններն արտաքին քաղաքականության մեջ ավելի քան մտահոգիչ են: Նա երբեք լուրջ չի ընդունել արաբա-իսրայելական հակամարտության ողջ բարդությունը: Ընդհակառակը, նա անտեղյակ հայտարարել է, որ հեշտ է լուծել մերձավորարևելյան խնդիրը և անպատասխանատու կերպով իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, որը դիվանագիտական փորձ չունի և ոչինչ չգիտի Մերձավոր Արևելքի մասին, նշանակել է արաբա-իսրայելական խաղաղության ծրագրի պատասխանատու:
ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԸ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ
21.03.2019 \ 23:08 Reads: 1157
Ամենակարևորն այն է, որ եկեղեցու առաջնորդները կարողացան կարճ ժամկետում ֆինանսական հրաշք գործել և փրկել ՀԲԸՄ կենտրոնը, որը մեծ նվաճում է Տորոնտոյի հայ համայնքի համար… Վերջապես, խելամիտ կլիներ աշխարհի բոլոր հայկական կազմակերպությունների համար հնարավորինս թափանցիկ լինել համայնքային ունեցվածքին և խնդիրներին առնչվող գործարքներում՝ անհարկի ասեկոսեներից և վստահության կորստից խուսափելու համար…
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.03.2019 \ 17:06 Reads: 1366
Տարածաշրջանային այցով Հայաստանում է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա երկու պաշտոնյաները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է այն հիմնական կետերը, որոնք եղել են երկու պաշտոնյաների քննարկման առանցքում: Պաշտոնական Երևանը հունվարին ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Լայչակին ծանոթացրել է արցախյան հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումների հետ:
Ի՞ՆՉ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ Է ԵՐԵՎԱՆ ԳԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԻԶՆԵՍ ԿԱՊԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՀԿ ՍԼՈՎԱԿ ՆԱԽԱԳԱՀԸ
12.03.2019 \ 15:18 Reads: 3312
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը մարտի 12-ին ժամանում է Հայաստան: Տարածաշրջանային այցի համատեքստում ԵԱՀԿ նորընտիր սլովակ նախագահը, սակայն, առաջինը Բաքու այցելեց: Վերլուծաբաններն ասում են՝ դա պատահական չէ: Սլովակիայի ներկա կառավարությունը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, զենքի առևտուր են անում, իսկ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախագահից բացի զբաղեցնում է նաև Սլովակիայի ԱԳ նախարարի պաշտոնը:
ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՆԱև ՌՈՒՍԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
02.03.2019 \ 00:54 Reads: 1407
2019թ․ փետրվարի 28-ին ռուսերեն լեզվով լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ, ք․գ․թ․  Մհեր Սահակյանի «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գիրքը։ Հեղինակը գիրքը նվիրել է իր ուսուցչի՝ Նանծինի համալսարանի (Nanjing University) դոկտոր-պրոֆեսոր Ճի Չուֆենի հիշատակին։
ՀԱՅ ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
28.02.2019 \ 23:58 Reads: 1609
2018թ. նոյեմբերի 11-12-ին Պեկինում տեղի ունեցավ «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» վերնագրով գիտաժողով՝ «Միջազգային բարեկամական ընկերությունների չինական ընկերակցության Խաղաղության եւ զարգացման ուսումնասիրությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ, 14 չինացի եւ 6 հայ գիտնականների մասնակցությամբ: Չինաստանի համար առաջին անգամ այս բնույթի գիտաժողովը կյանքի կոչվեց մոտ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արարատ Կոստանյանի եւ վերոհիշյալ Կենտրոնի ջանքերի շնորհիվ։
ՀՆԱՐԱՎՈՐ ՈՐՈԳԱՅՔ ՎԵՆԵՍՈՒԵԼԱ-ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՍԻՐԻԱՅԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ
28.02.2019 \ 00:00 Reads: 1284
Հարկ է ուշադրությամբ հետեւել Վենեսուելայում ծավալվող դեպքերի դինամիկային եւ երբեք չհայտնվել կոնֆլիկտի կողմերից որեւէ մեկի կողքին կամ ազդեցության տակ։ Իսկ որ մեծ տերությունների կամ ռազմական միությունների կողմից կլինի խնդրի մեջ այլ պետություններին ներքաշելու միտում, բացառված չէ։ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրն է չհայտնվել Վենեսուելա-Ամերիկա-Ռուսաստան բերմուդյան եռանկյունում, որը կարող է դառնալ երկրորդ Սիրիա։
ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
21.02.2019 \ 13:34 Reads: 1293
Չինական քաղաքական մտքի հիմնական արմատները նույնն են, չինացիները հակված են այն գաղափարին, որ տիեզերքը բացառիկ և անբաժանելի միավոր է, որի համար չկա սկիզբ և չի կարող լինել վերջ: Նրանք ունեն համամարդկային պատկերացում աշխարհի մասին, հավատում են, որ աշխարհը բաղկացած է երեք հիմնական տարրերից` երկինք, երկիր և մարդ:
ԱՄԵՐԻԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹԵԼԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՉՈՒՂԱՐԿԻ ՍԻՐԻԱ
20.02.2019 \ 11:40 Reads: 1238
Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների և այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարևոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ԼՂՀ) ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԿԱ ԱՆԿԱՍԵԼԻ ՀԻՄՔԵՐԸ
13.02.2019 \ 11:27 Reads: 1738
Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունները հիմնականում հենվում է միջազգայնորեն ճանացված երկու սկզբունքների վրա՝ ժողովուրդների ազատ ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության: Պարոդոքսալ է, որ ի հակակշիռ գոյություն ունեցող պատմական, իրավական ու քաղաքական անհերքելի փաստերի, հայկական կողմը շարունակում է առավելապես հենվել առաջին սկզբունքի վրա, երբ հենց սկզբից պարտավոր էր հավասարապես հենվել նաև երկրորդ սկզբունքի վրա:
« 1 2 ... 6 7 8 9 10 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com