ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
24.01.2019 \ 16:40 Reads: 1878
«Մեղքի» ավելի մեծ բաժին ունի Եվրոպան։ Այն, որ ասվում է, թե «համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ծանրքաշայիններ  Գերմանիան և Ֆրանսիան անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից, և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին», ոչ այլ ինչ է, եթե ոչ չարամտորեն արված զրպարտանք, և կամ այդ երկու երկրների ներկա քաղաքական իրավիճակի բացարձակ անտեղյակություն, ինչը քիչ է հավանական՝ նկատի ունենալով ասված «փայլուն» պանֆլետի հեղինակի ստատուս-քվոն։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԱՅՐՑԱՄԱՔ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
21.01.2019 \ 22:24 Reads: 6195
Մեզ համար ամենամեծ խնդիրը անկախության առաջին տարիներին արտասահմանում դիվանագիտական ինֆրաստրուկտուրայի՝ դեսպանությունների և հյուպատոսությունների, ստեղծման հարցն էր, որը պահանջում էր ֆինանսներ, մեծ ֆիանսներ, ինչը Երևանը չուներ։ Իսկ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Ռուսաստանը մեզ, ինչպես նաև նախկին հանրապետություններին, արեց հետևյալ առաջարկը՝ կամ մասնաբաժին ստացեք արտերկրում գոյություն ունեցող խորհրդային շենքերից, անշարժ գույքից և այլ ունեցվածքից, կամ էլ հրաժարվեք ԽՍՀՄ-ին ձեր ունեցած պարտքից։ Հայաստանի պարտքը կազմում էր ընդամենը 700 միլիոն դոլար։ Մենք ընտրեցինք վերջին տարբերակը՝ պարտքը չեղարկելը։ Բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթ չեմ, սակայն կորուստն ահռելի մեծ էր։
VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
18.01.2019 \ 14:00 Reads: 10427
Ասվածի փայլուն, դասական օրինակ է Վիեննայի 1814 թվականի կոնգրեսը, որտեղ որոշվում էր պարտված Ֆրանսիայի և հետնապոլեոնական եվրոպական երկրների ժողովուրդների ու տարածքների ճակատագիրը: Թվում էր, թե Ֆրանսիան կորցնելու է ամեն ինչ: Հավանաբար այդպես էլ կլիներ, եթե նրան Վիեննայում չներկայացներ բոլոր ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկը` Շարլ Մորիս Թալեյրանը, որը անհավասար դիվանագիտական մենամարտում եվրոպական թագավորների հետ, դուրս եկավ հաղթանակած:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆՈՒՄ
13.01.2019 \ 11:16 Reads: 7670
Սեֆյան Իրանը քաղաքական ասպարեզ դուրս գալու առաջին տարիներից փորձեց դիվանագիական հարաբերություններ ստեղծել հարևան և հեռավոր երկրների հետ: Սեֆյանները համոզված էին, որ Օսմանյան կայսրությանն ու ուզբեկներին հնարավոր է հաղթել միայն դաշնակիցների և առևտրական պայմանագրերի ձեռք բերման շնորհիվ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՀԱՊԿ-ԻՆ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԴԱ ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՊԿ-Ը ՓԼՈՒԶԵԼ
28.12.2018 \ 12:24 Reads: 1217
Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների մասին «Իրավունք» պարբերականը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանի հետ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:
«ՉԻՆԱՍՏԱՆԻ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ԳԻՐՔ Է, ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ, ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ»
19.11.2018 \ 23:35 Reads: 1382
Ես նախընտրում եմ այսպես վերնագրել իմ հակիրճ խոսքը Մհեր Սահակյանի ընթերցողի սեղանին դրված «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և Հայաստանը» գրքի վերաբերյալ, և կարծում եմ, որ չեմ սխալվում։ Թեկուզ այն պարզ պատճառով, որ գիրքն իր տեսակի մեջ առաջինն է և միակը հայկական իրականությունում։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻՆ
18.11.2018 \ 01:12 Reads: 1382
Դիվանագիտական այդ անսովոր դեմարշը տեղի ունեցավ այն պահին, երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի տոնակատարություններին։ Էրդողանը՝ Էրդողան չէր լինի, եթե ականջալուր լիներ հասարակության մեղադրանքներին իր հասցեին, որպես «ագրեսիվ-նացիոնալիստական պետության ղեկավարի, որն այդպես էլ չի ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած հայկական ցեղասպանությունը», և չգնար Փարիզ։
ՓԱՐԻԶՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ
18.11.2018 \ 01:00 Reads: 1342
Նիկոլ Փաշինյանի ելույթը Փարիզում, որն ինչպես ասում են՝ տեղին էր և ժամանակին, գրեթե աննկատ մնաց հանրապետության լրատվական շատ միջոցների կողմից։ Ցավալի, եթե ոչ աններելի «անփութություն» համաշխարհային քաղաքականությանը հարելու հավակնություն ունեցող երկրի կողմից։ Լռություն պահած սուբյեկները հավանաբար մոռացել են, թե ինչ ջանասիրությամբ էին լուսաբանում նախկին իշխանավորների վոյաժները բադեն-բադեններ կամ նրանց միջերկրածովյան զբոսանքները միլիոնատերերի յախտաներով։
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՍԱՈՒԴՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ
12.11.2018 \ 22:39 Reads: 1308
Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները:
ԴՅՈՒՐԱԲԵԿ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
12.11.2018 \ 22:01 Reads: 1387
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջպետական տարողունակության երեւույթը բնականաբար մտածելու տեղիք է տալիս քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարեւոր հանգամանքների մասին: Այս շրջագծում նախաձեռնող կողմը` Ֆրանսիան, իր նախագահի միջոցով հայտարարեց ներկա աշխարհակարգի դյուրաբեկ խաղաղության վրա հենած լինելու իրականության մասին: Իսկ երբ սպառնալիքի տակ եղած խաղաղությունը հիշվում է առաջին աշխարհամարտի ավարտի նշման առիթով, անուղղակիորեն մատնանշվում են նոր լայնածավալ պատերազմների բռնկման վտանգները:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
04.11.2018 \ 21:50 Reads: 1369
2018թ․ հոկտեմբերի 26-ից  27-ը ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Չինաստան-Եվրասիա» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից։ Գիտաժողովի անցկացմանը աջակցում էին «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը» և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը»։
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱԶԵԻ ԹԵՎԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍ
01.11.2018 \ 16:23 Reads: 1424
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տուրնեն Ռուսաստան եւ Հարավային Կովկաս նշանակալի իրադարձություն էր արդի միջազգային հարաբերություններում։ Այս այցը տարածաշրջան, նախ՝ սրբագրում է Վաշինգտոնի այն քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի՝ հետխորհրդային Կովկասը, նրա կողմից դիտվել է որպես ռուսական ազդեցության ոլորտ եւ իբր առանձին հետաքրքրություն չի ներկայացրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ (ՇՈՒՐՋ 50 ՏԱՐԻ ՌԱԴԻՈՅՈՒՄ)
25.10.2018 \ 17:22 Reads: 1356
Այսօր ռադիոյի երաժշտական մեկնաբան Վարուժան Պլուզյանը կդառնար 80 տարեկան: Դժվար է մեկ առ մեկ հիշել բոլոր այն բարի և օգտակար գործերը, որ կատարել է նա ռադիոյի հաղորդումները երաժշտությամբ հարստացնելու համար: Նա ստեղծեց երաժշտական ռադիոէսսեն. կարելի է ասել, որ դա իր մենաշնորհն է: Վարուժան Պլուզյանը հեղինակ է ռադիոյի, հեռուստատեսության, լրագրերի, ամսագրերի շուրջ 3000 հաղորդումների և հոդվածների:
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com